Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ մայիս 4, 2020Õ©.

Համաշխարհային բանկի` ՔՈՎԻԴ-19-ի համար Եվրոպային և Կենտրոնական Ասիային տրվող աջակցությունը հասավ 1.4 միլիարդ դոլարի՝ Աննա Բյերդեի տարածաշրջանային փոխնախագահ նշանակվելու ֆոնին

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2020թ. մայիսի 4 - 2020թ. մայիսի 1-ին ազգությամբ շվեդ տկն. Աննա Բյերդեն նշանակվեց Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ։ Այս պաշտոնում տկն. Բյերդեն կղեկավարի Համաշխարհային բանկի ռազմավարական, վերլուծական, գործառնական ու փորձագիտական աշխատանքը տարածաշրջանում։

Տկն. Բյերդեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավարումը ստանձնում է Բանկի շահառու երկրների համար բացառիկ դժվարին մի ժամանակաշրջանում։ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով շատ երկրներ մաքառում են առողջապահական, սոցիալական ու տնտեսական ծանր հետևանքների դեմ։ Այս տևական անորոշության պայմաններում Համաշխարհային բանկի վերջերս հրապարակած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զեկույցում  խոսվում է տարածաշրջանում աճի անբարենպաստ սցենարների, այդ թվում՝ 2020 թվականին խոշոր տնտեսական անկման մասին, երբ աճի կրճատումը լինելու է −4.4-ից−2.8 տոկոսի սահմաններում։

«Որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ՝ ես սերտորեն աշխատելու եմ մեր շահառու երկրների կառավարությունների հետ, որպեսզի նրանց օգնենք զարգացման լուրջ արդյունքների հասնել, սակայն մեր անմիջական ուշադրության կենտրոնում լինելու է կորոնավիրուսային համավարակի առողջապահական ու տնտեսական հետևանքների հասցեագրումը», նշել է Աննա Բյերդեն, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահը։ «Կարճաժամկետ հեռանկարում տրամադրելու ենք արագացված ընթացակարգով ֆինանսավորում և քաղաքականության գործիքներ, որոնք կօգնեն պաշտպանել մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Միջնաժամակետ հեռանկարում կօգնենք երկրներին ճիշտ քաղաքականությունների և ֆինանսավորման միջոցով մեղմել ճգնաժամի պատճառած տնտեսական ու ֆիսկալ ցնցումները»։

Առ այսօր Համաշխարհային բանկն ավելի քան 1.4 միլիարդ դոլարի պարտավորություն է իրականացրել ՔՈՎԻԴ-19-ի հետևանքները մեղմելու գործում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներին օգնելու համար։ 2020 թվականի ապրիլի 2-ից շուրջ 490 միլիոն դոլարի հատկացում է հաստատվել օպերատիվ արձագանքման նոր ծրագրերի համար։ Բացի այդ, առկա նախագծերի և վարկային ծրագրերի շրջանակներում, այդ թվում՝ լրացուցիչ ֆինանսավորման միջոցով մոտ 925 միլիոն դոլար է վերատեղաբաշխում, և տրամադրվում երկրներին՝ ՔՈՎԻԴ-19-ի հակազդման միջոցառումներին օգնելու նպատակով։

Այս ֆինանսավորմամբ վճարվելու է բուժսարքավորումների, այդ թվում՝ թեստեր, շնչառական սարքեր և օդափոխիչներ, առողջապահական համակարգերի կարողությունները հզորացնելու, այդ թվում՝ բուժաշխատողների վերապատրաստում, ինչպես նաև կորոնավիրուսից տուժած ամենից անապահով մարդկանց սոցիալական պաշտպանության համար։ Տարածաշրջանի մի շարք երկրներ այս ընթացքում Համաշխարհային բանկի հետ քննարկումներ են տանում ապագա ծրագրերի օժանդակության շուրջ, որն անհրաժեշտ է լինելու համավարակի հետևանքների հասցեագրման համար։

Տկն. Բյերդեն իր քսանհինգ տարվա կարիերայի ընթացքում մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում։ Նա ճանաչված է որպես տնտեսական զարգացման հարցերով առաջատար, ում ուշադրության կենտրոնում ներառական աճն ու կայուն զարգացումն է։ Տկն. Բյերդեն պրն. Սիրիլ Մյուլերի իրավահաջորդն է, ով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի պաշտոնը ստանձնել էր 2015 թ. հուլիսին։

Համաշխարհային բանկի խմբի արձագանքը ՔՈՎԻԴ 19-ին`

 Համաշխարհային բանկի խումբը, որը զարգացող երկրների ֆինանսավորման և փորձագիտական տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից է, ընդգրկուն, արագ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օգնի զարգացող երկրներին ուժեղացնել համավարակի հակազդման գործառույթը։ Մենք  ավելացնում ենք էպիդեմիոլոգիական վիճակի վերահսկողությունը, բարելավում հանրային առողջապահական միջոցառումները և օգնում ենք մասնավոր հատվածին, որ շարունակեն աշխատել և պահել աշխատատեղերը։ Հաջորդ 15 ամիսների ընթացքում մինչև 160 միլիարդ դոլարի ֆինանսական  աջակցությամբ օգնելու ենք երկրներին անապահով և խոցելի խավին պաշտպանելու, բիզնեսներին աջակցելու և տնտեսության վերականգնումը խթանելու հարցում․ սա ներառելու է նաև Զարգացման միջազգային ասոցիացիայից (IDA) նոր ներգրաված 50 միլիարդ դոլարի ռեսուրսներ՝ դրամաշնորհների տեսքով կամ խիստ արտոնյալ պայմաններով։


Մամուլի հաղորդագրության համարը: 2020/ECA/102

Կապ

Վաշինգտոնում՝
Կարլ Հանլոն
(202) 460 8526
chanlon@worldbank.org
Վաշինգտոնում՝
Կիմ Սմիթիս
(202) 458 0152
ksmithies@worldbank.org
Վաշինգտոնում՝
Սոնա Փանաջյան
(202) 473 9751
spanajyan@worldbank.org
Api
Api