- add-style
- font-medium
- lp-body-content
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 հոկտեմբերի, 2022 թ. – Ուկրաինայում շարունակվող պատերազմը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձևավորվող շուկաների և զարգացող տնտեսությունների վերականգնման հեռանկարները մթագնել է՝ ասվում է Համաշխարհային բանկի այսօր լույս տեսած՝ տարածաշրջանի «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարակման մեջ։
Հաջորդ տարվա ընթացքում խորապես ընկճված տնտեսական ակտիվությունը կպահպանվի, ընդ որում 2023 թ. սպասվում է նվազագույն՝ 0.3% աճ՝ տարածաշրջանի վրա էներգակիրների գնային շոկերի շարունակվող ազդեցությանը զուգահեռ։ Սակայն մինչ այժմ տարածաշրջանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման փոթորիկին ավելի լավ է դիմագրավել, քան նախկինում կանխատեսվել էր։ Այժմ ակնկալվում է, որ այս տարի տարածաշրջանում թողարկման ծավալները կկրճատվեն 0.2%-ով՝ արտացոլելով տարածաշրջանի որոշ խոշորագույն տնտեսություններում սպասվածից բարձր աճը և որոշ կառավարությունների կողմից համավարակի շրջանի խթանիչ ծրագրերի շրջահայաց երկարաձգումը։
Այժմ կանխատեսվում է, որ Ուկրաինայի տնտեսության ծավալները կկրճատվեն 35% -ով, թեև տնտեսական ակտիվությունը սպիացած է արտադրական հզորությունների ոչնչացմամբ, գյուղատնտեսական հողերի վնասվածությամբ և աշխատուժի առաջարկի նվազմամբ, քանի որ, ըստ հաշվարկների, 14 միլիոնից ավելի մարդ է տեղահանվել։ Համաշխարհային բանկի վերջին հաշվարկներով՝ սոցիալական, արտադրական և ենթակառուցվածքների ոլորտների վերականգնման և վերակառուցման կարիքների հանրագումարն առնվազն 349 միլիարդ դոլար է կազմում, ինչը 1.5 անգամ ավելի է, քան 2021 թ.-ին Ուկրաինայի մինչ-պատերազմյան տնտեսության չափը։
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մարդկանց տեղահանման խոշորագույն ճգնաժամերից մեկն է առաջացրել և մարդկային ու տնտեսական կյանքին ծանր վնաս պատճառել»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան շարունակում է հսկայական ֆինանսական աջակցության կարիք ունենալ անհարկի մոլեգնող պատերազմին զուգահեռ, ինչպես նաև վերականգնման և վերակառուցման ծրագրերի համար, որոնք կարելի է արագ նախաձեռնել»։
Համաշխարհային տնտեսությունը շարունակում է պատերազմի հետևանքով թուլանալ՝ առևտրի զգալի խաթարումների և պարենի ու վառելիքի գնային շոկերի պատճառով, որոնք բոլոր էլ նպաստում են բարձր գնաճին և համաշխարհային ֆինանսավորման պայմանների հետագա խստացմանը։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաների և զարգացող տնտեսությունների խոշորագույն տնտեսական գործընկեր եվրագոտում ակտիվությունը նկատելիորեն վատթարացել է 2022 թ. երկրորդ կիսամյակում՝ պայմանավորված մատակարարման շղթաների խաթարման, ֆինանսական լարվածության ավելացման և սպառողների ու բիզնեսի վստահության նվազմամբ։ Սակայն ներխուժման առավել վնասող հետևանքները ռուսական էներգակիրների մատակարման խոշոր կրճատումների պայմաններում էներգակիրների սրընթաց աճող գներն են։
2023 թ. աճի կախատեսումները լայնահենք են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում, քանի որ տարածաշրջանում հեռանկարը զգալի անորոշություններով է պայմանավորված։ Երկարաձգվող կամ ինտեսնիվ պատերազմը կարող է զգալի ավելի մեծ վնաս հասցնել տնտեսությանն և շրջակա միջավայրին և մեծացնել միջազգային առևտրի ու ներդրումների հատվածականության հնարավորությունը։ Ֆինանսական սթերսի ռիսկը ևս բարձր է մնում՝ հաշվի առնելով պարտքի բարձր մակարդակը և գնաճը։
Զեկույցի հավելվածում քննության է առնվում էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը։ Թեև նավթի, գազի և ածուխի համաշխարհային գները 2021 թ. սկզբից բարձրանում էին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո գները շեշտակի աճել են՝ գնաճը հասցնելով տասնամյակների ընթացքում տարածաշրջանում չտեսնված մակարդակի։ Այս աննախադեպ ճգնաժամը ազդում է ինչպես սպառողների, այնպես էլ կառավարությունների վրա՝ սահմանափակելով ֆիսկալ մատչելիությունը, ընկերությունների արտադրողականությունը և տնային տնտեսությունների բարեկեցությունը։
Ամենածանր հարվածը կկրեն այն երկրները, որոնց կախվածությունը բարձր է ջեռուցման (որին բաժին է ընկնում էներգետիկ պահանջարկի 30%-ը), արդյունաբերության կամ էլեկտրաէներգիայի համար ներկրվող բնական գազից, ինչպես նաև այն երկրները, որոնք սերտ կապված են ԵՄ-ի էներգետիկ շուկաների հետ։ Այս երկրները պետք է պատրաստվեն գազի պակասին և արտակարգ ծրագրեր կազմեն տնային տնտեսությունների և ընկերությունների վրա վատագույն ազդեցությունները զսպելու համար, այդ թվում՝ էներգիայի խնայում, էներգաարդյունավետության խթանում և քվոտաների/նորմավորման պլանների իրականացում։ Վարքագծի փոփոխությանն ուղղված արշավները, որոնք կենտրոնանում են տներում և շենքերում ջեռուցման արդյունավետության վրա, ինչպիսիք են պատուհանների հերմետիկացումը և մեկուսացման մեծացումը, համեմատաբար նվազագույն ներդրում են պահանջում և անմիջական ազդեցություն են ունենում։
«Ուկրաինայի պատերազմին համընկնող ճգնաժամերը, շարունակվող համավարակը և պարենի ու վառելիքի գների կտրուկ աճը ցավոտ հիշեցում են այն մասին, որ կառավարություններին անհրաժեշտ է պատրաստ լինեն զանգվածային, չսպասված ցնցումների կառավարմանը, որոնք շատ արագ կարող են ի հայտ գալ»,- ասում է տկն. Բյերդեն։ «Անհրաժեշտ է արդիականացնել սոցիալական պաշտպանության հաակարգերը, որոնք աղքատության դեմ պայքարին ուղղված ջանքերի հենարանն են՝ դրանք ցնցումների, ինչպես նաև երկարաժամկետ մարտահրավերների պայմաններում արդյունավետ դարձնելու համար»։
Զեկույցում նաև հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի սոցիալական պաշտպանության համակարգերի վրա, որոնք կարևորագույն դեր են կատարել համավարակի ընթացքում տնային տնտեսություններին և բիզնեսին օգնելու, իսկ ամենևին վերջերս՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքներից պաշտպանելու հարցում։
Տարածաշրջանում համավարակին արձագանքը քաղաքականության գործիքների երկու լայն խմբից՝ եկամուտների պաշտպանության և աշխատատեղերի պահպանման միջոցառումներից էր կազմված։ Զեկույցում գնահատվում է այս միջոցառումերի արդյունավետությունը տնտեսական աճի խթանման, աղքատության նվազեցման և աշխատատեղերի պահպանման առումով։ Զեկույցում եզրակացություն է արվում, որ կարճաժամկետ հատվածում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ ավելի բարձր ծախսերի կատարումը ասոցացվում էր ավելի բարձր զբաղվածության և նվազ աղքատության հետ։ Սակայն նվազ հստակ է տնտեսական աճի վրա այս միջոցառումների ազդեցությունը։
Համավարակի այս դասերը սոցիալական պաշտպանության համակարգերը հարմարվողևներառողդարձնելու տեսանկյունից ուսանելի են քաղաքականություն մշակողների համար ինչպես տնտեսության համար կարճաժամկետ ցնցումներին, այնպես էլ երկարաժամկետ միտումներին դիմագրավելու համար, որոնցով վերափոխվում են աշխատաշուկաները, այդ թվում՝ գլոբալիզացիան, ժողովրդագրական միտումները, տեխնոլոգիական նորարարությունը և կլիմայի փոփոխության ազդեությունները և կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարին ուղղված ջանքերը։
Քաղաքականությամբ ապագայի սոցիալական պաշտպանության համակարգերի ձևավորմանն ուղղված միջամտություններում կարելի է ներառել հետևյալի համակցությունը՝ (i) նվազագույն երաշխավորված եկամտային աջակցություն, որը նախատեսված է անհատներին և տնային տնտեսություններին անբարենպաստ շոկերից պաշտպանելու համար, (ii) կարգավորման բարեփոխումներ, որոնք աստիճանաբար վերացնում են ընկերությունների կողմից աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման գործելակարգերի սահմանափակումները և ի վերջո աջակցում մասնավոր հատվածում ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը և ոչ ֆորմալության կրճատմանը, (iii) խոցելի խմբերի ընդգրկման և պաշտպանության բարելավում և (iv) թվայնացում՝ ծառայությունների մատուցման որակի և քանակի բարելավման համար։
Indira Chand
Amy Stilwell
About The World Bank
The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.
- add-style