ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն աջակցում է Հայաստանում երկրաջերմային պաշարների հետախուզման աշխատանքների իրականացմանը

հունիս 8, 2015Õ©.


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 հունիսի 2015թ. – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։ Այս նոր ծրագրի նպատակն է` պարզել, թե Կարկառ տեղամասի երկրաջերմային աղբյուրը պիտանի է արդյո՞ք էլեկտրաէներգիայի արտադրության համար և եթե այո, ապա մասնավոր հատվածին ներգրավել երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման գործում։

Կառավարությունը նպատակադրվել է համապատասխան պաշարի առկայության պարագայում Սյունիքի մարզի Կարկառ տեղամասում կառուցել երկրաջերմային էլեկտրակայան ։ Ի տարբերություն վերականգնվող  էներգետիկայի այլ տեխնոլոգիաների, ինչպիսիք են` հողմայինը, արևայինը և հիդրոէներգետիկան, առևտրային մակարդակի երկրաջերմային ռեսուրսի առկայությունը բավականաչափ վստահությամբ անհնար է հաստատել առանց հետախուզական հորատման, ընդ որում, հորատումն անհրաժեշտ է կատարել այնպիսի խորություններով, որոնք թույլ կտան գնահատել երկրաջերմային աղբյուրի յուրահատուկ պարամետրերը։ 

Կարկառ տեղամասի ընտրությունը հետախուզական հորատման համար պայմանավորված է եղել տեղական և միջազգային փորձագետների կողմից առավել խոստումնալից համարվող երկու հեռանկարային տեղամասերում կատարած ընդգրկուն դաշտային հետազոտության արդյունքներով։ Այդ տեղամասերում կատարած տեղանքի հետազոտության աշխատանքներն աջակցություն են ստացել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորված «Հայաստանի երկրաջերմային ծրագրի» շրջանակներում, որն ավարտվել է 2012թ.-ին։ 

«Ֆինանսավորելով հետախուզական հորատման աշխատանքները, որոնց շնորհիվ կարող է կյանքի կոչվել առաջին առևտրային նախագիծը, մենք այդպիսով կկարողանանք աջակցություն ցուցաբերել Հայաստանի այլ հեռանկարային երկրաջերմային տեղանքներում լրացուցիչ երկրաջերմային ռեսուրսների զարգաց¬ման համար տեղական կարողությունների կերտմանը։ Երկրաջերմային էլեկտրաէներգիայի ընդհանուր ներուժը Հայաստանում ներկայումս գնահատվում է մոտ 150 ՄՎտ»,- ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնoրեն Լորա Ի. Բեյլին:  «Նմանատիպ ծրագիրը նաև կամրապնդի ներդրողների վստահությունն այն բանում, որ Հայաստանի երկրաջերմային ոլորտն ընձեռում է կենսունակ և շահութաբեր ներդրումների հնարավորություն»։

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 1-ում Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրով (ՎԷԸԾ) հատկացվող միջոցները կառավարության կողմից կօգտագործվեն հետախուզական հորատման աշխատանքներն իրականացնելու համար, իսկ ռեսուրսի առկայությունը հաստատվելու պարագայում կգնահատվի Կարկառում երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման իրագործելիությունը և օժանդակություն կցուցաբերվի երկրաջերմային էլեկտրաէներգիայի ծրագրի լիամասշտաբ իրականացման մեջ մասնավոր ներդրողների ներգրավմանը։ 

Կարկառի երկրաջերմային ծրագրի Փուլ 2-ը երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումն է։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ Կարկառ տեղամասում գուցե հնարավոր լինի 28 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայան կառուցել։ 90-100 մլն ԱՄՆ դոլար նախահաշվային արժողությամբ այդ հնարավոր երկրաջերմային էլեկտրակայանը կարելի է կառուցել պետական և մասնավոր կապիտալի խառը մասնակցությամբ։ Բացի այդ, երկրաջերմային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների կրճատմանը։  

Համաշխարհային բանկի ծրագրի հանձնախմբի ղեկավար Արթուր Կոչնակյանը նշեց, որ.  «Երկրաջերմային համարժեք ռեսուրսների առկայության հաստատ¬ման դեպքում երկրաջերմային էլեկտրակայանի ապագա կառուցումը կնպաստի էլեկտրա¬էներգիայի կանխատեսված պահանջարկի բավարարմանը և երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության ամրապնդմանը։ Երկրաջերմային էլեկտրակայանի արտադրած էժան էլեկտրաէներգիան կարող է նպաստել անապահով բնակչության համար էլեկտրաէներգիայի մատչելիու¬թյան պահպանմանը»։ 

Ծրագիրն իրականացնելու է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնա¬յողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ), քանի որ այն ունի Բանկի ֆինանսավորած ծրագրերի իրագործման բավականաչափ կարողություններ և փորձ։ ՀՎԷԷՀ-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է կառավարության կողմից 2005թ.-ին` Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացման և այդ ոլորտներում ներդրումների խթանման առաքելությամբ:

ՎԷԸԾ-ի մասին.

Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիրը Կլիմայի ներդրումային հիմնադրամի (ԿՆՀ) շրջանակում գործող երկու հիմնադրամներից մեկի` Ռազմավարական կլիմայական հիմնադրամի (ՌԿՀ) նպատակային ծրագիրն է։ ՎԷԸԾ-ը ստեղծվել է աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկ լուծումների ծավալման և վերականգնվող էներգետիկայի շուկաների ընդլայնման համար։ Ծրագրի նպատակն է` փորձարկել և ցուցադրել զարգացման ցածր ածխածնային ուղիների տնտեսական, սոցիալական և բնապահպանական կենսունակությունը։ ՎԷԸԾ-ի ֆինանսավորմամբ օժանդակություն է ցուցաբերվում այնպիսի տեխնոլոգիաների տարածմանը, ինչպիսիք են արևային, հողմային, կենսաէներգետիկական, երկրաջերմային և փոքր հիդրոէներգետիկական տեխնոլոգիաները: Ծրագիրը խթանում է տնտեսական աճը համագործակցելով երկրների կառավարությունների հետ` վերականգնվող էներգետիկայի շուկաների ստեղծման, մասնավոր հատվածի ներգրավման և էներգիայի օգտագործման արդյունավետ եղանակների բացահայտման նպատակով:

Նախորդ տարի ՎԷԸԾ ենթա¬հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար ներդրումային պլանը (ՆՊ) 40 մլն ԱՄՆ դոլարի չափով, որից 14 մլն ԱՄՆ դոլարը նախատեսված է դրամաշնորհների, իսկ 26 մլն ԱՄՆ դոլարը` արտոնյալ պայմաններով վարկերի համար։ 40 մլն ԱՄՆ դոլարի վերոնշյալ ֆինանսավորման շնորհիվ ակնկալվում է ներգրավել այդ գումարը մոտ 4,5 անգամ գերազանցող ներդրումներ, որոնց մեծ մասը` մասնավոր հատվածից (սեփական կապիտալի կամ փոխառու միջոցների տեսքով), ինչպես նաև Զարգացման բազմակողմ բանկերից (ԶԲԲ), այդ թվում` ՄՖԿ-ից, ԱԶԲ-ից և ՎԶԵԲ-ից ստացվելիք  առևտրային վարկավորման ձևով։



Լրատվամիջոցների հետ կապը
---ում Washington, DC
Elena Karaban
հեռ. : +1 (202) 473-9277
ekaraban@worldbank.org
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org
Mehreen Sheikh
հեռ. : +1 (202) 458-7336
msheikh1@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2015/ECA/088

Api
Api

Welcome