Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ հոկտեմբեր 9, 2019Õ©.

Աճի տեմպը ողջ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դանդաղում է՝ թուլացող առևտրի և արդյունաբերական գործունեության անկման պայմաններում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 հոկտեմբերի, 2019 թ.  - Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճի տեմպը դանդաղում է, ընդ որում՝ 2019 թ. տարածաշրջանում տնտեսական աճի գնահատականը 1.8 տոկոս է` ըստ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տնտեսական նորությունների մասին Համաշխարհային բանկի վերջին զեկույցի: Այս գնահատականը, որը չորս տարվա կտրվածքով ամենացածրն է, արտացոլում է տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունների՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի տնտեսական աճի տեմպի դանդաղումը: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում տարածաշրջանի այլ մասերի, այդ թվում՝ Կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների կայուն աճին:

Տարածաշրջանում տնտեսական աճի դանադաղումն ընթանում է նվազման համաշխարհային միտմանը զուգահեռ՝ ընդգծելով արտադրողականության աճի խթանման և վերջին տասնամյակում նվազող ներդրումներն ավելացնելու անհրաժեշտությունը: ԵԿԱ-ում նշված մարտահրավերներին է ավելանում ժողովրդագրական միտումների վատթարացումը, այդ թվում՝ աշխատունակ տարիքի բնակչության թվի կրճատումը: Զեկույցում դիտարկվում են միգրացիոն մարտահրավերները և պատկերացումներ են ներկայացնում ինչպես ընդունող, այնպես էլ ծագման երկրների վերաբերյալ:

«Միգրացիան կարող է նպաստել տարածաշրջանի բարգավաճմանը»,- ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնտեսագետ՝ Ասլի Դեմիրգուկ-Կունտը: «Միգրանտների մոտ նկատվում է աշխատունակ տարիքի լինելու անհամաչափ միտում և հետևաբար կարող են մեղմել ժողովրդագրական ճնշումները՝ ավելացնելով աշխատուժի չափը, բարձրացնելով արտադրողականությունը և խթանելով աճը»:

Վերջին չորս տասնամյակում Եվրոպայում կտրուկ ավելացել է ներգաղթյալների մասնաբաժինը, ընդ որում՝ աշխարհում այժմ երեք ներգաղթյալից մեկը մեկնում է Եվրոպա: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարձր է նաև ներտարածաշրջանային միգրացիայի ցուցանիշը. ներգաղթյալների 80 տոկոսն ընտրում է տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխվելու տարբերակը: Այնուամենայնիվ, հաճախ ներգաղթն ուժեղ դիմադրության է հանդիպում, քանի որ օգուտները երկարաժամկետ են, իսկ ծախսերը, այդ թվում՝ տեղահանման և գործազրկության, անմիջական և կենտրոնացած են որոշակի խմբերում: Քաղաքականություն մշակողներին անհրաժեշտ է նշված խմբերին աջակցել՝ մշակելով նրանց վերապատրաստման ծրագրեր և ճշգրտելով կրթական համակարգերը երիտասարդների համար, որպեսզի նրանք չմրցակցեն ավելի ցածր հմտություններ ունեցող ներգաղթյալների հետ: Նման ջանքերի բաղկացուցիչների թվում, ըստ զեկույցի, կարող են լինել նաև ժամանակավոր սոցիալական նպաստները և գործազրկության ապահովագրական վճարումները:

Միգրացիայի հետևանքով առաջանում  են նաև ծագման երկրներից հմուտ աշխատուժի «ուղեղների արտահոսքի» հետ կապված մտավախություններ: Կրթության ավելի բարձր մակարդակ ունեցող մարդկանց բաժին է ընկում Բոսնիա և Հերցոգովինայից ընդհանուր ներգաղթյալ բնակչության 55 տոկոսը, Հայաստանից և Լատվիայից ներգաղթյալների ավելի քան 40 տոկոսը և  Ալբանիայի, Մոլդովայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ղրղզստանի, Ռումինիայի և Տաջիկստանի ներգաղթյալ բնակչություն մոտ 40 տոկոսը: Նման մշտական օրինակները հաճախ ախտանիշ են, այլ ոչ թե հիմնական խնդրի պատճառը:

Ծագման երկրներում կառավարման և հաստատությունների բարելավումը երկարաժամկետ քաղաքականություններ են, որոնք կարող են հաղթահարել շարունակական ներգաղթ ծնող պատճառները: Հմուտ աշխատուժը պահելուն ուղղված քաղաքականությունների թվում են մասնավոր հատվածի խթանումը և աշխատատեղերի ստեղծմանը զարկ տալը, բարձրագույն կրթության ուղղությամբ ներդրումները և տնտեսության մեջ կանանց համար հնարավորությունների մեծացումը: Կապերի ընդլայնումը նույնպես սփյուռքի ներգրավվածության ավելացման կարևոր կողմերից է, քանի որ կապ պահպանող ներգաղթյալներն ավելի հավանական է, որ ներդրումներ  կատարեն և վերադառնան: Զեկույցը ցույց է տալիս, որ ծագման երկրում մնալու համար խթանների ավելացումն ավելի հավանական է, որ զսպի արտագաղթը, քան արտասահմանում օգուտների սահմանափակմանը հետամուտ քաղաքականությունը:


Մամուլի հաղորդագրության համարը: 2020/ECA/16

Կապ

Վաշինգտոնում՝ Սոնա Փանաջյան
spanajyan@worldbank.org
Api
Api