ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հյուրընկալում է Որակյալ ֆինանսական հաշվետվությունների գծով փորձագետների աշխատաժողովը

հունիս 15, 2016Õ©.


Երևան, 15 հունիսի, 2016թ. – Սույն թվականի հունիսի 15-16-ին Երևանում կայանալիք հաշվապահական հաշվառման ոլորտի կրթական բարեփոխումների հարցերին նվիրված տարածաշրջանային աշխատաժողովին կմասնակցեն Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 40 փորձագետներ և պետական կառույցների ու կրթօջախների մասնագետներ: Ադրբեջանի մասնակիցները հնարավորություն կունենան միանալ աշխատաժողովին տեսակապի միջոցով: Միջոցառումը կազմակերպվել է Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (CFRR) կողմից՝ «Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) ծրագրի շրջանակում:

Ֆինանսական հաշվետվությունների բարձր որակը նպաստում է մասնավոր հատվածի աճին և նվազեցնում է անկայունությունը՝ կատարելագործելով ֆինանսների կառուցվածքը երկրում: Դա թույլ է տալիս կրճատել ֆինանսական շուկաների ճգնաժամերի ռիսկերը՝ դրանցով պայմանավորված բացասական տնտեսական հետևանքների հետ միասին, ինչպես նաև նպաստում է տեղական խնայողությունների մոբիլիզացմանը, ուղղակի օտարերկրյա ու արժեթղթերում ներդրումներին:

Հաշվապահական հաշվառման ու աուդիտի ոլորտում կրթության կատարելագործումը մեկն է այն սյուներից, որի շուրջ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում միջազգային ստանդարտների կիրառումը բարելավելու նպատակով, Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի կողմից իրականացվում են կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ:

Սա վեցերորդ աշխատաժողովն է, որ կազմակերպվել է «Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակում: Նախորդ աշխատաժողովների ընթացքում դիտարկվել են հաշվապահական հաշվառման բակալավրական ծրագրերի բովանդակային հարցերը: Այս աշխատաժողովի ընթացքում կդիտարկվեն ախտորոշիչ ուսումնասիրության արդյունքները ու մինչ օրս իրականացված բարեփոխումները: Նաև կսահմանվեն անելիքներ հետագա աշխատաժողովների համար, որոնց ընթացքում նախատեսվում է անդրադարձ կատարել մասնագիտական մակարդակում հաշվապահական հաշվառման ու աուդիտի կրթության հարցերին:

---------------------------------------------------------------------

«Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) ծրագիրը համատեղ իրականացնում են Ավստրիայի ֆինանսների նախարարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Եվրամիությունը, Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարությունը և  Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարությունը: 

Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում
Վիգեն Սարգսյանին
հեռ. : (+374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2016/ECA/161

Api
Api

Welcome