ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքահեն հիմնադրամներն ուսումնասիրում են ապագայի հեռանկարները

հոկտեմբեր 24, 2012Õ©.




Գրեթե երկու տասնամյակ շարունակ հաջողությամբ իրականացված ծրագրերից հետո

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի, 2012 թ.: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ից 25-ն անցկացվում է  «Հայաստանի և Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով  երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում են պետական պաշտոնյաներ Հայաստանից և Մոլդովայից, պրակտիկ մասնագետներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ,  Համաշխարհային բանկի և այլ դոնոր կազմակերպությունների փորձագետներ՝ փորձի փոխանակման, միջազգային փորձի ներկայացման և հիմնադրամների հեռանկարների վերաբերյալ գաղափարների քննարկման նպատակով:

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը (ՀՍՆՀ) ստեղծվել է 90-ականների կեսերին՝ Համաշխարհային բանկի տեխնիկական և ֆինանսական օժանդակությամբ և այդ ժամանակվանից սկսած զգալի աջակցություն է ցուցաբերել երկրի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքի վերականգնմանը՝ նպաստելով կարիքավոր համայնքների զարգացմանը: 1996 թ. սկսած նախագծվել և իրականացվել են 83 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով երեք ծրագրեր, այդ թվում՝ ընթացիկ ՀՍՆՀ III ծրագիրը, որն ավարտվելու է 2014 թ. հունիսին:

ՀՍՆՀ աջակցել է շուրջ 850 համայնքահեն միկրոծրագրերի: Համայնքային մշակութային կենտրոնների, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական կենտրոնների, խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի և այլ ծրագրեր են իրականացվել 40-ից ավելի քաղաքային բնակավայրերում և շուրջ 330 գյուղական համայնքներում:

«ՀՍՆՀ հիմնական ուժը տեղական համայնքներին՝ ներդրումների իրենց սեփական կարիքների բացահայտման հնարավորություն ընձեռելու մոտեցման մեջ է», - ասաց Ժան-Միշել Հապին, Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը: «Թեև կարճաժամկետ հատվածում այն ստեղծում է խիստ անհրաժեշտ աշխատատեղեր, երկարաժամկետում վերջինիս հաջողությունը պայմանավորված կլինի նաև նրանով, թե տեղական համայնքները ինչքանով լավ կկարողանան շարունակել կայուն շահագործումն ու պահպանումը և նոր ծրագրերի համար լրացուցիչ ներդրումների ներգրավումը»:

Կառավարության, տեղական իշխանությունների և ՀՍՆՀ սերտ համագործակցության շնորհիվ միկրոծրագրերի համար նոր միջոցներ են ներգրավվում սփյուռքի կազմակերպություններից, անհատներից, մասնավոր հատվածից և այլն: Բացի այդ, տարբեր դոնոր կազմակերպություններ հետաքրքրված են ՀՍՆՀ հետ համագործակցությամբ՝ համայնքային զարգացման և սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք հիմնադրամի ներկա օրակարգից դուրս են: Այդ ծրագրերը կօգտվեն ՀՍՆՀ հզոր կարողություններից՝ զգալի փորձ և կուտակված հմտություններ համայնքային աշխատանքում, սեղմ ժամկետում միջոցներ ներգրավելու և արդյունավետորեն օգտագործելու ունակություն, ֆիդուցիար, մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների առկայություն:

«Սպասում ենք քննարկումներին և ապագայի համար մոդելների մշակմանը»,-ասաց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: «Գլխավոր մարտահրավերն այն է, թե Հայաստանի ՍՆՀ-ի սեփականության բարձր զգացումն և ստեղծված կարողություններն հետագայում ինչպես կարելի է արդյունավետ կերպով, լավագույնս օգտագործել ի շահ համայնքների՝ լավագույն գործելակերպերի և փորձի հիման վրա, ինչպես նաև ինչ առաջնահերթություններ պետք է դիտարկեն համապատասխան կառավարություններն առաջիկա տարիներին»:

ՀՍՆՀ ծրագրերի հիմնական արդյունքների թվում են՝

  • Տեղական իշխանությունների,  ավագանու և շահառուների կողմից միկրոծրագրերի կառավարման կարողությունների ամրապնդումը.
  • Որոշումների կայացմանը համայնքների անդամների ներգրավվածության բարելավումը՝ ապահովելով համայնքների անդամների ակտիվ մասնակցությունը, ներդնելով երկփուլ խթանման և մոնիթորինգի մեխանիզմ միկրոծրագրերի բացահայտման և իրականացման համար.
  • Միջոցառումների խթանումը՝ ուղղված ՍՆՀ ծրագրերից օգտվելու համայնքների հնարավորությունների հավասարեցմանը՝ համայնքների քարտեզագրման միջոցով, որին հաջորդում է միջոցների արդար բաշխման մասին որոշումը՝ ելնելով համայնքի խոցելիությունից:
  • Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունների մեղմումը թիրախային համայնքներում՝ արագ արձագանքման ծրագրերի իրականացման միջոցով և վերջիններիս արդյունքում՝ ժամանակավոր և մշտական նոր աշխատատեղերի ստեղծումը: Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՍՆՀ միկրոծրագրերի շրջանակում ժամանակավորապես նեգրավված անձանց 50 տոկոսն այնուհետև կարողացել է գտնել մշտական աշխատանք:

Ակնկալվում է, որ աշխատաժողովի նիստերի ընթացքում խմբային քննարկումների և մտագրոհի արդյունքում ի վերջո խորհրդատվություն կտրամադրվի Հիմնադրամի զարգացման հեռանկարների հնարավոր սցենարների մասին, կխթանվի համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը տարբեր դերակատարների միջև, ինչպես նաև ամուր նախադրյալներ կստեղծվեն ՍՆՀ ապագայի ռազմավարության մշակման համար:

Լրատվամիջոցների հետ կապը
ԵՐԵՎԱՆ
Վիգեն Սարգսյան
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org

Ռեսուրսներ

Մամուլի հաղորդագրության համարը:
2013/ECA/021

Api
Api

Welcome