ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զարգացման քաղաքականության գործառնություն ծրագրի արդյունքները

փետրվար 14, 2012Õ©.




«Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրի իրականացումն ապահովել է նշանակալի արդյունքներ, մասնավորապես`

1. Սոցիալական ոլորտում ծրագիրը տվել է հետևյալ արդյունքները.

  • Չնայած տնտեսական ճգնաժամին` 2009, 2010 և 2011 թթ. պետական բյուջեներում բարձրացվել և պահպանվել է սոցիալական ապահովության համակարգի, կենսաթոշակների և անապահով ու խոցելի խավերի համար սոցիալական ապահովության առաջնային ծրագրերի ֆինանսավորումը: Սոցիալական պաշտպանության և կենսաթոշակների բաժինն ընդհանուր ծախսերում 2008թ. 24,8 տոկոսից հասել է 31,7 տոկոսի` 2011-ին: Հաշվի առնելով ընթացող հարկաբյուջետային համախմբումը (կոնսոլիդացիան)` սոցիալական պաշտպանության ծախսերի աճը հնարավորություն է տվել կառավարությանը խուսափելու առավել անապահով ընտանիքներին տրամադրվող օժանդակության զգալի կրճատումներից` չնայած այդ ընտանիքների թվի զգալի աճին (սոցիալական ծրագրերի ընդհանուր ընդգրկումը նվազել է` աղքատ բնակչության 80 տոկոսից իջնելով ընդամենը 78 տոկոսի, մինչդեռ աղքատների թիվը 2009-2010 թթ. աճել է 270 հազարով):
  • Բարելավվել է շահառուների թիրախավորումը «Աղքատության ընտանեկան նպաստ» (ԸՆ) ծրագրում. ԸՆ ծրագրի վերանայումն իրականացվել է ոչ իրավասու ընտանիքները բացառելու և տնտեսված միջոցներով աղքատ բնակչության ընդգրկումը մեծացնելու նպատակով: Այսպիսով` ԸՆ ծրագրի վարչարարության նկատելի բարելավման և գրեթե 10 տոկոսով կորուստները կրճատելու շնորհիվ` ԸՆ ծրագրով ամենաանապահով ընտանիքների թիրախավորումը 2008թ. 67 տոկոսից 2010թ.-ին հասել է 76 տոկոսի:
  • Պահպանվել է սոցիալական ծրագրերի աղքատամետ ուղղվածությունը` 2008-2010 թթ. աղքատ բնակչության սպառողական զամբյուղի մոտ 43 տոկոսն ապահովվել է պետական բյուջեից ֆինանսավորված տարբեր սոցիալական ծրագրերի օգնությամբ:
  • Սոցիալական ոլորտում ներդրվել է նոր ծրագիր` նախադպրոցական կրթության ֆինանսավորում` 4,5-5,5 տարեկան երեխաներին մեկ տարի դպրոցին նախապատրաստելու նպատակով:
  • Աճել են պետական հատկացումներն առողջապահության ոլորտին. 2008թ. ՀՆԱ-ում դրանց մասնաբաժինը 1,4 տոկոսից ակնկալվում է հասցնել 1,7 տոկոսի` 2011թ.-ին:


2. Ձեռնարկված կարևորագույն քաղաքական և օրենսդրական միջոցառումների շնորհիվ բարելավվել է գործարար մթնոլորտը և ընդհանուր կառավարումը` հետևյալ կոնկրետ արդյունքներով.

  • Ներդրվել է հարկային ու մաքսային հայտարարագրերի էլեկտրոնային համակարգ, որը հնարավորություն է տալիս բոլոր հարկատուներին ներկայացնելու հարկային հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով: Հարկային ու մաքսային վարչարարության մասով` էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտարարագրերի բաժինը 2008թ. 0 տոկոսից 2011թ. աճել է 20 տոկոսի:
  •  Մաքսազերծման կետերում կանաչ ուղով իրականացված գործառնությունների բաժինը (դրանց տոկոսը բոլոր մաքսային հայտարարագրերում) 2008թ. 0 տոկոսից աճել է` 2011թ.-ին հասնելով 15 տոկոսի: Այս նվաճումը նպաստել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Գործարարություն 2012» (Doing Business-2012) զեկույցի միջազգային առևտուր ցուցիչում Հայաստանի վարկանիշի բարելավմանը (2008թ. 143-րդ հորիզոնականից այն 2011թ. բարձրացել է 104-րդ հորիզոնական):
  • Ձեռնարկությունների առցանց գրանցման համար ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, որը դյուրինացրել է նոր բիզնեսի հիմնումը Հայաստանում: Այս բարեփոխումը, ինչպես նաև բարելավումները շինարարության թույլտվության, վարկերի ստացման, հարկերի վճարման և անվճարունակության լուծման ոլորտներում նպաստել են անցյալ տարում «Գործարարություն» զեկույցում Հայաստանի ընդհանուր վարկանիշի բարձրացմանը 6 կետով (ներկայումս այն 55-րդն է աշխարհի 183 երկրների շարքում):
  • 2011 թ. մայիսին Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում շահերի բախման մասին դրույթներ ընդգրկելու շնորհիվ բարձրացվել է թափանցիկությունը հանրային հատվածում: Օրենքի պահանջով` 2012 թ. հունվարին ստեղծվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը կզբաղվի իշխանության բոլոր ճյուղերում առավել բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման, եկամուտների և ունեցվածքի հայտարարագրերի հարցերով և կհետևի վարքի կանոնների համապատասխանությանը գործադիր ճյուղում:
  • Ներքին մրցակցությունը խթանելու նպատակով կատարվել են լրամշակումեր «Մրցակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում, որոնք Ազգային ժողովն ընդունեց 2010թ. վերջում: Լրամշակումներում հստակեցված են այն դեպքերը, երբ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է քննություն իրականացնել և կիրարկել հակամրցակցային վարքի պարագայում միջոցներ ձեռնարկելու իր լիազորությունը:
  • 2011թ. հունիսին լրամշակումներ կատարվեցին «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում` ստուգումների իրականացման կարգում ներդրվեցին ռիսկերի վրա հիմնված մոտեցումներ: Լրամշակումները կոչված են նվազեցնելու ստուգող գերատեսչությունների` սեփական հայեցողությամբ գործելու լիազորությունները և մեծացնելու նրանց գործունեության թափանցիկությունը:
  • 2011թ. դեկտեմբերին «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունմամբ բարելավվեց հանքարդյունաբերության հատվածի հարկման ռեժիմը, ինչպես նաև բարձրացվեց նրա գրավչությունը ներդրողների համար: Նոր օրենսգիրքը կնպաստի ոլորտի կանոնակարգման շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում` լիցենզավորման, բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման, հանքերի փակման և այլ հարցերում, որոնք առնչվում են տեղական համայնքների հանդեպ հանքարդյունաբերող ընկերությունների պարտավորություններին:
Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Armine Grigoryan
հեռ. : (374 10) 52 09 92
agrigoryan1@worldbank.org
---ում Washington
Vigen Sargsyan
հեռ. : 202) 458-2736
vsargsyan@worldbank.org

Ռեսուրսներ

Մամուլի հաղորդագրության համարը:
2012/02/14/ECA/AM

Api
Api

Welcome