ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոռոգման համակարգերի վերականգնումը Հայաստանում մեծապես կաջակցի ավելի քան 88.000 գյուղացիների

հոկտեմբեր 25, 2011Õ©.




Վաշինգտոն, 25-ը հոկտեմբերի 2011 թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 18 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար: Այս ընդլայնումն ու վերակառուցումը կբարձրացնի ջրօգտագործման արդյունավետությունը ծրագրում ընդգրկված ոռոգման համակարգերում, ինչպես նաև անմիջականորեն կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանի 7 մարզերում:      

 Վերականգնման աշխատանքներ կիրականացվեն 50 կմ ընդհանուր երկարությամբ  մայր ջրանցքներում և երկրորդային ջրանցքներում, որոնք սպասարկում են 52.000 հա հողատարածքներ Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերում, ինչը հնարավոր կդարձնի ջրի կորուստների նվազեցումը մոտ 34,4 միլիոն խորանարդ մետրով և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը մոտ 4.700 հա հողատարածքներում: Բացի այդ, ևս 63 կմ ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնումը Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի 19 համայնքներում կնվազեցնի ջրի կորուստը 9,9 միլիոն խմ-ով, կբարելավի գործող ոռոգման ջրի ծառայության մակարդակն  ավելի քան 2.500 հա հողատարածքներում և հնարավորություն կստեղծի վերականգնելու ոռոգումը 1.760 հա հողատարածքներում: Տարեկան կտրվածքով ջրի խնայողությունը (44,2 միլիոն խմ), որը համարժեք է ջրի 1,4 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսական արժեքին, հնարավորություն կտա վերականգնել ոռոգումը 6.500 հա նախկինում ոռոգվող հողատարածքներում:

«Ծրագիրն ուղղակիորեն կաջակցի ավելի քան 88.000 գյուղացիների` բարձրացնելով նրանց հողատարածքների եկամտաբերությունն ու նրանց եկամուտները,- ասաց Հարավային Կովկասում Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը: -Այս ծրագիրը սատարում է գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ու կայուն աճի խթանմանն ուղղված կառավարության ջանքերին»:        

«Ոռոգման համակարգի վերականգնումը նաև կապահովի մոտ 7.000 մարդ-ամիս ժամանակավոր աշխատատեղ և կստեղծի գյուղատնտեսության ոլորտում մոտ 2.100 մշտական աշխատատեղ ավելացնելու հնարավորություն,- ասաց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հապին: - Աշխատատեղերի ստեղծումն այս ծրագրի կարևոր բաղադրիչներից է»: 

Մայր ծրագրով վերականգնվել են ջրանցքների մոտ 89,4 կմ հատվածներ` ներառյալ 57,7 կմ Թալինի և 31,7 կմ Արմավիրի մայր ջրանցքներից: Ջրի կորուստը նվազել է 96,9 միլիոն խորանարդ մետրով` եղած շուրջ 114 միլիոն խմ-ից: Շինարարության ընթացքում ստեղծվել էր 11.379 մարդ-ամիս ժամանակավոր աշխատատեղ  (նախատեսված 9.000-ի փոխարեն), որի 67 տոկոսը` որակավորում չպահանջող աշխատանքներ, որոնցից առաջին հերթին օգտվեցին առավել անապահով ընտանիքները: Առավել երակարաժամկետ նվաճումներից է ոռոգման վերականգնումը մոտ 8.000 հա հողատարածքներում` ի շահ շրջակա տարածքների փոքր գյուղացիական տնտեսությունների: Ակնկալվում է, որ ժամանակի ընթացքում սա խթան կհանդիսանա ավելի բարձրարժեք մշակաբույսերի կուլտիվացման համար, ինչը պետք է հանգեցնի լրացուցիչ երկարաժամկետ աշխատատեղերի ստեղծմանը և առավել անապահով ընտանիքների կենսամակարդակի բարձրացմանը:     

«Այս ծրագիրը նաև կամրապնդի ոռոգման ոլորտում ձեռք բերված կայուն առաջընթացը` բարելավելով ջրամատակարարումն ու ջրօգտագործման կառավարումը,- հավելեց ծրագրի ղեկավար Ջուզեպպե Ֆանտոցին: - Ծրագիրը կամրապնդի այն հաստատությունները, որոնք առավել կարևոր դեր են կատարում ընթացիկ բարեփոխումներում, հատկապես` ջրօգտագործողների ընկերությունների վերապատրաստման միջոցով»:  

Ծրագիրը նախապատրաստվել է «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա» (ՀՄԿ) ծրագրի հետ սերտ համագործակցությամբ, որը մշակել է շինարարական աշխատանքների նախնական տեխնիկական նախագծերը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21,6 միլիոն ԱՄՆ դոլար է, որից Հայաստանի կառավարությունը կապահովի 3,4 միլիոն ԱՄՆ դոլար, ևս 0,2 միլիոն դոլար կապահովեն շահառուները (այս գումարն արդեն հավաքվել է ՀՄԿ ծրագրի շրջանակներում): ՎԶՄԲ-ի տրամադրած վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 10 տարին` արտոնյալ ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին և 1993թ. Միջազգային զարգացման ընկերակցությանը (ՄԶԸ) Հայաստանի անդամակցությունից հետո` նրա նկատմամբ ՀԲ և ՄԶԸ ստանձնած հանձնառությունների ընդհանուր գումարը կազմում է 1 միլիարդ 506 միլիոն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 520-992
vsargsyan@worldbank.org
---ում Washington
Jonathon Daly
jdaly@worldbank.org
For Broadcast Requests Washington
Natalia Cieslik
հեռ. : (202) 458-9369
ncieslik@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2012/130/ECA

Api
Api