Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ մարտ 21, 2018Õ©.

Բազմաոլորտային աղքատության չափումը Հայաստանում


Աղքատության մասին տնտեսական մտածողությունը զարգացել է աղքատության բազմաչափ դեմքն ավելի լավ հասկանալու ուղղությամբ: Աղքատության նկատմամբ բազմաչափ մոտեցման կիրառումը, որը լրացնում է դրամային աղքատության վերլուծությունը, օգնում է գնահատել մարդկանց զրկանքների բարդությունը, խորությունն ու տևականությունը: 

«Զրկվածության բազմակողմանի դեմքը. աղքատության նկատմամբ բազմաչափ մոտեցումը Հայաստանում» նոր ուսումնասիրություն է, որը դիտարկում է հինգ տարբեր չափումներ Հայաստանում՝ հիմնական կարիքներ, բնակարանային պայմաններ, կրթություն, առողջապահություն և աշխատանք: Յուրաքանչյուր չափումը պարունակում է բազմաթիվ ցուցանիշներ, որոնք արտացոլում են աղքատության պատկերը Հայաստանում:  

Լրացնելով զեկույցը՝ նոր, առցանց ինտերակտիվ վահանակն արտացոլում է բազմաչափ աղքատության պատկերը Հայաստանում 2010-2016 թվականների ընթացքում: Այս գործիքը բազմաթիվ չափումների և ցուցանիշների միջոցով օգնում է գնահատել բնակչության կենսապայմանները և զրկանքները՝ ըստ բնակչության ենթախմբերի և աշխարհագրական տարածքների:

Image
 


Վահանակի վերևի գծային գրաֆիկը/գծվածքն արտացոլում է զարգացումը թե՛ ընդհանուր բազմաչափ աղքատության, թե հինգ չափումների առումով, իսկ ստորին հատվածի սյունակավոր դիագրամը ցուցադրում է յուրաքանչյուր ընտրված չափման հիմքում ընկած ցուցանիշները: Օգտագործողները կարող են ընտրել բնակչության տարբեր ենթախմբերը «Ընտրել պրոֆիլը» հղմամբ և վերլուծել յուրաքանչյուր ընտրված խմբի թե՛ ընդհանուր, թե՛ հինգ չափումների և բոլոր ցուցանիշների պատկերը: 

Վահանակի տվյալների ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր ցուցանիշների ավելի քան մեկ քառորդ մասով զրկանքներ կրող բնակչության մասնաբաժինը  6 տարում զգալիորեն նվազել է՝ 41 տոկոսից հասնելով 28 տոկոսի: Հատկանշական է, որ այդ նվազումը համաչափ էր վահանակի օգնությամբ վերլուծված բնակչության բոլոր ենթախմբերի շրջանում, ներառյալ տարբեր աշխարհագրական տարածքներում և սպառման քվինտիլներում: Աշխարհագրորեն, առավել զգալի է եղել նվազումը գյուղաբնակ վայրերում (6 տարվա ընթացքում 53-ից մինչև 30 տոկոս), իսկ սպառման երկրորդ և երրորդ քվինտիլներում ամենամեծ նվազումն ըստ բարեկեցության խմբերի կազմել է 18 տոկոսային կետ:

Բազմաչափ աղքատության նվազումն արտացոլվել է բոլոր չափումների գծով, թեև տարբեր չափով: Աշխատանքի, բնակարանային պայմանների և առողջապահության չափումներով նվազումը եղել է ավելի մեծ, մինչդեռ հիմնական կարիքների և կրթության չափումներով զրկվածության նվազումը  վեց տարվա ընթացքում կազմել է ընդամենը մեկ տոկոսային կետ: Սակայն վերջին երկուսի մասով զրկանքների մակարդակը, եթե սկսենք դրանցից, ամենացածրն է եղել Հայաստանում, ինչն ավելի դժվար է դարձնում հետագա կրճատումը:     

Ցուցանիշի մակարդակում, վահանակի ստորին հատվածի սյունակավոր դիագրամը ցույց է տալիս, թե ինչպես չափումների՝ այս դեպքում տնային պայմանների, տարբեր բաղադրիչները կարող են տարբեր կերպ ազդել  ընդհանուր պատկերի վրա: Տաք հոսող ջուր չունեցող մարդկանց տոկոսը կտրուկ նվազում է վերջին վեց տարվա ընթացքում, մինչդեռ տրանսպորտի հասանելիության գծով զրկանքի ցուցանիշը վատանում է: Հակառակ տենդենցը ցույց է տալիս, որ ցուցանիշի մակարդակում կարող են լինել հարթություններ հետագա առաջընթացի համար՝ նույնիսկ չափումների մակարդակում առկա ընդհանուր բարելավման պարագայում:

Բարեկեցության բազմաչափ վերլուծությունը լրացնում է դրամական հիմք ունեցող միջոցառումները՝ ինչպես հայեցակարգային տեսանկյունից, այնպես էլ պրագմատիկ նպատակներով: Բացի այդ, նույնականացված ցուցանիշների և չափումների առաջընթացի դիտարկումը կոնկրետ ապացույցներ է տրամադրում քաղաքականություն մշակողներին և հետազոտողներին:  Հայաստանի օրինակը վահանակի վիզուալիզացիայի միջոցով ցույց է տալիս բազմակողմանի մոտեցման լրացուցիչ առավելությունները բարեկեցության համակողմանի գնահատման համար: 



Api
Api