col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

Հոկտեմբեր 16, Երևան – Հայաստանում աշխատանքային տարիքի կանանց կեսից քիչն է ընդգրկված աշխատուժի կազմում` հիմնականում երեխաների և ընտանիքում հաշմանդամություն ունեցող անձի խնամքի պարտականությունների պատճառով: Աշխատաշուկայում ներգրավված կանայք վաստակում են միջինում 25-30 տոկոսով ավելի քիչ, քան իրենց արական սեռի գործընկերները, ովքեր զբաղվում են նույնատիպ աշխատանքով, ասվում է Համաշխարհային բանկի կողմից այսօր հրապարակված զեկույցում:

Համաշխարհային բանկի «Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցի տվյալներով չնայած աշխատաշուկայում կանանց մասնակցության ցածր մակարդակի՝ կանանց 68%-ը բարձրագույն կրթություն է ստանում՝ տղամարդկանց 52%-ի համեմատ։ Գնահատմամբ առաջարկվում են քաղաքականության իրագործելի առաջարկություններ` համակարգային փոփոխություն խթանելու համար:

«Հայաստանը կորցնում է աճի կարևոր շահաբաժիններ` չխրախուսելով ավելի շատ կանանց միանալու աշխատուժին: Միայն աշխատուժի կազմում մասնակցության հարցում գենդերային հավասարության հասնելով` Հայաստանի ՀՆԱ-ն հնարավոր կլինի ավելացնել 4-ից 6%-ով: Հավասար աշխատավարձի ապահովումը պետք է լինի կանանց` աշխատուժին մասնակցելու խրախուսող ռազմավարության էական մաս: Այսօր կանայք ստանում են նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց վճարվող ժամավճարի մոտ 70%-ը», - ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Զեկույցում նաև ընդգծվում է տղամարդկանց` բարձրագույն կրթության ոլորտում ընդգրկվածության ցածր ցուցանիշը, որը պահպանվում է մոտավորապես 44%-ի սահմաններում (ի հակադրություն կանանց` 65.1% ընդգրկվածության ցուցանիշի): Տղամարդկանց վրա նաև ազդում է չափահաս տարիքում ավելի բարձր մահացության ցուցանիշը: Չնայած իրենց մարդկային կապիտալի մեծ ներուժին` կանայք դեռևս թերներկայացված են որոշումներ կայացնող գործառույթներում, այդ թվում այնպիսի պաշտոններում, ինչպիսիք են նախարարի, փոխնախարարի ու համայնքապետերի պաշտոնները: Թեև Ազգային ժողովում կանայք ներկայումս կազմում են 35.5%, նախարարների ընդամենը 17% և փոխնախարարների 18%-ն է կին:

Հաշվի առնելով կանանց ավելի բարձր կրթական ցենզը` կանանց պարագայում աշխատաշուկայի միտումների վրա անդրադառնում են գենդերային դերերի վերաբերյալ հասարակության պատկերացումներն, այլ ոչ թե իրական հմտությունները: Թեև ժամանակի ընթացքում ավելացել է բնագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԲՏՃՄ) բնագավառներում կանանց թիվը, նրանք դեռևս կենտրոնացած են ավանդաբար ցածր վճարվող ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը և սոցիալական աշխատանքը, մինչդեռ տղամարդիկ գերիշխում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարագիտությունը և տեխնոլոգիան։

Զեկույցում նաև ընդգծվում է այն, որ Հայաստանում դեռևս կա գենդերային բռնություն, որը լուրջ և միաժամանակ թերի ներկայացված խնդիր է: Օրինակ, 15-59 տարեկան, երբևէ զուգընկեր ունեցած կանանց 18%-ը կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության:

«Հայաստան. երկրի գենդերային գնահատում» զեկույցում թարմ փաստեր են ներկայացված գենդերային խզվածքի վերաբերյալ: Այստեղ նաև ներկայացված են քաղաքականության մակարդակի առաջարկություններ, որոնք կօգնեն փակել Հայաստանում մնացած գենդերային խզվածքները, օրինակ` սոցիալական նորմերի հասցեագրում, օրենսդրական դաշտի ու քաղաքականությունների իրականացման գործում բացերի կամրջում», - նշել է զեկույցի հիմնական հեղինակ, Համաշխարհային բանկի տնտեսագետ Նացուկո Կիսո Նոզակին:

Աշխատուժի կազմում կանանց թվի ավելացման համար անհրաժեշտ է խթանել խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժանումն ու հորդորել տղամարդկանց` ստանձնել այդպիսի դերեր: Արդյունավետ միջամտություններից են.

  • կանանց զբաղվածության դրական կողմերի մասին իրազեկության բարձրացում
  • երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության և օգտվելիության բարելավում
  • մասնագիտական ուսուցման հնարավորությունների ընձեռում, հատկապես այն ոլորտներում, որտեղ կանայք ավանդաբար թերներկայացված են եղել:

Կրթության հարցում ընտրության և զբաղվածության ոլորտում գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ է.

  • խրախուսել տղամարդկանց, որպեսզի նրանք արժևորեն բարձրագույն կրթությունը` հանուն ավելի լավ հնարավորությունների
  • խրախուսել կանանց ԲՏՃՄ առարկաներ սովորել դպրոցում
  • բարելավել վերապատրաստումների հասանելիությունը և համապատասխանությունը` աղջիկներին ու տղաներին տալով դպրոցից դեպի աշխատանք սահուն անցման հնարավորություն
  • հավասար արժեքի աշխատանքի դիմաց հավասար վարձատրություն պարտադրելը ևս կարող է օգնել սեռով պայմանավորված վարձատրության խզվածքի հաղթահարմանը:

Առաջնորդության դերերում կանանց առաջ մղելու համար անհրաժեշտ է

  • իրականացնել գենդերազգայուն կրթություն
  • ներդրում կատարել տաղանդավոր կանանց ուսուցման ու զարգացման ոլորտում
  • կիրառել օրինակելի դերեր, որոնք կոգևորեն կանանց և կստանան հասարակության աջակցությունը:

Համաշխարհային բանկի խումբը հանձնառու է արագացնել գենդերային հավասարությունը` ծրագրերի և տարբեր նախաձեռնությունների միջոցով` վերջերս հրապարակված Համաշխարհային բանկի 2024 – 2030 թթ. գենդերային ռազմավարության շրջանակներում:

Contacts

Քրիստեֆեր Ուալշ

cwalsh@worldbankgroup.org
+1 202 473 4594
Վաշինգտոն ԴիՍի-ում`

Հասմիկ Սողոմոնյան

hsoghomonyan@worldbankgroup.org
+374 91291300
Երևանում`

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

Առնչվող նյութեր

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn