col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

Վաշինգթոն, 25 ապրիլի, 2024 թ․ - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է Հայաստանին ուղղված 116 միլիոն դոլարին համարժեք գումարով Զարգացման քաղաքականության գործառնություն (ԶՔԳ)՝ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ուղու խթանմանը միտված բարեփոխումներին աջակցելու համար։ ԶՔԳ -ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) ֆինանսավորումը՝ 92․3 միլիոն եվրո վարկի գումարով (100 միլիոն դոլարին համարժեք) և «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) դրամաշնորհը՝ 16 միլիոն դոլար գումարի չափով։

Բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման և կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Գործառնությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների հնգամյա ծրագրի հետ: Այն ներառում է գործողություններ, որոնք կամրապնդեն հակակոռուպցիոն միջոցառումները` ներդնելով ամուր շրջանակ` ազդարարման համակարգով և պետական ծառայողների նվերների մոնիտորինգի մեխանիզմով: Հաստատված գործառնությունը համահունչ է նաև Փարիզյան համաձայնագրին։ Գործառնությունը կաջակցի Կառավարության բարեփոխումներին հետևյալ ոլորտներում․

  • Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում և շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
  • Հավասարության բարելավում և մարդկային կապիտալի զարգացման խթանում․
  • Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում։

1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 2․7 միլիարդ դոլար է տրամադրել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ Հայաստանը 2023 թ․ դարձավ ՄԶԸ-ի դոնոր։ Համաշխարհային բանկը հանձնառու է շարունակելու Հայաստանի զարգացման ուղուն իր աջակցությունը՝ կենսունակ մոլորակի վրա աղքատությունը նվազեցնելու համար։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» (GCFF) 2016 թվականին ստեղծված ֆինանսական միջնորդ հիմնադրամ է, որը արտոնյալ ֆինանսավորում է տրամադրում միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս գործողության շրջանակներում Հայաստանին տրամադրված ներդրումները տրամադրվել են Նիդեռլանդների և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից:

Contacts

Սոնա Փանաջյան

spanajyan@worldbank.org
+374 91291300
Վաշինգտոն Կ․Շ․-ում՝

Հասմիկ Սողոմոնյան

hsoghomonyan@worldbankgroup.org
+1 202 473 9751
Երևանում

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

Առնչվող նյութեր

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn