Learn how the World Bank Group is helping countries with COVID-19 (coronavirus). Find Out

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ մայիս 11, 2018Õ©.

Շողալու ժամանակը. Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի ներկայացում

«Մասրիկ-1» արևային նոր  կայանն իրականություն է դառնում

ԵՐԵՎԱՆ, 11-ը մայիսի, 2018թ. -  Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ «կանաչ լույս» է տվել արդյունաբերական մասշտաբի առաջին խոշոր արևային էլեկտրակայանին: Կառավարությունը գրություն է հրապարակել՝ Հայաստանում առաջին անկախ էլեկտրաէներգետիկական ծրագրի (ԷԷԾ)՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի մրցույթի արդյունքներով պայմանագիրը «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչըրս» Բի. Վի (Fotowatio Renewable Ventures B.V) և «ԷֆԷսԷլ Սոլար» Էս.Էլ (FSL Solar S.L.) կոնսորցիումին շնորհելու մասին: Որակավորված հինգ հայտատուներից մրցույթում հաղթել է ՖՌՎ-ի գլխավորած կոնսորցիումն՝ առաջարկելով  ամենացածր  4.19 ցենտ/կՎԺ սակագինը:

Սարքավորումների տնտեսապես արդյունավետ շահագործման 20 տարվա ժամկետում  ծրագիրը

կխնայի մոտ 1 միլիոն տոննա CO2 և կապահովի կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատատեղեր: Բացի այդ, երկարաժամկետ հեռանկարում «Մասրիկ-1» կայանը կբարելավի էներգետիկ անվտանգությունը՝ խթանելով արևային էներգիայի պաշարների զարգացումն ու նվազեցնելով երկրի կախվածությունը ներկրված բնական գազից:

«Մասրիկ-1» արևային էլեկտրակայանն առաջին ծրագիրն է Հայաստանում, ինչպես նաև Հարավ-Կովկասյան տարածաշրջանում. սա նաև ոգևորիչ հնարավորություն է երկրի համար՝ է′լ ավելի զարգացնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներուժը»,- նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Ավելին, կառավարության կողմից իրականացված բաց և մրցակցային գնման ընթացակարգը օրինակ է երկրում ապագա ներդրումների համար»:

2014 թվականին ՀՀ կառավարությունը  «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնում» ծրագրի  (ՎԷԸԾ) ներդրումային պլանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային (ՖՎ) կայանը սահմանեց որպես գերակայություն, և այդ պլանով 2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ հատկացվեց ծրագրի նախապատրաստմանը: ՎԷԸԾ-ը և Համաշխարհային բանկի թիմն օժանդակել են Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին՝ արևային էներգիայի պաշարների չափման սարքավորումների տեղադրման, մրցույթի առաջին փուլում «Մասրիկ-1»-ը որպես հնարավոր տեղամաս նախանշելու, տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները և բնապահպանական ու սոցիալական ազդեցության գնահատումները պատվիրելու, մրցութային գնման ընթացակարգը նախապատրաստելու և դրան աջակցելու համար գործարքի մասով խորհրդատուին վարձելու հարցերում:

ՎԷԸԾ-ն և Համաշխարհային բանկը հնարավոր են դարձրել նաև երաշխիքի գործիքի կիրառումը՝ ներդրումային ռրսկերը մեղմելու, միջազգային կառուցապատողներ ներգրավելու և մրցակցության աստիճանը բարձրացնելու նպատակով:

«Մասրիկ-1» ծրագրի մեկնարկը նոր շուկա է բացում Հայաստանի համար: Արևային էներգետիկայի ոլորտի հնարավոր մյուս հինգ՝  մոտ 55 ՄՎտ ընդհանուր հզորությամբ նախագծերն, որոնք արդեն իսկ նախանշվել ու նախապատրաստվել են ՎԷԸԾ-ի և Համաշխարհային բանկի աջակցությամբ, ակնկալվում է սկսել մոտ ապագայում՝ երկրորդ մրցոյթով:

Երկրորդ փուլում կօգտագործվի «Մասրիկ-1»-ի փորձը, գործարքի կայացման ծախսերը կնվազեն, քանի որ բանակցվող պայմանագրային փաստաթղթերի շարքն առկա է: Ավելին, այս փորձառության շնորհիվ կբարելավվեն ներդրողների ընկալումները Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի ոլորտում հնարավորությունների վերաբերյալ:

Հաղթողին վեց ամիս կտրվի նախագծի ֆինանսավորման պայմանագրերի ձևակերպման և այնուհետ երկու տարի՝ էլեկտրակայանի ու հարակից էլեկտրահաղորդման գծի կառուցման համար:  Էլեկտրական կայանի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքը կիրականացվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ Էլեկտրաէներգիայի գնման համաձայնագրի (ԷԳՀ)  շրջանակներում: 


Մամուլի հաղորդագրության համարը: 2018/ECA/101

Կապ

Վաշինգտոնում՝
Մերիեն Գրեյ
(202) 290-9611
mgray@worldbank.org
Երևանում՝
Վիգեն Սարգսյան
(374 10) 520 - 992
vsargsyan@worldbank.org
Api
Api