ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԵՐՏ ՀԱՅԱՑՔ ՄԻԳՐԱՑԻԱՅԻՆ՝ ՈՐՊԵՍ ԿՅԱՆՔԻ ՓՈՐՁԻ

օգոստոս 5, 2013Õ©.


Image

Ուշագրավ պատմություններ
  • Սանկտ Պետերբուրգում կայացած Միգրացիայի և մասնավոր դրամական փոխանցումների գիտաժողովը կարևորում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում միգրացիոն մարտահրավերները և դրանց դիմակայելու անհրաժեշտությունը:
  • Միգրացիայի և մասնավոր դրամական փոխանցումների հավաքական ուսումնական ցանցի («MIRPAL», այսուհետ՝ ՄԴՓՀՑ) նպատակն է օգնել երկրներին արձագանքելու քաղաքականության, ծրագրային և ինստիտուցիոնալ մարտահրավերներին:

«Միգրացիան մարդիկ են» կարգախոսով ընթացավ ՄԴՓՀՑ (Միգրացիայի և մասնավոր դրամական փոխանցումների հավաքական ուսումնական ցանց) վերջին տարեկան գիտաժողովը:

Գիտաժողովը անցկացվեց Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) տարածաշրջանային միգրացիայի ծրագրի շրջանակներում: Գիտաժողովի ընթացքում ԱՊՀ-ի 9 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի փորձագետների և մասնագետների լայն ու միասնական համայնքի ներկայացուցիչներն իրենց գիտելիքները, փորձը և տեսակետները փոխանակեցին անհապաղ լուծումներ պահանջող միգրացիոն մարտահրավերների վերաբերյալ:

ՄԴՓՀՑ-ն միգրացիայի և դրամական փոխանցումների հարցերով ԵԿԱ երկրների փորձագետների և մասնագետների համայնք է: Նրա հավաքական ուսումնական ցանցը պաշտոնապես հիմնադրվեց 2009 թվականին Մոսկվայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ: Մինչ 2010 թվականի գիտաժողովն իրականացված մի շարք ուսումնական ծրագրեր հիմք ծառայեցին ցանցի հետագա զարգացման համար: 

Վերջին մի քանի տարիների ընթացքում տարածաշրջանի շատ երկրներում զգալիորեն ավելացան աշխատանքային միգրանտներից ստացվող դրամական փոխանցումները: Միգրացիան և դրամական փոխանցումները զգալի հետևանքներ ունեցան նշված երկրների հիմնական մասում արձանագրված տնտեսական աճի, ինչպես նաև աղքատության կրճատման վրա: Համաշխարհային բանկը վարկային ծրագրերի և միգրացիոն քաղաքականության բարելավմանն ուղղված քայլերի միջոցով օժանդակեց տարածաշրջանի երկրներին լուծելու միգրացիայի և դրամական փոխանցումների հետ կապված խնդիրները:

Այս տարվա գիտաժողովում հիմնական քննարկումները ծավալվեցին միգրանտների տնտեսական և սոցիալական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ:

Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի օժանդակության շնորհիվ այս տարի գիտաժողովում առաջին անգամ տնտեսագետները և մարդաբանները (անթրոպոլոգները) համատեղ քննարկեցին աշխատանքային միգրացիայի հետ կապված հարցերը: Քննարկման նպատակը Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտների կողմից այդ քայլին դիմելու դրդապատճառների ամբողջական վերհանումն էր: Նշվեց, որ մի կողմից միգրանտները լրացուցիչ եկամտի օգնությամբ ցանկանում են բարելավել իրենց ապրելակերպը, իսկ մյուս կողմից օտար երկրում ապրելը անդրադառնում է միգրանտների անհատական կենսափորձին՝ հաճախ նաև ազդելով նրանց սոցիալական կարգավիճակի վրա:


" Միգրացիան չի սահմանափակվում աշխատանքով: Աշխատանքային օրվա ավարտից հետո միգրանտներն ապրում են իրենց անձնական կյանքով՝ նրանք այցելում են քաղաքի տեսարժան վայրերը, ծանոթություններ ձեռք բերում, շփվում համացանցի միջոցով "

Օլգա Բրեդնիկովան


Այլ կերպ ասած, միգրանտների վարքագծի դրսևորումները չեն սահմանափակվում միայն տնտեսական նկատառումներով:

Կյանքը օտար երկրում հաճախ բացասական է անդրադառնում միգրանտների սոցիալական կարգավիճակի վրա, սակայն առկա են նաև նման այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ:

Որպես օրինակ դիտարկենք այնպիսի իրավիճակ, երբ բժշկական կրթություն ստացած անձը նոր երկրում ստիպված է լինում ցածր որակավորում պահանջող աշխատանք կատարել: Սակայն նույնիսկ նման դեպքերում անձը կարող է չկտրվել իր մասնագիտությունից, օրինակ՝ կամավոր բժշկական օգնություն տրամադրելով միգրանտներին:

Աշխատանքային միգրանտների համար կարևորագույն խնդիրը աշխատանք գտնելն է: Հետևաբար այդ կազմակերպված համալրումն առաջնային տեղ է զբաղեցնում համապատասխան երկրների օրակարգում:

Ինչպես նշեց Սանկտ Պետերբուրգի Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի ղեկավար Ելենա Դունաևան, - «Կազմակերպված համալրումը պահանջում է արտագնա աշխատանքի ուղարկող և միգրանտներին ընդունող երկրների միասնական ջանքերը: Մինչ հայրենիքից մեկնելը այդ երկրում աշխատանքային միգրանտների համար պետք է կազմակերպվեն վերապատրաստման ծրագրեր, մինչդեռ ընդունող երկիրը կարող է միգրանտներին ապահովել կոնկրետ աշխատանքով՝ միգրացիոն մարմինների կողմից տրվող նամակ-հրավերների հիման վրա»:

ՄԴՓՀՑ գիտաժողովի մեկ այլ առանձնահատկությունը թեմատիկ ուսումանսիրություններն էին: Այս տարվա գիտաժողովի կազմակերպիչ Սանկտ Պետերբուրգը օրինակ ծառայեց որպես միգրանտների ինտեգրման հարցում հարուստ փորձ կուտակած քաղաք:  Սանկտ Պետերբուրգի Սոցիալական քաղաքականության և զբաղվածության խորհուրդը գիտաժողովի մասնակիցներին ծանոթացրեց վերջերս շրջանառության մեջ դրված «Միգրացիա» ծրագրին, հատուկ անդրադառնալով քաղաքային իշխանությունների կողմից միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Դրանց հիմքում ընկած է այն պատկերացումը, որ միգրացիան, թեև խնդրահարույց, բայց բնական գործընթաց է դրա դեմ պայքարելու համար, և որը հսկայական զարգացման հեռանկարներ է խոստանում:

Աշխատանքային միգրացիան ԱՊՀ տարածաշրջանում շահավետ է համարվում ինչպես արտագնա աշխատանքի ուղարկող, այնպես էլ միգրանտներին ընդունող երկրների համար: Արդեն երեք տարուց ավել է ինչ Համաշխարհային բանկը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ-ի Կանայք կազմակերպությունը ներգրավված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային միգրացիայի ծրագրում  (CARMP), որի նախաձեռնողը Միացյալ Թագավորության  Միջազգային զարգացման դեպարտամենտն է (DfID): CARMP ծրագրում ընդգրկված ՄԴՓՀՑ երկրները  (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան) Համաշխարհային բանկի հետ համատեղ բարձրաստիճան քաղաքական երկխոսության միջոցով շարունակելու են հանրության իրազեկման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, տրամադրելու են վերլուծական աջակցություն և ապահովելու են մասնակից պետությունների միջև կայուն համագործակցությունը:

Ձգտելով ապահովել երկխոսության հետագա ընթացքը ՄԴՓՀՑ-ն իր դռները բաց է պահում ԵԿԱ այլ երկրների փորձագետների և մասնագետների առջև, իսկ ՄԴՓՀՑ-ի ներկա անդամները պատրաստակամություն են հայտնում համապարփակ լուծումներ գտնելու տարածաշրջանում շարունակական միգրացիոն գործընթացներին: 


Api
Api

Welcome