- add-style
- font-medium
- lp-body-content
ՎԱՇԻՆԳՏՈՆ, մարտի 3, 2022թ․ - Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «ՊԵտական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։
Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների սոսկ հինգ տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։
ՀՀ կառավարությունը թվային տնտեսությունը, որպես տնտեսական աճի և կառավարման տեխնոլոգիաների առանցքային հենասյուն, առաջնահերթություն է համարում։ Ծրագրով կարևորվում համակառավարական մոտեցման անհրաժեշտությունը թվային վերափոխման համար՝ խթանելու պարզ, արդյունավետ և թափանցիկ կառավարման համակարգերն ու պետական ծառայությունները։ 2021-2025 թթ․թվայնացման ռազմավարությամբ հիմք է դրվում սույն մոտեցման մշակման և իրականացման համար։
«Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։ «Պարզեցված և թվայնացված բիզնես գործընթացները խթանում են ռեսուրսների արդյունավետությունը և բարձրացնում պետական ծառայությունների արտադրողականությունը։ Քաղաքացիներին արդյունավետ և հասանելի ծառայություններ մատուցելու ունակ՝ ավելի գործուն պետական հատվածը նաև հավասարության ավելի մեծ հնարավորություններ է ապահովում և աջակցում է մասնավոր հատվածի արտադրողականությանը»։
Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման, Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։
Երկրորդ բաղադրիչն օժանդակում է թվային պետական ծառայությունների մատուցմանը, որի առանցքում հարկային և մաքսային վարչարարության համակարգերն են՝ եկամուտների մոբիլիզացման արդյունավետության բարձրացման և կառավարության կողմից ծառայությունների տրամադրումն ամրապնդելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմիններին տվյալների շտեմարանների, տվյալների ենթակառուցվածքի և հաշվողական համակարգերի վերակազմակերպման հետ կապված փորձնական աշխատանքների միջոցով օժանդակելով՝ դրանք կհամապատասխանեցվեն պետական կառավարման մարմինների բիզնես գործընթացներին։
Երրորդ բաղադրիչն օժանդակում է ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ հիմնական տեխնոլոգիական հենքին՝ բարելավելով և հզորացնելով տվյալների ղեկավարումը/կառավարումը, ամպային հաշվողական հնարավորությունները, կիբերանվտանգությունը և արհեստական բանականությունը։
Առաջարկվող ծրագիրը հենվում է Բանկի օժանդակությամբ նախորդ երեք գործառնությունների ձեռքբերումների վրա, որոնց առանցքում Հայաստանի պետական հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացումն էր՝ ավելի արդյունավետ և հասանելի ծառայությունների համար տեխնոլոգիաների կիրառմամբ։
Համաշխարհային բանկը 26․5 միլիոն եվրո (29․9 միլիոն դոլարին համարժեք) գումարով ՎԶՄԲ վարկը կտրամադրի փոփոխական սպրեդով, 14․5 տարվա արտոնյալ ժամկետով և 25 տարվա մարման ընդհանուր ժամկետով։ Կառավարության մասնակցությունը 5․3 միլիոն եվրո է (6 միլիոն դոլարին համարժեք)։ 1992 թ․Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2,477,870 միլիոն դոլար։
Վիգեն Սարգսյան
Փոլ Քլայր
About The World Bank
The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.
- add-style