ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

World Bank Appoints New Regional Director for the South Caucasus

հունիս 15, 2012Õ©.




Երևան, 21-ը հունիսի, 2012.թ:  Պրն. Հենրի Քերալին նշանակվել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենի պաշտոնում, որը կզբաղեցնի 2012 թ. հուլիսի 1-ից: Այս պաշտոնում պրն. Քերալին կվերահսկի Համաշխարհային բանկի ծրագիրը երեք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում և կղեկավարի այս երկրներում Բանկի` երկրների հետ գործընկերության ռազմավարությունների մշակումն ու իրականացումը: Նա կառաջնորդի քաղաքացիական հասարակության և զարգացման գծով մյուս գործընկերների հետ երկխոսությունը: Պրն. Քերալին կաշխատի Թբիլիսիից, որտեղ տեղակայված է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը:

Պրն. Քերալին աշխատել է աշխարհի տարբեր տարածաշրջաններում, դրանց թվում` Լատինական Ամերիկա, Աֆրիկա, Արևելյան Ասիա, Հարավային Ասիա և Եվրոպա և Կենտրոնական Ասիա (ԵԿԱ): Նրա զբաղեցրած վերջին պաշտոնը տրանսպորտի ոլորտի ղեկավարի պաշտոնն էր, որի ընթացքում վերահսկել է Համաշխարհային բանկի տրասնպորտի ոլորտի ծրագիրը ԵԿԱ տարածաշրջանում:

Նախքան 2003 թվականին Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը` պրն. Քերալին դասախոսել է Բիրմինգհամի համալսարանում (Անգլիա)` մասնագիտանալով տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ: Նա ղեկավարել է մշակված «ծախս-օգուտ» տնտեսական մոդելների հետազոտությունը՝  ենթակառուցվածքի ուղղությամբ ներդրումների իրագործելիությունը գնահատելու համար:

Պրն. Քերալին Ուգանդայի և ՄԹ երկքաղաքացի է. կրթությունը ստացել է Ուգանդայում, որտեղ ուսանել է ճարտարագիտություն: Նա մագիստրոսի և գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Անգլիայում` Բիրմինգհամի համալսարանից: Հեղինակել է մի շարք հրապարակումներ զանազան գրքերում ու ամսագրերում:

Պրն. Քերալին կստանձնի պրն. Ասադ Ալամի պաշտոնը, ով աշխատանքի է անցնում Պրետորիայում, (Հարավային Աֆրիկա)` որպես Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Երևանում
Վիգեն Սարգսյան
հեռ. : (37410) 52-09-92
vsargsyan@worldbank.org
---ում Վաշինգտոնում
Ելենա Կարաբան
հեռ. : (202) 473-9277
ekaraban@worldbank.org

Ռեսուրսներ


Մամուլի հաղորդագրության համարը:
ECA/2012/06/15

Api
Api

Welcome