ԳԼԽԱՎՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ սեպտեմբեր 7, 2017թ.

Նշանավորելով Հայաստանի Հանրապետության հետ 25-ամյա համագործակցությունը

Image

Վիգեն Սարգսյան,

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ

Ժամանակն արագ է անցնում: Թվում է՝ Համաշխարհային բանկի խմբին Հայաստանի միանալուց ընդամենը մի քանի տարի է անցել և ոչ տասնամյակներ: Անհավատալի է, որ այսօր մենք տոնում ենք համագործակցության 25-ամյակը:

Հետադարձ հայացք գցելով այս տարիներին, որոնց ընթացքում Համաշխարհային բանկն աջակցել է անցումային ճանապարհն անցնող Հայաստանին՝ մենք հպարտությամբ արձանագրում ենք այն համատեղ ձեռքբերումները, որոնք գրանցել են Հայաստանի կառավարությունը և քաղաքացիները: Մեր կառույցը պատրաստ է աջակցել երկրի ապագա մարտահրավերների լուծմանը և զարգացման նպատակների իրականացմանը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանն անցել է տնտեսական փոփոխությունների և վերակառուցումների դրամատիկ և նշանակալից ճանապարհ: Այնուամենայնիվ, բնակչության մեծ մասը բախվում է դժվարությունների և դժգոհ է իրենց կյանքից: Ուստի, «երջանկության բացը» լրացնելը շարունակական տնտեսական աճի, մակրոտնտեսական ցուցանիշների կայունության և առավել ներառական ինստիտուտների կառուցման միջոցով այն հիմնական նպատակն է, որն առաջիկայում մեր կառույցի և բոլոր գործընկեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է լինելու: Մենք լիահույս ենք շարունակել մեր աշխատանքը հայ հասարակության հետ՝ կառուցելու վառ և կայուն ապագա բոլորիս համար:


Մուլտիմեդիա

Image
click

Այս տեսանյութը պատմում է հիմնական բարեփոխումների մասին, որոնք իրականացվել են տարբեր ոլորտներում՝ ֆինանսականից մինչև սոցիալական ծառայություններ և ենթակառուցվածքներ:

Այս գրքույկում կարող եք ծանոթանալ մեր պատմություններին, որոնք ներկայացնում են Համաշխարհային բանկի տարբեր ծրագրերը Հայաստանում: 

Image

Ներբեռնեք գրքույկը (PDF)

 


Api
Api
Welcome