Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ապրիլ 4, 2018Õ©.

Հայկական Հետազոտական թիմին մրցանակի շնորհում՝ սեռով պայմանավորված բռնության կանխարգելման հարցում նորարարության համար

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի, 2018 թ.  -  Համաշխարհային բանկի խումբը և Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնությունը (ՍԲՀՆ) (Sexual Violence Research Initiative) (SVRI) այսօր 99 500 ԱՄՆ դոլար են շնորհել հայկական տեխնոլոգիական բիզնես հիմնադրամին՝ սեռով պայմանավորված բռնությունների (ՍՊԲ) (gender-based violence ) դեպքերի թիվը կրճատելու հարցում օգնելու նպատակով:

Մրցանակը, որը 2018 թ. Նորարարության զարգացման շուկայական հարթակի մաս է սեռով պայմանավորված բռնության հաղթահարման  համար*, կօժանդակի Հայաստանի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին  (ՁԻՀ)՝ բջջային հեռախոսների հավելվածների և թվային տեխնոլոգիաների գործարկման հարցում, որոնք կտան կանանց  իրական ժամանակում փորձագիտական օժանդակությամբ և տեղեկություններով ապահովելու հնարավորություն և որոնք կարևոր տվյալներ են հավաքում ավելի լայն մասշտաբով քաղաքականության բնութագրման համար:

Մրցանակը ՁԻՀ-ին կտա ՍՊԲ ոլորտի և ՏՀՏ մասնագետների շրջանում շահագրգիռ կողմերի միջև երկխոսության խթանման հնարավորություն:

 «Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին»՝ մեր երկարամյա գործընկերոջը, այս բացառիկ մրցանակի առթիվ»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ ամբողջ աշխարհի կանանց 35 տոկոսը կյանքի ընթացքում ֆիզիկական և սեռական բռնության է ենթարկվել սեռական զուգընկերոջ կամ զուգընկեր չհանդիսացող անձանց կողմից:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռով պայմանավորված բռնությունը տնտեսությունների համար կարող է արժենալ ՀՆԱ-ի մինչև 3.7 տոկոսը՝ արտադրողականության կորստի պատճառով, ի լրումն կանանց և տղամարդկանց հասցվող ուղղակի վնասի», - ասաց Համաշխարհային բանկի խմբի գենդերային հարցերով գլխավոր տնօրեն Քերըն Գրոունը: «Համաշխարհային բանկի խումբը հպարտ է օժանդակելու Զարգացման շուկայական հարթակի հաղթողներին, որոնց ծրագրերը հետամուտ են կայուն և մասշտաբային մոտեցումներ գտնելուն՝ ուղղված  այսօր մեզ համար և ապագա սերունդների համար ՍՊԲ-ի կանխմանը»:

2015 թ. Համաշխարհային բանկի խմբի երկարամյա աշխատակցի դստեր՝ Հաննահ Գրահամի հիշատակին մեկնարկած Զարգացման շուկայական հարթակը հետազոտողների համար նախատեսված մրցույթ է՝ ուղղված նորարարական լուծումներ գտնելուն, որոնք կարող են օգնել անհատներին, համայնքներին և պետություններին ՍՊԲ արմատախիլ անելու հարցում:

Այս տարվա հաղթողները, որոնք ընտրվել են աշխարհի հետազոտական ինստիտուտների, ՀԿ-ների և օգնության ու այլ կազմակերպությունների ներկայացրած ավելի քան 250 առաջարկներից, Հայաստանից, Կամբոջիայից, Կոլումբիայից, Հոնդուրասից, Հորդանանից, Քենիայից, Նեպալից, Պապուա Նոր Գվինեայից, Պերույից, Ռուանդայից և Հարավային Աֆրիկայից են: Հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ մինչև 100 000 ԱՄՆ դոլար և ընտրվեց ընդհանուր արժանիքի, հետազոտության կամ ծրագրի նախագծի և մեթոդների, կարևորության, թիմի փորձառության և էթիկական նկատառումներից ելնելով:

ՍԲՀՆ դրամաշնորհի՝ 2014 թ. մեկնարկած նորարարության համաշխարհային մրցանակի շրջանակում, նախկինում ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար է շնորհվել յոթ երկրի ինը ծրագրի: 5500-ից ավելի անդամներով՝ ՍԲՀՆ-ն համաշխարհային խոշորագույն հետազոտական ցանցերից մեկն է, որի  ուշադրության կենտրոնում կանանց դեմ բռնությունն է: ՍԲՀՆ-ն հետազոտություններին աջակցում է գիտելիքների տարածման և փոխանակման ու համագործակցության զարգացման և կապերի ստեղծման միջոցով և բարելավում է քաղաքականությունն ու գործելակերպը՝ օժանդակելով և ֆինանսավորելով հետազոտությունների ու կարողությունների զարգացումը: Երկու տարին մեկ այն հյուրընկալում է միջազգային համաժողով՝ սեռական և մտերիմ զուգընկերոջ կողմից բռնության վերաբերյալ հետազոտությունների զարգացման և ընդլայնման համար:

* Պաշտոնական անվանումն է՝ «Սեռական բռնությունների հետազոտության նախաձեռնություն և Համաշխարհային բանկի խմբի  2018 թ. Նորարարության զարգացման շուկայական հարթակ՝ սեռով պայմանավորված բռնության կանխման և արձագանքի համար (ի հիշատակ Հաննահ Գրեհեմի)

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

World Bank Group Gender Equality Strategy 2016-2023

Violence Against Women & Girls Resource Guide

Sexual Violence Research Initiative

World Bank Group Gender


Մամուլի հաղորդագրության համարը: 2018/ECA/82

Api
Api