ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է ակնարկների մրցույթ ուսանողների համար

նոյեմբեր 21, 2011Õ©.



Երևան, 21-ը նոյեմբերի 2011 թ. Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաև կնպաստի  Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող §Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականության¦ մասին զեկույցի նախապատրաստմանը:

Մրցույթի հավանական մասնակիցները պետք է առնվազն մինչև մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի բուհերից  մեկում:

Շարադրության թեման`
 
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ.
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:

Վերջնաժամկետից հայտերի ԷՐ Հունվար 20, 2012

Մրցանակ շահած աշխատանքները կտեղադրվեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կայքէջում`www.worldbank.org.am, իսկ հաղթողներին կտրվի մրցանակաբաշխության արարողության ժամանակ իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Armenia
Vigen Sargsyan
հեռ. : +374(10) 52 09 92
vsargsyan@worldbank.org
---ում Armenia
Armine Grigoryan
հեռ. : +374(10) 52 09 92
agrigoryan1@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome