ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գործարարություն 2012թ.» զեկույցի համաձայն` Հայաստանը վեց աստիճանով բարելավել է իր դիրքը

հոկտեմբեր 20, 2011Õ©.



Վաշինգտոն, 20-ը հոկտեմբերի 2011թ.: «Գործարարություն 2012թ.` գործարարությունն առավել թափանցիկ աշխարհում» զեկույցը, որ հրապարակվել է այսօր, գնահատում է 183 երկրներում գործող այն կանոնակարգերը, որոնք ազդում են տեղական ձեռնարկությունների վրա: Զեկույցը դասակարգում է երկրները բիզնեսի կանոնակարգման 10 ոլորտում, ինչպես օրինակ` բիզնես սկսելու, բիզնեսը փակելու և միջսահմանային առևտրի ոլորտներում: Ուսումնասիրության մեթոդաբանությունն այս տարի ընդլայնվել է` ներառելով էլեկտրականության միացումներ ստանալու չափանիշը:  

Կանոնակարգմանն առնչվող զանազան ոլորտներում գործարարությամբ զբաղվելու դյուրինության բարեփոխումներում ամենաառաջատար 12 երկրներն են Մարոկոն, Մոլդովան, Մակեդոնիայի նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը, Սան Տոմեն և Պրինսիպին, Լատվիան, Կաբո Վերդեն, Սիեռա Լեոնը, Բուրունդին, Սոլոմոնյան Կղզիները, Կորեայի Հանրապետությունը, Հայաստանը և Կոլումբիան:

Այս տարի 55-րդ տեղում դասված Հայաստանը 2011թ. համաշխարհային սանդղակի 61-րդ տեղից բարձրացել է վեց աստիճանով` փոփոխված մեթոդաբանության և էլեկտրականության միացումներ ստանալու նոր չափանիշին համապատասխան, ինչի հետևանքով կատարվել է անցած տարվա 48-րդ դիրքի վերահաշվարկ: Հայաստանը 183 երկրներից միակն է, որը 2010թ. հունիսից մինչև 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում իրականացրել է կանոնակարգման և ինստիւտուցիոնալ հինգ բարեփոխում: Մասնավորապես, երկիրը բարեփոխվել է բիզնեսի կանոնակարգման հետևյալ ոլորտներում` բիզնես սկսելը, շինարարության թույլտվություն ձեռք բերելը, վարկ ստանալը (վարկային տեղեկատվություն), հարկ վճարելը, բիզնեսը փակելը:

Հայաստանն ավելի դյուրին է դարձրել բիզնես սկսելու գործընթացը` ստեղծելով բիզնեսի անվանումը պատվիրելու, բիզնեսը գրանցելու և հարկային նույնականացման համարը ստանալու մեխանիզմ, որը, միավորելով ընթացակարգերը, աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Դրանից բացի, ընկերություններին ընձեռնվել է օն-լայն ռեժիմով գրանցվելու հնարավորություն: Երկրում ավելի դյուրին է դարձել շինարարության թույլտվություն ձեռք բերելը, քանի որ ծավալով փոքր ծրագրերի դեպքում վերացել է բնապահպանական փորձաքննության (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման) պահանջը: Հայաստանը բարելավել է վարկային տեղեկատվության իր համակարգը` ներդնելով հանրային ծառայություններից տեղեկատվություն ստանալու և այն բաշխելու պահանջ: Երկիրը դյուրացրել է հարկային պարտավորությունների կատարումը` կրճատելով շահութահարկի և եկամտահարկի, սոցիալական ապահովության վճարների, գույքահարկի և հողի հարկի վճարումների թվաքանակը: Ներդրվել է նաև հաշվետվությունների ներկայացման և խոշոր հարկերի վճարման պարտադիր էլեկտրոնային համակարգ: Եվ վերջապես, Հայաստանը փոփոխման է ենթարկել սնանկության մասին օրենսդրությունը: Այդ փոփոխություններով կարգավորվում է անվճարունակության հարցերով կառավարիչների նշանակումը, կրճատվում է սնանկությանն առնչվող դատական գործընթացի ժամանակահատվածը, ինչպես նաև կարգավորվում է վաճառքի հարցն աճուրդի միջոցով: 

Ըստ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Համաշխարհային բանկի նոր հաշվետվության` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներն ինը տարի անընդմեջ առաջնորդում են մյուս տարածաշրջանները ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում: Անցած տարվա ընթացքում տարածաշրջանի 24 երկրներից 21-ը բարելավեցին տեղական ձեռնարկությունների համար բիզնեսի կանոնակարգման դաշտը` իրականացնելով ընդհանուր թվով 53 բարեփոխում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բիզնեսը փակելը, շինարարության թույլտվությունների ձեռք բերման գործընթացը, պայմանագրերի կիրարկումը և ներդրողների պաշտպանությունը: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագայում տարածաշրջանի երկրների 40 տոկոսը բարելավեցին բիզնեսը փակելու գործընթացը այնպիսի միջոցառումների իրականացմամբ, ինչպես օրինակ` սնակության մասին օրենքների փոփոխելը:

Նոր տվյալները վկայում են, որ բիզնեսի կանոնակարգման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության բարելավումն օգնում է գործարարներին: «Թափանցիկության բարձրացումը և կանոնակարգման տեղեկատվության հասանելիությունը կարևոր են ավելի առողջ բիզնես միջավայր ստեղծելու համար»,- նշել է Սիլվիա Սոլֆը` զեկույցի գլխավոր հեղինակը: «Այսօրվա դրությամբ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների 60 տոկոսը դյուրացրել են վարձավճարների ցանկի կամ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկության ձեռք բերման գործընթացը առևտրի, բիզնես սկսելու, շինարարության թույլտվությունների ձեռք բերման կամ էլեկտրականության միացումներ ստանալու ոլորտներում»: 

Մի նոր չափանիշ, որը գնահատում է, թե որքան է փոխվել բիզնեսի կանոնակարգումը անցած վեց տարվա ընթացքում, ցույց է տալիս, որ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները բիզնես միջավայրն ավելի բարենպաստ են դարձրել գործարարների համար: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ ռացիոնալացված բիզնեսի կանոնակարգման միջավայրը նպաստում է երկրի տնտեսական աճին», - ասել է Ավգուստո Լոպեզ-Կլարոսը` Համաշխարհային Բանկի Խմբի Համաշխարհային ցուցանիշների և վերլուծությունների դեպարտամենտի տնօրեն: «Պարզեցնելով կանոնակարգերը և մեծացնելով վարկերի մատչելիությունը` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները շարունակում են ավելի մեծ հնարավորություններ ստեղծել գործարարների համար»:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Washington
Nadine Ghannam
հեռ. : +1 202 473 3011
nsghannam@ifc.org
---ում Central and Eastern Europe
Ilya Sverdlov
հեռ. : +7 (495) 411-7555
isverdlov@ifc.org
---ում Southern Europe
Slobodan Brkic
հեռ. : +381 (11) 30-23-750
sbrkic@ifc.org


Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome