ԿԱՐԾԻՔՆԵՐ

Կանայք. Հայաստանի տնտեսության ու հասարակության սյուները

մարտ 8, 2015Õ©.


Լորա Ի. Բեյլի - Երևանի գրասենյակի տնօրեն Voices

Կանայք. Հայաստանի տնտեսության ու հասարակության սյուները

Կիրակի օրը, մարտի 8-ին տոնում ենք Կանանց միջազգային օրը:  Հայաստանում օրը տոնական է, և այս տարի հենց այդ օրը լրացավ որպես Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Երևան ժամանելու իմ 5 ամիսը:

Ուստի ինձ համար սա հարմար առիթ է կանգ առնել ու մտորել գենդերային մի շարք իրողությունների մասին, որոնք ես տեսնում եմ Հայաստանում, ինչպես նաև սոցիալ-տնտեսական դինամիկայի վրա դրանց ունեցած ազդեցության մասին:

Առաջին բաներից մեկը որ ես նկատեցի տարբեր դիրքի ու մասնագիտության տեր կանանց կողմից դրսևորվող ուժն է ու բազմազանությունը: Ես հանդիպել եմ կիրթ ու արհեստավարժ անձանց, ովքեր բուհերում, պետական հիմնարկներում, նախարարություններում բարդ ու պատասխանատու աշխատանքներ են իրականացնում, տեսել եմ հասարակական կազմակերպությունների ոգեշունչ ղեկավարների, ու գյուղական համայնքների տնային տնտեսությունները գլխավորող կանանց, ովքեր եռանդագին աշխատում են ու ծանր բեռ են կրում իրենց ուսերին, մինչդեռ տղամարդիկ աշխատում են օտար երկրներում:

Վերջին ամիսներին գյուղական համայնքներ կատարած իմ այցերը վերահաստատում են այն ուղերձը, որ առաջ է քաշված Washington Post-ի  վերջերս հրապարակված հոդվածներից մեկում.  հայ կանայք տնտեսության ու հասարակության աներեր սյունն են, բայց նրանց առաջ ծառացած են իրական մարտահրավերներ:

Գենդերային հավասարության շուրջ առաջընթացը դանդաղում է

Իմ մեկնարկային սկզբունքն հետևյալն է. ցանկացած երկիր պետք է լավագույնս կիրառի իր բոլոր ակտիվները, այդ թվում և մարդկային կապիտալը: Ուստի գենդերային հավասարությունը իրականում նշանակում է խելացի տնտեսավարում:

Հայաստանի վերաբերյալ ակնառու դիտարկումներից մեկն այն է, որ 2000թ. ի վեր շատ քիչ բան է փոխվել: Օրինակ՝ երբ համեմատում ենք 2000 և 2011 թվականները, տեսնում ենք, որ բարելավվել է կանանց միջնակարգ կրթություն ստանալու ցուցանիշը (մեկնարկային լավ ցուցանիշ արդեն իսկ կար), ինչպես նաև թեթևակի բարելավվել է (չնայած դեռ շատ ցածր է) կանանց աշխատավարձի համեմատելիությունը տղամարդկանց աշխատավարձի հետ: Աշխատուժում կանանց ներգրավվածությունը (չնայած միջակ ցուցանիշ էր) անկում է ապրել, իսկ խորհրդարանում ներկայացված կանանց թիվը մնում է շատ քիչ: 

Մնացյալ տվյալները մատնանշում են ոլորտներ, որոնք անհանգստության տեղիք են տալիս. ձեռներեցությունը կանանց շրջանում սահմանափակ է,  իսկ կանանց կողմից գլխավորվող (այրի լինելու  կամ աշխատանքային միգրացիայի՝ ամուսնու արտերկրում գտնվելու հանգամանքով պայմանավորված) տնային տնտեսությունների համար աղքատության ռիսկը ավելի մեծ է:

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, մեր աշխատանքի՝ հետազոտությունների ու վերլուծությունների ու ոլորտային ծրագրերի միջոցով այն է, որ սովորութային գենդերային նորմերն ու ընկալումները անդրադառնում են այս ամենի վրա՝ թե՛ սոցիալապես, թե՛ տնտեսապես: 

Հայաստանի գիտելիքահենք ու նորարարական տնտեսությանը պետք են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ

Եթե մենք խորությամբ դիտարկում ենք, թե ինչ ընտրություն են կատարում երիտասարդ հայ տղամարդիկ ու կանայք բարձրագույն կրթության  առումով, ապա տեսնում ենք, որ կանայք ավելի քիչ են ընտրում ճշգրիտ գիտությունների, ճարտարագիտության ու ծառայությունների ոլորտի մասնագիտություններ, թեպետ սրանք բոլոր այն առանցքային ոլորտներն են, որոնք իրապես ծաղկում կապրեն, եթե Հայաստանն հաջողությամբ հետամուտ լինի գիտելիքահենք ու նորարարական տնտեսությունում ներդրումներ կատարելու իր նպատակին:

Սա ինձ հուշում է, որ գենդերային հավասարության առաջնահերթություններից մեկը պետք է լինի աղջիկների ընտրության շրջանակի ընդլայնումը՝ կրթական ոլորտում բոլոր շահագրգիռ կողմերի հետ երկխոսության միջոցով, որպեսզի կանայք և աղջիկները կարողանան օգտվել, և նաև իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ծաղկուն ապագայում:

Համաշխարհային բանկի խմբի հայաստանյան ծրագիրը ներառում է գործընկերություններ ուղղված կրթական համակարգի արդիականացմանը, նորարարություններին, գլոբալ գիտելիքահենք տնտեսության օգուտներն ընդունելուն և ձեռներեցների համար տնտեսավարման համար նպաստավոր պայմաններ ապահովելուն:  

Այս բոլոր ձեռնարկներում մեր նպատակն է ապահովել, որ կանայք և տղամարդիկ, աղջիկներն ու տղաները բոլորն ունենան ավելի շատ հնարավորություններ և, արդյունքում, ավելի լավ կյանք: 




Api
Api

Welcome