ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարում է Քաղաքացիական հասարակության հիմնադրամի 2011թ. մրցանակիրներին

հունիս 30, 2011Õ©.



Վեց տեղական հ/կ-ներ ստացել են փոքր դրամաշնորհներ` Հայաստանի տարբեր մարզերում խոցելի բնակչությանը և երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման համար

Երևան, 30-ը հունիսի, 2011թ.: Այսօր Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը հայտարարել է Քաղաքացիական հասարակության հիմնադրամի 2011թ. արդյունքները: Վեց հայկական շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ ընտրվել են որպես եզրափակիչ փուլի հաղթողներ, որոնք կստանան դրամաշնորհային մրցանակներ՝ քաղաքացիական մասնակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը ստացել էր 80 ծրագրի առաջարկ. գրասենյակի համապատասխան աշխատակիցներից և արտաքին գործընկերներից բաղկացած կոմիտեն ուսումնասիրել է այդ առաջարկները և ընտրել եզրափակիչ փուլի հաղթողներին:

Քաղաքացիական հասարակության հիմնադրամի (ՔՀՀ) 2011թ. շրջանակներում ընտրվել են հետևյալ հ/կ-ներն` իրենց առաջարկած ծրագրերն իրականացնելու համար:


1.
 «Շեն»: Առաջարկված ծրագրի նպատակն է խրախուսել Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանի 8 գյուղերում խոցելի խմբերի քաղաքացիական մասնակցությունը զարգացման ծրագրերում՝ նրանց կարողությունները զարգացնելու, տեղական զարգացման մեջ տարբեր խմբերի մասնակցությունը լիազորելու, զարգացման գործընթացներում նրանց ձայնն ու ազդեցությունը հզորացնելու և այդ գյուղերում քաղաքացիական ակտիվ խմբերի (ՔԱԽ) կարողությունները հզորացնելու միջոցով: Ծրագրի շրջանակներում ՀԿ-ն կներդնի գյուղացիական մասնակցային գնահատման (ԳՄԳ) մոդելը, կօգնի վերհանել համայնքի առաջնահերթ խնդիրները ԳՄԳ-ի արդյունքների հիման վրա, կկազմակերպի ուսուցում ծրագրերի առաջարկների կազմման, ծրագրերի տրամաբանական շրջանակների ստեղծման և ծրագրերի կառավարման գծով, ինչպես նաև կգործադրի դրամական միջոցներ հայթայթելուն ուղղված ջանքեր՝ առաջնահերթ գերակայություն ունեցող ծրագրերի իրականացման համար:

2. «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հ/կ: Առաջարկված ծրագրի նպատակն է խթանել Արմավիրի մարզի 11 գյուղական համայնքներում քաղաքացիական մասնակցությունն ու հսկողությունը՝ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) կողմից ծառայությունների մատուցման գործընթացում` այդպիսով օժանդակելով ոռոգման ծառայությունների բարելավմանը: Մասնավորապես հ/կ-ն կբարձրացնի թիրախային համայնքների բնակչության իրազեկության մակարդակն իրենց իրավունքների և ՋՕԸ-երի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, կօգնի կարգավորել պայմանագրային հարաբերությունները ՋՕԸ-երի և սպառողների միջև, վեր կհանի ջրօգտագործողների խնդիրները և կընդգրկի դրանք տեղական զարգացման քաղաքականության մեջ, ինչպես նաև հնարավորություն կստեղծի ջրօգտագործողների համար՝ վերահսկելու ՋՕԸ-ների կողմից մատուցվող ծառայությունները:

3. «Ինտերնյուզ» մամուլի աջակցության հ/կ: Առաջարկում է մշակել կրթական ծրագիր (լրատվության գրագիտության կրթակարգ և էլեկտրոնային ուսուցման գործիք)` լրատվության միջոցներից օգտվողներին (հատկապես երիտասարդներին) լրատվության սկզբունքների և գործառույթների գծով կրթելու համար` երկրի քաղաքական և մշակութային կյանքում լրատվության միջոցով նրանց դերն ակտիվացնելու նպատակով: Հ/կ-ն կպատրաստի կրթակարգի նախագիծ` հիմնված շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքների վրա, կկազմակերպի սեմինար՝ կրթակարգի նախագիծը փորձագետների և լրատվական հանրության հետ քննարկելու նպատակով, վերջնական տեսքի կբերի կրթակարգը և դրա հիման վրա կմշակի էլեկտրոնային կրթության գործիք, կիրականացնի դասավանդողների ուսուցում` լրատվության գրագիտության կրթակարգի գծով, կփորձարկի լրատվության գրագիտության կրթակարգը և էլեկտրոնային կրթության գործիքը մի խումբ բարձր դասարանցիների միջավայրում:

4. «Երիտասարդ ընտանիքների օժանդակության կենտրոն»: Առաջարկված ծրագրի նպատակն է Վայոց Ձորի մարզի (3 քաղաքային և 20 գյուղական համայնքներում) 20 առաջնային բուժօգնության հիմնարկներում բարելավել հաշմանդամների համար առաջնային բուժօգնության հասանելիությունը` հասարակության կողմից ծառայությունների մոնիթորինգի և գնահատման մասնակցային մեխանիզմ ներդնելու միջոցով: Հ/կ-ն կստեղծի դիտարկող խումբ և գնահատման համակարգ` անվճար բուժօգնությունից օգտվելու հաշմանդամների իրավունքը պաշտպանելու համար, կգնահատի հաշմանդամների` անվճար բուժօգնություն ստանալու իրավունքի կիրառման ընթացիկ վիճակը` առաջնային բուժօգնության հիմնարկներում մասնակցային խմբի իրականացրած դիտարկումների եզրակացությունների հիման վրա, մարզային իշխանությունների առողջապահության վարչությանն ու Առողջապահության նախարարությանը ներկայացնել կառուցողական առաջարկությունների փաթեթ` առավել արդյունավետ քաղաքականություն մշակելու նպատակով:

5. «Սոցիալ-տնտեսական վերլուծությունների խորհրդատվական կենտրոն»:Առաջարկված ծրագրի նպատակն է բարձրաձայնել բնակչության աղքատ և ծայրահեղ աղքատ շերտերի հոգսերը, ներկայացնելով նրանց տեսակետներն ու խնդիրները քաղաքական գործիչներին: Հիմնական թիրախը վերջին տնտեսական ճգնաժամի պատճառովվերջերս աղքատացած բնակչությունն է: Իրավիճակը կուսումնասիրվի վերջերս աղքատացած մարդկանց աղքատությունից դուրս գալուն ուղղված գործողությունների տեսանկյունից, այդ թվում ընտանեկան նպաստների ծրագրին (ԸՆԾ) դիմելը և ԸՆԾ-ի արձագանքն այդ դիմումներին: ՀԿ-ն կկազմակերպի նաև քննարկումներ Հայաստանի 5 ընտրված քաղաքի և 5 գյուղի 10 խումբ վերջերս աղքատացած մարդկանց հետ, հարցումներ՝ փորձագետների կարծիքն իմանալու նպատակով (հարցազրույցներ գյուղապետերի և սոցիալական աշխատողների հետ); կկազմակերպի ժողովներ-քննարկումներ կառավարության ընտանեկան նպաստների ծրագրի ներկայացուցիչների հետ; կպատրաստի հաշվետվություն եզրակացությունների վերաբերյալ և կկազմակերպի ծրագրի հիմնական եզրակացություններին և առաջարկվող գործողություններին նվիրված մամլո ասուլիս:

6. «Ակտուալ արվեստ» մշակութային միություն: Առաջարկված ծրագրի նպատակն է բարձրացնել երկրաշարժի գոտու հիմնախնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, դարձնել այդ խնդիրները հանրային քննարկումների օրակարգի մաս և ապահովել քննարկումների շարունակականությունը: Ծրագիրը կկազմակերպի «Իմ պատմությունը» խորագրով մրցույթ` նվիրված երկրաշարժի գոտու խնդիրներին, որի ընթացքում մասնակիցները կօգտագործեն հաղորդակցման/լրատվության տարբեր ձևեր՝ իրենց պատմությունները/խնդիրները ներկայացնելու նպատակով: Հ/կ-ն կանցկացնի մրցույթ (պաստառներ, կոմիքսներ, վիդեո-արտ, բջջային հեռախոսներով նկարահանված կարճ տեսաֆիլմեր, ինտերնետային բացիկներ)` նվիրված երկրաշարժի գոտու հիմնախնդիրներին, կանցկացնի կոմիքսների պատրաստման հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ Գյումրիում և Երևանում (կդասավանդեն տեղական և միջազգային մասնագետներ), կամփոփի մրցույթների արդյունքները և ընտրված աշխատանքները կցուցադրվեն Երևանում, ընտրված աշխատանքների մասին կլինեն հրապարակումներ սոցիալական ցանցերում և ավանդական լրատվության միջոցներում:

Ծրագրերի իրականացման ընթացքում Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը սերտ կապի մեջ կլինի դրամաշնորհ ստացողների հետ՝ բոլոր ծրագրերի շրջանակներում համաձայնեցված խնդիրների և նպատակների իրականացումն ապահովելու նպատակով:

Համաշխարհային բանկն ակնկալում է զարգացմանն ուղղված հարցերի շուրջ համագործակցության հզորացում Հայաստանի հ/կ-ների հետ: Արդեն տասներեք տարի է, ինչ Համաշխարհային բանկի Քաղաքացիական հասարակության հիմնադրամը գործում է Հայաստանում: Այս ընթացքում յոթանասուն երկու տեղական հ/կ-ներ ՔՀՀ-ի շրջանակներում ստացել են դրամաշնորհներ` 458.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Լրատվամիջոցների հետ կապը

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome