- add-style
- lp-body-content
Թեև ծայրահեղ աղքատության միջազգային մակարդակը նոր ԳՀ և աղքատության գծի ընդունումից հետո հնարավոր է, որ կտրուկ չտարբերվի, որոշ տարածաշրջանային և երկրների մակարդակը կարող են զգալիորեն տատանվել։
Կարևոր է նկատի ունենալ, սակայն, որ աղքատության համաշխարհային գիծը հիմնականում կիրառվում է համաշխարհային ծայրահեղ աղքատությունը հետևելու և Համաշխարհային բանկի, Միացյալ Ազգերի կազմակերպության և զարգացման մյուս գործընկերների սահմանած համաշխարհային նպատակների ուղղությամբ առաջընթացը չափելու համար։ Երկրի աղքատության ազգային գիծը շատ ավելի նպատակահարմար է քաղաքականության շուրջ երկխոսության հիմքում լինելու կամ առավել աղքատներին հասանելի լինելու համար ծրագրերը հասցեական դարձնելու համար։
Սկսում ենք ըստ յուրաքանչյուր երկրի սահմանված աղքատության գծից, որը սովորաբար արտացոլում է այն գումարը, որից պակաս գումարով տվյալ երկրում հնարավոր չէ հոգալ անձի նվազագույն սնուցման, հագուստի և կացարանի կարիքները։ Զարմանալի չէ, որ աղքատության գծերը որպես կանոն ավելի հարուստ երկրներում ավելի բարձր են, իսկ ավելի աղքատ երկներում՝ ավելի ցածր։
Սակայն, երբ ցանկանում ենք վեր հանել, թե աշխարհում տարբեր երկրներից քանի մարդ աղքատության մեջ ապրում, մենք չենք կարող պարզապես գումարել յուրաքանչյուր երկրի աղքատության ազգային գիծը։ Դա հավասարազոր կլինի յուրաքանչյուր երկրում տարբեր չափանիշի կիրառմանը՝ որոշելու համար, թե ով է աղքատ։ Ահա, թե ինչու է մեզ անհրաժեշտ աղքատության գիծ, որով բոլոր երկրների աղքատությունը չափվում է նույն չափորոշիչով։
1990 թվականին մի խումբ անկախ հետազոտողներ և Համաշխարհային բանկն ուսումնասիրեցին աշխարհի որոշ առավել աղքատ երկրների աղքատության ազգային գծերը, և այդ գծերը փոխարկեցին ընդհանուր արժույթի՝ գնողունակության համարժեքության (ԳՀ) փոխարժեքներ կիրառելով։ ԳՀ փոխարժեքները կառուցվում են տարբեր երկրներում նույն քանակի ապրանքների և ծառայությունների համարժեք գնորոշումն ապահովելու համար։ Ընդհանուր արժույթի փոխարկումից հետո նրանք պարզեցին, որ այդ շատ աղքատ երկրներից վեցում 1980-ականների շուրջը աղքատության ազգային գծի արժեքը մեկ անձի հաշվով օրական շուրջ 1 դոլար էր (1985 թվականի գներով)։ Դրանով էլ օրական մեկ դոլար առաջին աղքատության գծի հիմքը ձևավորվեց։
Մինչև 2022 թվականի աշունը կիրառվող 1.90 դոլար ԱՄԳ-ն ստացվել էր 1990-ականերին 15 աղքատ երկրների աղքատության ազգային գծերի միջինից՝ արտահայտված 2011 թվականի ԳՀ-ներով։ Նշված 15 աղքատ երկրների ընտրությունը հիմնված էր այդ ժամանակվա սահմանափակ տվյալների վրա։ Ցածր միջին եկամտով այլ երկրներից նոր տվյալների հավաքմամբ և վերլուծությամբ մենք մեր ստուգիչ խումբն ընդլյալնել ենք։ ԱՄԳ-ն այժմ ստացվում է աշխարհի 28 ամենաաղքատ երկրների աղքատության ազգային գծերի միջնարժեքից՝ արտահայտված թվականի ԳՀ-ով։ ԱՄԳ ստացման և թարմացման մեթոդաբանության վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար տես այս բլոգը (blog) և աշխատանքային զեկույցը (working paper)։ Թե նախկինում ԱՄԳ-ի վերանայումներն ինչպես են արվել, տես Ֆերեյրա և ուրիշներ (2016) (Ferreira et al. (2016)) և Ռավալիոն և ուրիշներ (2009) (Ravallion et al. (2009))։
2017 թվականի ԳՀ-ները համաշխարհային աղքատությունը էականորեն չեն փոխում։ Սակայն, տարածաշրջանային մակարդակով իմաստավորված փոփոխություններ կան։ Օրինակ՝ Ենթասահարյան Աֆրիկայում ծայրահեղ աղքատությունը նվազում է, իսկ մյուս տարածաշրջաններից յուրաքանչյուրում փոքր-ինչ ավելանում, ինչը գրեթե զրոյանում է համաշխարհային մակարդակով։ Ենթասահարյան Աֆրիկան դեռևս ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց ամենամբարձր մակարդակն ունի։
2017 թվականի ԳՀ-ներով մի քանի երկրների աղքատության գնահատականները զգալիորեն փոխվում են՝ այլ երկրների հետ նրանց հարաբերական դասակարգումները փոխելով։ Այս երկրների մակարդակով փոփոխությունների մեծ մասն արտացոլում է գների տվյալների որակի բարելավումները։ Համաշխարհային, տարածաշրջանային և երկրների մակարդակով աղքատության բնութագրերի փոփոխությունների մասին ավելի մանրամասները տես այս աշխատանքային զեկույցում (working paper), այս բլոգում (blog) և այս բլոգում (blog)։
Համաշխարհային բանկը դրամային աղքատության չափման համար աղքատության տարբեր գծեր է կիրառում։ Նախ՝ աղքատության միջազգային գիծը (ԱՄԳ) օգտագործվում է ծայրահեղ աղքատությունը չափելու համար։ Այս գիծն առավել վերաբերելի է ցածր եկամտով երկրների աղքատության չափման համար։ Ավելի հարուստ երկրների դեպքում երկու ավելի բարձր գծերն ավելի վերաբերելի են աղքատության չափման համար։ 2017 թվականի ԳՀ-ներով այս գիծը ցածր շեմի միջին եկամտով երկրներում 3.65 դոլարն է, իսկ բարձր շեմի միջին եկամտով երկրներում՝ 6.85 դոլար։ 2011 և 2017 թվականի ԳՀ-ներով աղքատության միջազգային գծի և ավելիլ բարձր գծերի ստացման լրացուցիչ մասնագիտական մանրամասները տե’ս համապատասխանաբար Ջոլլիֆի և Պրայդսի (2016) (Jolliffe and Prdyz (2016)) և Ջոլլիֆի և ուրիշների (2022) (Jolliffe ⓡ al. (2022)) հոդվածները։
Համաշխարհային բանկն օգտագործում է նաև հասարակական աղքատության գիծը (ՀԱԳ), որն աղքատության ավելի հարաբերական հասկացություն է արատացոլում։ 2011 թվականի ԳՀ-ներով ՀԱԳ-ը սահմանվում է 1.00 դոլար՝ գումարած երկրում սպառման մակարդակի միջնագծի կեսը կամ աղքատության միջազգային գիծը, եթե 1.00 դոլար գումարած սպառման մակարդակի միջնագծի կեսն աղքատության միջազգային գծից ցածր է։ Այս գիծը բարձրանում է երկրի աճին (և միջնագծի բարձրացումներին) զուգահեռ։ Հասարակական աղքատության գիծը 2017 թվականի ԳՀ-ներով կազմում է 1.15 դոլար, գումարած երկրում սպառման մակարդակի միջնագծի կեսը կամ աղքատության միջազգային գիծը, եթե 1.15 դոլար գումարած սպառման մակարդակի միջնագծի կեսն աղքատության միջազգային գծից ցածր է։
ԳՀ վերանայման արդյունքներով՝ ծայրահեղ աղքատության համաշխարհային մակարդակը 2019 թվականին (վերջին տարին, որի համար աղքատության համաշխարհային տվյալներ ունենք) ոչ էական նվազում կունենա՝ 8.7% -ից 8.4% -ի՝ (global extreme poverty rate for 2019 (the last year for which we have global poverty data) will decrease marginally, from 8.7% to 8.4%) ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը 20 միլիոնով նվազեցնելով և ընդհանուր թիվը հասցնելով 648 միլիոնի։ Ըստ 3.65 դոլար գծի (ցածր շեմի միջին եկամտով երկրների համար կիրառվող)՝ 2019 թվականին աղքատների թիվը կավելա 35 միլիոնով։ Ըստ 6.85 դոլարի գծի (բարձր շեմի միջին եկամտով երկրների համար կիրառով)՝ 2019 թվականին աղքատների թիվը կավելա 319 միլիոնով։ 6.85 դոլարի դեպքում աճն ավելի է բարձր է, քանի որ բարձր շեմի միջին եկամտով երկրների աղքատության գիծն իրական արտահայտությամբ բարձրացել է։ Այլ կերպ ասած՝ մեր կողմից համաշխարհային գծերի վերջին վերանայումից հետո բարձր շեմի միջին եկամտով երկրները բարձրացրել են չափանիշը, որով որոշում են մարդկանց աղքատ լինելը և ըստ այդմ՝ չափանիշը չբավարարող համաշխարհային բնակչության թիվն ավելի բարձր է։
Ձեզ մոտ հարց կարող է առաջանքել, թե աղքատության միջազգային գիծն ինչպե՞ս կարող է բարձրանալ մեկ քառորդ դոլարով, իսկ աղքատների համաշխարհային թիվը աննշան նվազել։ Պատճառն այն է, որ որոշ աղքատ երկրներում անհատների գնողունակությունը փոք-ինչ բարձրացել է։ Կարևոր է նկատել, որ թեև աղքատության միջազգային գծի իրական արժեքը գրեթե անփոփոխ է, այն պարզապես այժմ այլ գներով է արտահայտված։
2015 թվականին Համաշխարհային բանկը ականավոր տնտեսագետների խմբին՝ պրոֆեսոր Սըր Էնթոնի Էթքինսոնի գլխավորությամբ, հրավիրեց Բանկին խորհուրդ տալու մինչև 2030 թվականը՝ ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու Համաշխարհային բանկի կորպորատիվ առաջին նպատակի թիրախային ժամկետը, համաշխարհային աղքատության չաման և մոնիթորինգի լավագույն մեթոդաբանության վերաբերյալ։
Էթքինսոնի գլխավորված՝ Համաշխարհային աղքատության հանձնաժողովի զեկույցում (The Report of the Atkinson Commission on Global Poverty) մի շարք առաջարկություններ են արվում համաշխարհային աղքատության չափման համար կիրառվող տվյալները և մեթոդաբանությունը բարելավելու եղանակների վերաբերյալ։ Զեկույցի 10-րդ առաջարկությամբ նշվում է, որ Բանկը ապագա ԳՀ փուլերում չպետք է վերանայի համաշխարհային աղքատության գնահատականները՝ մինչև 2030 թվականը։ Էթքինսոնի մոտիվն այն էր, որ նախկին ԳՀ վերանայումների մեթոդաբանական փոփոխություններն աղքատության համաշխարհային գնահատականների խոշոր տատանումների պատճառ էին դարձել։
Այդ ժամանակ իր պատասխանում (response at the time,) Համաշխարհային բանկը նշել էր, որ նախատեսում է հետևել այդ առաջարկությանը, սակայն մինչև 2030 թվականը ապագա ԳՀ փուլերից օգտվելու հնարավորությունը պահել էր, որ եթե Միջազգային համադրումների ծրագրի (ՄՀԾ) մեթոդները կայունանային՝ ԳՀ-ների փոփոխություններում արտացոլելով գների իրական փոփոխությունները։
Բանկիներսում (within) ևԲանկից դուրս (outside) հետազոտողներըհիմնականում եզրահանգում են արել, որ2011-ից 2017 թվականների փուլերում ՄՀԾ մեթոդներում կայունություն կա։ Հետևաբար, Բանկը որոշել է ընդունել 2017 ԳՀ-ները համաշխարհային աղքատությունը 2022 թվականի աշնանը (in fall 2022) մոնիթորինգի ենթարկելու համար։ Ավելի թարմ՝ 2017 թվականի ԳՀ տվյալներն օգտագործելու որոշումը հանահունչ է նաև առկայության դեպքում ավելի նոր և բարձր որակի տվյալներ կիրառելու փորձին։