ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ

մարտ 25, 2014Õ©.


Երևան, Հայաստան. ս.թ. մարտի 25-26-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով մեկնարկեց «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը:

Համաժողովի նպատակը հանքարդյունաբերության ժամանակակից և միջազգային լավագույն փորձի մասին շահագրգիռ խմբերին տեղեկացնելու միջոցով Հայաստանում այդ ոլորտի տարբեր շահակիցների միջև երկխոսությունը դյուրացնելն է: Համաժողովի աջակիցներն են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), ԱՄՆ դեսպանությունը, Երևանում Բրիտանական դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երևանում և Կանադայի կառավարությունը:

Հայաստանում հանքարդյունաբերության առկա հնարավորությունների ու մարտահրավերների քննարկմանը հրավիրված պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի շրջանակներում մասնակցում են միջազգային և տեղական փորձագետներ, միջազգային դիվանագիտական կառույցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Երկօրյա համաժողովի ընթացքում միջազգային փորձագետներն իրենց մասնագիտական փորձառությունը կներկայացնեն գործընկերներին և քաղաքացիական հասարակությանը:    Համաժողովի շրջանակներում կքննարկվեն ընդգրկուն թեմաներ, ինչպիսիք են՝ համաշխարհային հանքարդյունաբերությունը, սոցիալական և բնապաhպանական խնդիրների կառավարումը, թափանցիկությունն ու ոլորտի ներդրումները:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեն ուսումնասիրելու պատասխանատու հանքարդյունաբերության զարգացման ուղիները, ներառյալ շրջակա միջավայրի կառավարման բարելավումը, առավել նպաստավոր ներդրումային միջավայրի ստեղծումը և ոլորտի թափանցիկության մակարդակի խթանումը Հայաստանում: Այս բազմակողմանի քննարկումը նպատակ ունի բարելավելու երկրում հանքարդյունաբերության ոլորտի կառավարումն ու օրենսդրական կարգավորումը: 

Մարտի 25-ին՝ համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վարչապետ պրն. Տիգրան Սարգսյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի, Գերմանիայի դեսպաններն ու Կանադայի կառավարության ներկայացուցիչը:

 «Այս քննարկմանը ներգրավելով տարբեր շահակիցների և քաղաքացիական հասարակությանը ՝ նպատակ ունենք միասին քայլեր ձեռնարկել պատասխանատու հանքարդյունաբերության ձևավորման ուղղությամբ և դասեր քաղել միջազգային լավագույն փորձից: Հայաստանում նախատեսվող հանքարդյունաբերության նոր օրենսգիրքը և շրջակա միջավայրի ու սոցիալական հարցերով նախատեսվող իրավական դաշտը կնպաստեն ներդրումային միջավայրի բարելավմանը՝ ապահովելով այս ոլորտում ներդրումների  տնտեսական  կենսունակությունը, սոցիալական պատասխանատվությունն ու բնապահպանության տեսանկյունից կայունությունը», – նշեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար պրն. Ժան-Միշել Հապին: 


Մամուլի հաղորդագրության համարը:
2014/ECA

Api
Api

Welcome