ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բջջային հեռախոսների օգտագործումն աշխատատեղերի ստեղծման համար

մայիս 17, 2012Õ©.




ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 մայիսի 2012 թվական:  Հնդկաստանցի Աադհար Բհալինգը Համաշխարհային բանկի հովանավորությամբ անցկացված մ2Ուորք (m2Work) առցանց մրցույթի  հաղթողն է, որի միջոցով որոնվում են բջջային հեռախոսների` աշխատատեղերի ստեղծման ներուժը խթանելու լավագույն գաղափարներ:

 «Նոկիա»-ի և «infoDev»-ի կողմից կազմակերպված` Համաշխարհային բանկի նորարարության և տեխնոլոգիայի ձեռներեցության ծրագրի մրցույթի ժամանակ ստացվել է ընդհանուր թվով 939 գաղափար, որոնց 96 տոկոսը` զարգացող և ձևավորվող տնտեսություններից: m2Work-ը, որը նշանակում է բջջային հեռախոսով միկրոաշխատանք (mobile microwork), նպատակ ունի մայքրոուորքը տարածել` ընդգրկելով զարգացող երկրների 5 միլիարդ բջջային հեռախոսներ: Ներկայում միլիոնավոր մարդիկ իրենց եկամուտներն ավելացնում են միկրոաշխատանքի` փոքր թվային առաջադրանքների միջոցով, որ կարող են կատարել առցանց:

Բհալինգը Համաշխարհային բանկի, «Նոկիա»-ի, «ՅուՔեյէյդ»-ի (UKaid) և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներից կազմված բարձրաստիճան ժյուրիին համոզեց զարգացման վրա իր «Սմարթ Ռիկշոու ցանցի» ( “Smart Rickshaw Network”) ազդեցության, նորույթ լինելու և իրագործելիության հարցում` շահելով 20,000 ԱՄՆ դոլար արժեքով գլխավոր մրցանակը: Նրա գործիքի միջոցով  զարգացող երկրներում մարդկանց խմբերին շատ ցածր գնով կպատվիրվեն քրաուդսորս (crowdsource) քարտեզներ` ռիկշոուների վարորդների պարկի աշխատանքն օգտագործելով բաժանորդագրական ծառայությունը երթևեկության թարմ օպերատիվ տվյալներով սնուցելու համար:

Բհալինգը և եզրափակիչ փուլ անցած մյուս հինգ մասնակիցները բոլորն էլ եզրափակիչ փուլում գործարարության գծով ուսուցում ստացան: Եզրափակչի մյուս մասնակիցների գաղափարները վերաբերում էին շրջակա միջավայրի պահպանությանը, առողջապահության և կրթության մատչելիությանն ու սոցիալական հրատարակչությանը:

«Ներկայացված գաղափարների բազմազանությունը ցույց է տալիս, որ մենք սկսում ենք օգտագործել զարգացող երկրներում տեխնոլոգիայի մատչելիությունը նորարարական գաղափարների հետ միավորելու ներուժը` զարգացման կարևորագույն խնդիրների լուծմանն օգնելու նպատակով: Ոգեշնչող էր տեսնել մասնակիցների ստեղծարարությունը և փոփոխություն իրականացնելու կիրքը».- ասաց Սթեֆանի վոն Ֆրիդբըրգը` Համաշխարհային բանկի խմբի տեղեկատվության գլխավոր պատասխանատուն և ժյուրիի նախագահը:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Հայաստանցի Ալեքսանդր Շաքարյանը, ում «մայքրոֆորեսթեր» (MicroForester) կիրառական ծրագիրը կօգնի անտառվերականգնման նախագծերին: Նադիա Միլինգթոնը և Լուիս Ռոզենթալը պատվավոր հիշատակության արժանացան բջջային հեռախոսով ախտորոշման ծրագրի` 3MD: Mobile Diagnostics համար,  որը հարբժշկական հմտություններով տեխնիկական մասնագետներին հնարավորություն կտա հիվանդների թվայնացված սկաներային նկարների հիման վրա կատարել հիվանդությունների ախտորոշում:

infoDev-ի կողմից իրականացված հետազոտությամբ ընդգծվել է մայքրոուորքի ներուժը: ՏՀՏ ոլորտի ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զարգացող երկրներում սարքերի և ցանցերի բարելավման միջոցով բջջային տվյալների թողունակության տարեկան աճը կկազմի 80 տոկոս:

Համակազմակերպիչ «Նոկիա» ընկերության համար, m2Work-ն ընդգծեց բջջային նորարարությունների ուժն ու աշխատատեղերի ստեղծման ներուժը: «Եզրափակչի բոլոր հինգ մասնակիցներն էլ փաստում են, որ բջջային տեխնոլոգիան ոչ թե միայն զվարճանալու կամ սպառելու, այլ նաև գումար վաստակելու հզոր միջոց է», - ասաց ժյուրիի անդամ, «Նոկիա» ընկերության կորպորատիվ հարաբերությունների և պատասխանատվության հարցերով գործադիր նախագահի տեղակալ Էսկո Ահոն: «Այս գաղափարներից բոլորն էլ կայունությանն էին վերաբերում, ուստի ուղղակի սոցիալական ազդեցությունն առանցքային էր մեր որոշման համար», - հավելեց նա:

m2Work-ին օժանդակում է UKaid-ը: infoDev-ը, որպես Համաշխարհային բանկի խմբի մաս, բջջային կիրառական ծրագրերի լաբորատորիաների (Mobile Applications Labs (mLabs))  և բիզնես ինկուբատորների իր հսկայական ցանցը կօգտագործի` եզրափակչի մասնակիցներին օգնելով սաղմնային փուլում գտնվող իրենց գաղափարները կենսունակ նորաստեղծ ձեռնարկումների զարգացման հարցում, որոնք կարող են կայուն աշխատատեղեր ստեղծել:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի զարգացման բլոգը կամ այցելեք infoDev.org կայքէջ:


Լրատվամիջոցների հետ կապը
---ում Վաշինգտոնում
Անջելա Բեքքերզ
հեռ. : (202) 458-8831
abekkers@worldbank.org



Մամուլի հաղորդագրության համարը:
2012/454/FPD

Api
Api

Welcome