ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը մեկնարկում է Քաղաքացիական հասարակություն հիմնադրամ-2011-ը

մարտ 21, 2011Õ©.



Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը Քաղաքացիական հասարակություն հիմնադրամի (ՔՀՀ) շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրի հայտերի/առաջարկների մրցույթ: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 8,000-10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Դրամաշնորհները մրցութային հիմունքներով կտրամադրվեն առնվազն երկու տարվա փորձառություն ունեցող ոչ-կառավարական և շահույթ չհետապնդող տեղական հասարակական կազմակերպությունների (հ/կ): Դիմորդները խրախուսվում են ցույց տալ իրենց կազմակերպության գումարային կամ նյութական ներդրումը ծրագրի իրականացման համար:

Դրամաշնորհները կօժանդակեն քաղաքացիական ներգրավվածության խթանմանն ուղղված ծրագրային առաջարկներին, այն է` հասարակության տարբեր շերտերի տեսակետների արտահայտման համար հնարավորությունների ընձեռնմանը, զարգացման գործընթացներում և քաղաքականությունների մշակման մեջ քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներգրավման և մասնակցության ապահովմանը: Այս պահանջների բավարարումը հայտերի ֆինանսավորման կարևորագույն չափորոշիչներից մեկն է:

Ներկայացվող ծրագրերում նախատեսված գործողությունները պետք է` 

·         Խթանեն հասարակական համաձայնությունը և սեփականատիրությունը` հանուն բարեփոխումների, աղքատության նվազեցման և զարգացման ռազմավարությունների` ստեղծելով գիտելիքների փոխանակման ցանցեր, փոխըմբռնման նախադրյալներ, խրախուսելով կառավարական հիմնարկների, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների և մասնավոր հատվածի համագործակցությունը, և երբեմն վերացնելով առկա լարվածությունը:

·         Վեր հանեն բնակչության աղքատ և խոցելի խմբերի խնդիրները` հավաստիացնելով, որ վերջիններիս տեսակետները արտացոլված են քաղաքականությունում և ծրգրային որոշումներում:

·         Ուժեղացնեն զարգացման ծրագրերի ազդեցությունն` ապահովելով գիտելիք, բացահայտելով հնարավոր ռիսկերը, ցուցաբերելով նպատակային աջակցություն և ընդլայնելով մասնակցությունը, ներառյալ` համայնքային մակարդակում:

·         Առաջ քաշեն նորարարական գաղափարներ և լուծումներ տեղական մակարդակում զարգացման մարտահրավերների վերաբերյալ:

·         Բարելավեն զարգացման ծրագրերի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, որոնք նպաստում են արդյունավետ կառավարման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը: 

·         Վեր հանեն երիտասարդությանն առնչվող խնդիրները և կազմակերպեն քննարկումներդրանց հնարավոր լուծումների շուրջ:

Այս նախագիծը կնքվում.

Լրատվամիջոցների հետ կապը
Vigen Sargsyan
հեռ. : (+374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api