col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2026 թ. մարտի 30 – Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 200 միլիոն դոլարի (170.3 միլիոն եվրո) տնտեսական վերափոխման Զարգացման քաղաքականության գործառնությունը՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ: Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք (80 միլիոն եվրո) ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես 290 միլիոն դոլարի (250 միլիոն եվրո):

«Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության և սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։

«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն», - ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն: «Ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար»։

Գործառնությունը հիմնված է երկու հենասյուների վրա։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։

Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական ​​բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։

Գործառնության մշակմանն աջակցել են «Կլիմայի աջակցության հիմնադրամը» և PROGREEN հավատարմագրային հիմնադրամը, որոնք տեխնիկական և վերլուծական աջակցություն են ցուցաբերել կլիմայական բարեփոխումների բաղադրիչների համար։ Գործառնության իրականացնողն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական ​​եկամուտների կոմիտեն, Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես են գալիս որպես հիմնական աջակցող գործակալություններ։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին կենսունակ մոլորակի վրա աղքատության կրճատման զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին, այդ թվում մոտ 415 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը` ի հավելումն դրամաշնորհների, վերլուծական աշխատանքների, հավատարմագրային հիմնադրամների և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից, ինչպես նաև Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA) կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։ Հայաստանը վերջինիս դոնոր երկիր դարձավ 2023 թվականին:

Կապ՝

Երևանում՝

Հասմիկ Սողոմոնյան, +374 91291300,

hsoghomonyan@worldbankgroup.org

Վաշինգտոն ԴիՍի-ում՝

Համաշխարհային բանկի մեդիայի հետ կապերի բաժին՝ (202) 473-7660,

press@worldbank.org

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

Առնչվող նյութեր

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn