- add-style
- font-medium
- lp-body-content
Մրցակցության խթանում հանուն Հայաստանում ներառական աճի և ավելի շատ աշխատատեղերի
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի, 2025թ. – Ավելի ուժեղ մրցակցությունն առանցքային է Հայաստանի աճի համար, քանի որ կենտրոնացված շուկաները նվազեցնում են արդյունավետությունն ու արդարությունը, նշվում է այսօր հրապարակված Համաշխարհային բանկի նոր զեկույցում։
«Հայաստանի տնտեսական զարկերակ․արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույցը կոչ է անում բարելավել մրցակցային կանոնների կիրարկումը և մատակարար-վաճառող ավելի արդար հարաբերություններ հաստատել՝ գները իջեցնելու, սպառողների ընտրության հնարավորությունները ընդլայնելու և փոքր արտադրողներին մրցունակ դարձնելու համար: Այս գործողությունների ձեռնարկումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և ավելի արդյունավետ տնտեսությանը, նշվում է զեկույցում:
«Մրցակցությունը միայն գների մասին չէ, այն հնարավորությունների մասին է», — ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարը Ֆաբրիցիո Ձարկոնեն։«Երբ շուկաները բաց են և թափանցիկ, փոքր ընկերություններն աճում են, սպառողները օգտվում են ավելի լավ ընտրության հնարավորություններից և գներից, իսկ արտադրողականության աճը վերածվում է ավելի լավ աշխատատեղերի և համատեղ բարգավաճման»։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսության մակրոտնտեսական հիմքերը կայուն են։ Աճը 2025 թվականին մինչ օրս սպասվածից ավելի արագ էր, ինչը պայմանավորված էր սպառողական ծախսերի, ներդրումների և ծառայությունների ու շինարարության ոլորտներում աճով։ Հոկտեմբերին գնաճը բարձրացել էր մինչև 3.3%, հիմնականում սննդամթերքի գների աճի պատճառով, մինչդեռ գործազրկությունը նվազել էր մինչև 12.3%։ Զեկույցը կանխատեսում է, որ առաջիկայում Հայաստանում աճը կկազմի 5.2% 2025 թվականին և 4.7% 2027 թվականին, ընդ որում՝ գնաճը, կանխատեսումների համաձայն, կկայունանա մոտ 3%-ի սահմաններում։
Զեկույցի հատուկ գլխում ներկայացված վերլուծությունը հաստատում է, որ վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանը մրցակցության պաշտպանության և սպառողների պաշտպանության ոլորտներում առավել մոտեցել է միջազգային լավագույն փորձին՝ դրական ազդեցություն ունենալով մրցակցային միջավայրի վրա։ Միևնույն ժամանակ, զեկույցը մատնանշում է, որ Հայաստանի մրցակցային միջավայրը բնորոշվում է մանրածախ շուկայի բարձր կենտրոնացվածությամբ։ Թեև դա մասամբ կարելի է վերագրել երկրի փոքր շուկայի չափերին, նման կենտրոնացումը նվազեցնում է բիզնեսների մոտիվացիան նորարարություների հանդեպ և հանգեցնում է նրանց ցածր արտադրողականությանը։
Վերլուծությունը հատուկ ուշադրություն է դարձնում մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտին, նշելով, որ վերջին բարեփոխումների ռազմավարական կիրառման և Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի կողմից իրազեկվածության բարձրացման միջոցով երկիրը կարող է բարձրացնել շուկայի թափանցիկությունը, բարելավել մատակարար-վաճառող հարաբերությունները, հնարավորություն տալ փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ մրցակցել: Սա կհանգեցնի սպառողների ընտրության ընդլայնմանն ու շուկայի ընդհանուր արդյունավետության աճին։ Շուկայական ուժեղ մրցակցության ապահովումը մարտահրավեր է և պահանջում է շարունակական մշտադիտարկում։ Այս նպատակի իրականացման համար առաջարկվում է ներդնել ինտեգրված և շուկայի «խելացի» մշտադիտարկման համակարգեր։
Կապ՝
Երևանում՝ Հասմիկ Սողոմոնյան,
+374 91291300, hsoghomonyan@worldbankgroup.org
Վաշինգտոն ԴիՍի-ում՝ Համաշխարհային բանկի մեդիայի հետ կապերի բաժին՝
(202) 473-7660, press@worldbank.org
About The World Bank
The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.
- add-style