- add-style
- font-medium
- lp-body-content
Վաշինգտոն, հունվարի 21, 2025 – Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ նոր հնգամյա «Երկրի գործընկերության շրջանակը» (ԵԳՇ): Այս շրջանակի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել բարգավաճմանը ողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, զարգացնելով մարդկային կապիտալն և ուժեղացնելով դիմակայունությունը։
Վերջին տարիներին Հայաստանը զարգացման զգալի ձեռքբերումներ է ունեցել։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր և գործազրկության բարձր մակարդակը դեռևս հանդիսանում են աճի հիմնական խոչընդոտները: Կրթության և առողջապահության անհավասար հասանելիությունն ու արդյունքները սահմանափակումեն բնակչության աշխատունակությունն ու արտադրողականությունը:Հայաստանը խոցելի է նաև կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ:
Նոր ռազմավարությունն ընդգծում է տնտեսական ցնցումների, անկայունության և հակամարտությունների, բնական աղետների և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման անհրաժեշտությունը: Հաստատված գործընկերության շրջանակը կօգնի Հայաստանին ունենալ.
- Ավելի շատ ու ավելի լավ աշխատատեղեր՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի ավելի լավ պայմաններ և հասցեագրելով աշխատուժի հմտությունների բացը:
- Ավելի ուժեղ մարդկային կապիտալ՝ բարելավելով որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու սոցիալական պաշտպանությունը:
- Ավելի դիմակայուն տնտեսություն՝ կլիմայի նկատմամբ կայուն տնտեսական գործունեության զարգացման և պետական և ինստիտուցիոնալ համակարգերի հզորացման միջոցով։ Սա ներառում է պետական ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական կառավարման բարեփոխումները։
«Գործընկերության այս նոր շրջանակը վկայում է մեր հանձնառության մասին՝ աջակցելու Հայաստանին ավելի դիմակայուն և ներառական տնտեսություն կառուցելու գործում: Կենտրոնանալով աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի և դիմակայունության վրա՝ մենք նպատակ ունենք բարելավելու հայերի կյանքի որակը և օգնելու երկրին հաղթահարել ապագա մարտահրավերները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Նոր ռազմավարությունն ընդգծում է մասնավոր կապիտալի մոբիլիզացումը Համաշխարհային բանկի խմբի կառույցների կողմից՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ) սերտ համագործակցության միջոցով: ՎԶՄԲ-ի կողմից ակնկալվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում առաջիկա հինգ տարիների ընթացքում՝ խթանելու բարեփոխումները, որոնք թույլ կտան ՄՖԿ-ին և ԲՆԵԳ-ին ներգրավել ավելի շատ մասնավոր կապիտալ:
ՄՖԿ-ն իր ուշադրության կենտրոնում պահելով մասնավոր հատվածը, նախատեսում է խթանել ներդրումները ենթակառուցվածքներում և տնտեսության իրական հատվածներում, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով: Վերոնշյալ գործընկերության շրջանակում ՄՖԿ-ն կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունն ու ներդրումը կայուն ենթակառուցվածքների զարգացման գործում, ինչպիսիք են «կանաչ» էներգիան, ջուրը, կապը և ավելի «կանաչ» տրանսպորտը: ՄՖԿ-ն նաև կաշխատի ֆինանսական հաստատությունների հետ՝ ընդլայնելու կլիմայահեն ապրանքների հասանելիությունը, խթանելու կայուն ֆինանսներն ու կանաչ պարտատոմսերը, ինչպես նաև առաջ մղելու թվային փոխակերպումը: Նախատեսվում է, որ կազմակերպության ներդրումները կկազմեն 500-700 միլիոն ԱՄՆ դոլար:
Իվանա Ֆերնանդես Դուարտեն, ՄՖԿ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարն ասաց, «Մենք նպատակ ունենք խթանել մասնավոր հատվածի աճը Հայաստանում՝ օգտագործելով կայուն ֆինանսների և մասնավոր կապիտալի մոբիլիզացման մեր փորձը: Նոր ռազմավարության շրջանակներում մեր համատեղ ջանքերով մենք նպատակ ունենք նպաստել կանաչ զարգացմանը՝ ապահովելով երկրի երկարաժամկետ բնապահպանական և տնտեսական բարեկեցությունը»։
Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թ․-ին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։ 1995 թ․-ից ի վեր, երբ Հայաստանը դարձավ անդամ-պետություն, ՄՖԿ-ն ներդրել է մոտ 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար, ներառյալ մոբիլիզացումը, ԲՆԵԳ-ը՝ մոտ 39 միլլիոն ԱՄՆ դոլար։
Կապ
Երևանում՝ Հասմիկ Սողոմոնյան, +374 91291300, hsoghomonyan@worldbankgroup.org
Թբիլիսիում՝ Թամար Բարբակաձե +995 (32) 223 43 00, tbarbakadze@ifc.org
Վաշինգտոն ԴիՍի-ում՝ Քրիստեֆեր Ուալշ, +1 (202) 473-4594, cwalsh@worldbankgroup.org
About The World Bank
The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.
- add-style