col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-8
col-lg-8
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • add-style
  • font-medium
  • lp-body-content

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ապրիլի, 2023 թ.Անտոնելլա Բասանին Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի նոր փոխնախագահն է. նա այսօրվանից սկսած ղեկավարելու է Համաշխարհային բանկի ռազմավարական, ֆինանսական և գիտելիքային աշխատանքը։

Տկն. Բասանին Իտալիայի քաղաքացի է։ Նա Համաշխարհային բանկում Բյուջեի, կատարողականի գնահատման և ռազմավարական պլանավորման հարցերով փոխնախագահ է աշխատել։ Նախկինում նա Համաշխարհային բանկում որպես Ռազմավարության և գործառնությունների տնօրեն Է աշխատել է երկու տարածաշրջանում (Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի, Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան), որտեղ ռազմավարական առաջնորդություն և աջակցություն է ցուցաբերել տարածաշրջանային թիմերին՝ ռազմավարությունների, գործառնությունների, ճկուն և նորարարական ֆինանսավորման և գիտելիքային ծառայությունների մատուցման հարցում։ Տկն. Բասանին նաև Ռեսուրսների մոբիլիզացման տնօրեն է աշխատել՝ կառավարելով Միջազգային զարգացման ընկերակցության՝ ամենաանապահովների համար Բանկի հիմնադրամի, համալրումները։

«Ուրախ եմ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին միանալու համար»,- ասաց տկն. Բասանին։«Կանաչ տնտեսության անցումից մինչև էներգետիկա և պարենային ապահովություն տեղյակ եմ մեր պատվիրատու երկրների առջև ծառացած մեծ մարտահրավերներին, հատկապես՝ կորոնավիրուսային հիվանդության համավարակից անմիջապես հետո և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պայմաններում։ Ակնկալում եմ ձեռք-ձեռքի տված աշխատել կառավարությունների մեր գործընկերների, զարգացման մեր գործընկերների և Համաշխարհային բանկի խմբի աշխատակազմի հետ՝ այս խնդիրներին անդրադառնալու համար»։

Տկն. Բասանին այս պաշտոնը լրացնում է զարգացման 30 տարվա փորձով։ Ի լրումն Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների, նա աշխատել է նաև Ենթասահարյան Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանում՝ համակցելով ողջ կառույցի գործառնական գիտելիքն ու ֆինանսական փորձառությունը։ Նախքան Բանկին միանալը, տկն. Բասանին աշխատել է ՏՀԶԿ-ում՝ Փարիզում։ Նա Ջոնս Հոփկինսի համալսարանից միջազգային տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ունի։

ԵԿԱ-ի մասին

Համաշխարհային բանկը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ աշխատում է աղքատությունը նվազեցնելու և համընդհանուր բարգավաճումն առաջ մղելու համար՝ մարդկային կապիտալի խթանման, շուկաների համար հնարավորությունների ստեղծման, կանաչ տնտեսությունների անցումը դյուրացնելու և հաստատությունների կառուցման և ամրապնդման միջոցով։ 2022 ֆինանսական տարում Համաշխարհային բանկը տարածաշրջանի 47 գործառնությունների համար 8.5 միլիարդ դոլարի վարկավորում է հաստատել, այդ թվում՝ 6.0 միլիարդ դոլարը ՎԶՄԲ հանձնառություններն են, 2.5 միլիարդ դոլարը՝ ՄԶԸ։

Contacts

Nicole Frost

nfrost@worldbankgroup.org
+1 (202) 458-0511
Վաշինգտոնում

David W. Young

dyoung7@worldbankgroup.org
+1 (202) 473-4691
Հեռարձակման հայտերի համար

About The World Bank

The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
  • add-style

Առնչվող նյութեր

lp-heading-bottom-medium

OMBC

Online Media Briefing Center (OMBC) news for accredited journalists
Sign In
https://media.worldbank.org/
Register
https://media.worldbank.org/user/register
secondary
white-btn