- add-style
- font-medium
- lp-body-content
Ծրագրի շահառուներն են ավելի քան 20,000 տեղահանված և մոտ 4,000 հյուրընկալող ընտանիքներ
ԵՐԵՎԱՆ, մայիսի 7, 2021 թ.– Այսօր Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն և ՀՀ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ստորագրեցին «Աջակցություն հակամարտությունից տուժած ընտանքներին» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը: Ծրագրային միջոցները տրամադրվում են Պետականաշինության և խաղաղաշինության բազմակողմանի հիմնադրամի (SPF) կողմից՝ 3.72 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ մեկամյա դրամաշնորհի միջոցով:
Հայաստանի կառավարությունը մշակել է սոցիալական պաշտպանությանն ուղղված արձագանքման լայն փաթեթ՝ զարգացման գործընկերների և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ: Այս ծրագիրը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» առանձնացված ստորաբաժանման միջոցով: Ծրագրի նպատակն է բարձրացնել հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը և նվազեցնել հյուրընկալող ընտանիքների ֆինանսական բեռը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի բնակչությանը:
«Ուրախ ենք ստորագրել այս պատեհաժամ համաձայնագիրը՝ Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամի դրամշնորհի աջակցությամբ», - ասում է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: «Այս ծրագիրը չափազանց կարևոր է: Տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվելիք աջակցությունը կբարձրացնի հակամարտությունից տուժած ընտանիքների դիմադրողականությունը»:
Առաջարկվող ծրագիրը կնպաստի սոցիալական պաշտպանության և զբաղվածության աջակցության այն ծրագրերի ընտրությանը, որոնք ՀՀ կառավարության կողմից մշակված ավելի լայն աջակցության փաթեթի մաս են կազմում ուղղված տեղահանվածներին և նրանց հյուրընկալող ընտանիքներին:
Ծրագրի նպատակներն են.
● Աջակցել շուրջ 11,530 տեղահանված անձանց՝ վճարելով նրանց ամսական դրամական նպաստ նվազագույն աշխատավարձի չափով (68,000 դրամ), ըստ Հայաստանում գտնվող չափահասի/երեխայի, մինչև 4 ամիս տևողությամբ:
● Ապահովել դրամական օգնություն/եկամտային աջակցություն Հայաստանի 3,975 ընտանիքներին, որոնք հյուրընկալել են տեղահանված մարդկանց, հիմնական կարիքները հոգալու նպատակով:
● Ժամանակավորապես սուբսիդավորել զբաղվածության ծրագիր 936 տեղահանված անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել աշխատանքային փորձ Հայաստանում և նպաստել նրանց մասնակցությանը աշխատաշուկային և տնտեսական ներգրավվածությանը:
● Աջակցել 115 տեղահանված անձանց հանրային աշխատանքների ծրագրի միջոցով (դրամ աշխատանքի դիմաց):
«Ծրագիրը նախատեսված է օգնելու մասնավորապես հակամարտությունից տուժած կանանց», - ասում է Համաշխարհային բանկի աշխատանքային խմբի ղեկավար Մադալենա Հոնորատին: «Անցյալ դեկտեմբերին իրականացված բազմաոլորտային կարիքների արագ գնահատման համաձայն՝ կանայք կազմում են տեղահանված չափահաս բնակչության 70 տոկոսը: Դրամական փոխանցումները կօգնեն նրանց ամենօրյա կտրվածքով բավարարել իրենց հիմնական կարիքները: Ավելին՝ ծրագիրը կբարձրացնի տեղահանված ընտանիքների դիմադրողականությունը և կխթանի սոցիալական համախմբվածությունը նրանց հյուրընկալող համայնքներում»:
Պետականաշինության և խաղաղաշինության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից կառավարվող գլոբալ հիմնադրամ է` անկայունության, հակամարտության և բռնության իրավիճակներում զարգացման կարևորագույն գործողությունների և վերլուծության ֆինանսավորման համար: Հիմնադրամին սիրով աջակցում են Ավստրալիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը և Համաշխարհային բանկը:
Vigen Sargsyan
About The World Bank
The World Bank Group has a bold vision: to create a world free of poverty on a livable planet. In more than 100 countries, the World Bank Group provides financing, advice, and innovative solutions that improve lives by creating jobs, strengthening economic growth, and confronting the most urgent global challenges. For more information, please visit www.worldbank.org, www.miga.org, and www.ifc.org.
- add-style