ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկը ներկայացնում է երևանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

սեպտեմբեր 12, 2014Õ©.


ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի, 2014 — Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն պարոն Հենրի Քերալին հայաստանյան պաշտոնատար անձանց ներկայացրեց ՀԲ-ի երևանի գրասենյակի նորանշանակ տնօրեն տիկին Լորա Բեյլիին:

Համաշխարհային բանկի պատվիրակությունը տարածաշրջանային տնօրենի և երևանի գրասենյակի նորանշանակ տնօրենի գլխավորությամբ հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձնանց հետ, այդ թվում նաև ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և առողջապահության նախարարների, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի հետ: ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում  կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը տիկին Բեյլիի ղեկավարության ներքո շարունակելու բանկի համագործակցությունը ՀՀ Կառավարության և այլ շահեկիցների հետ՝ միտված նոր մարտահրավերների հաղթահարման գործում գիտելիքահենք և ֆինանսական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը և աղքատության հաղթահարման ու բարեկեցության բարելավման գործում Հայաստանին աջակցության տրամադրմանը:

Նորանշանակ տնօրենի ժամանման կապակցությամբ և հիմնական շահեկիցների՝ ՀՀ Կառավարության, միջազգային կառույցների ու քաղաքացիական հանրույթի մասնակցությամբ, Համաշխարհային բանկը կազմակերպեց ընդունելություն:

«Հայաստանում Համաշխարհային բանկի գործընկերային հարաբերությունները շատ բեղուն և համապարփակ են,» նշեց պարոն Քերալին:  «Հուսանք տիկին Բեյլին զարգացման ոլորտում ունեցած իր գիտելիքներով և փորձառությամբ կամրապնդի և կխորացնի մեր գործընկերային հարաբերությունները իր պաշտոնավարման ընթացքում»:

Երևանյան գրասեյակի նորանշանակ տնօրենն իր պաշտոնավարումը մեկնարկեց, վերահաստատելով Համաշխարհային բանկի պատրաստակամությունը բարեփոխումներին աջակցության գործում, շարունակելով կրթության, սոցիալական պաշտպանության ոլորտի փոփոխությունները, գյուղատնտեսության կառավարման բարելավումները, էներգետիկայի ոլորտի ենթակառուցվածքների վերականգնումը և երկրի արտահանման հզորությունների մեծացումը: 

Տկն. Բեյլին աշխատել է միջին եկամտով և անցումային մեծ, ինչպես նաև փոքր հետ-հակամարտային երկրներում: Կենտրոնատեղիում աշխատելիս նա զբաղվել է բազմակողմ և երկկողմ միջազգային գործակալությունների շրջանում գործընկերային նախաձեռնությունների ներդրմամբ, «արագ արձագանքման» ծրագրերի բանկի կանոնակարգերի բարեփոխմանն ուղղված գործառնական նորարարական լուծումների ձևակերպմամբ և գործառնական խորհրդատվությամն մատուցմամբ տարբեր տարածաշրջաններում աշխատող Համաշխարհային բանկի թիմերին:

Նախքան 2005 թ. Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը, տկն. Բեյլին 16 տարի աշխատել է Ասիայի, Աֆրիկայի և Կենտրոնական Ամերիկայի տնտեսական զարգացման ծրագրերում, իսկ դրանից առաջ՝ 1980-ականների տեխնոլոգիական վերելքի տարիներին, ԱՄՆ-ում երեք տարի շարունակ ակտիվորեն զբաղվել է մասնավոր հատվածի կազմակերպությունների զարգացմամբ:

Տկն. Բեյլին ԱՄՆ քաղաքացի է, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի հանրային քաղաքականության մագիստրոս՝ միջազգային առևտրի և միջազգային զարգացման մասնագիտացմամբ:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայիս վարկային փաթեթը ներառում է 17 գործառնական ծրագիր $517.7 միլիոն արժողությամբ: Այն բաղկացած է $200 միլիոն արժողությամբ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) վարկից և $316 միլիոն արժողությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) փոխառությունից: Փաթեթը նաև ներառում է Էկոլոգիական գլոբալ հիմնադրամի (ԷԳՀ)  $1.8 միլիոն արժողությամբ դրամաշնորհային ծրագիր:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:



Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում
Վիգեն Սարգսյան
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org


Api
Api

Welcome