ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի զեկույցը շեշտադրում է բարձրակարգ ձեռնարկությունների դերը Հայաստանում նորարարության և աշխատատեղերի ստեղծման գործում

հոկտեմբեր 3, 2013Õ©.



ԵՐԵՎԱՆ, հոկտեմբեր 1, 2013 –Հայաստանը Կովկասում ամենաակտիվ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող երկիրն է ըստ Համաշխաևհային բանկի նոր` «Հայաստանում խթանելով ձեռնարկատիրությունը» զեկույցի: Հայաստանի ձեռնարկատիրական մշակույթը ձևավորվել է սովետական տարիներին կայացած մաթեմատիկաֆիզիկական հիմնարար բազայի մշակույթի հիման վրա: Այնուամենայնիվ, այն դեռևս կարիք ունի չեզոքացնելու գործարարության աճի ու ձեռնարկատիրական գործունեության հակախթանիչները:

Ուսումնասիրության արդյունքները, որոնք 2012 Ձեռնարկատիրական հետազոտությունից են բխում, քննարկվել են մեկօրյա սեմինարի ընթացքում: Այն կազմակերպվել էր Համաշխարհային բանկի կողմից և մասնակցում էին պետական հիմնարկների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ձեռնարկությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներ:

«Հայաստանում խթանելով ձեռնարկատիրությունը» զեկույցը, այս նախնական քննարկման արդյունքում նաև, հեղինակային խումբը հույս ուներ խթանել ոլորտային քաղաքականության այն տարբերակների քննարկումը, որոնք կհանգեցնեն ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը: Ներկայացման ժամանակ խոսվեց նորարարական միջոցառումների մասին, որոնք արդեն իսկ տեղ են գտել գործառնող ձեռնարկատիրություններում: Բացի այդ ներկայացվեցին առանձին օրինակներ միտված շեշտադրելու բարձրակարգ աճ արձանագրած ձեռնարկությունների աճի գործոնները:

Հայաստանում ձեռնարկատիրության առանձնահատկություններից մեկը կրթության երրորդ մակարդակի առկայությունն է, երբ հիմնադիրների 75 տոկոսը ուներ թեկնածուական կամ դոկտորական կրթական աստիճան: Ի տարբերություն Վրաստանի, Հայաստանում թե տեխնոլոգատար, թե ոչ տեխնոլոգատար ոլորտներում հիմնադիրները նմանատիպ կրթական առանձնահատկություններ ունեին:

Հայաստանյան ձեռնարկություններն ըստ զեկույցի շատ նորարար են եղել: Ուսումնասիրված ձեռնարկությունների երկու-երրորդը մատնանշել են, որ իրենց շուկա ներմուծած ապրանքը կամ բացառապես նոր կամ էլ արմատապես նորացված է: Ի տարբերություն Հայաստանի,  Վրաստանում միայն 7 տոկոսն է նման հայտարարություն արել: Հայաստանում նոր ապրանքների ու ծառայությունների 80 տոկոսը նորամուծություններ էին, իսկ 3-ը` աշխարհի համար էին նորամուծություն: Բայցևայնպես, Հայաստանում բիզնեսի հիմնադրման տեմպերը դանդաղ են, երբ միայն բնակչության 2 տոկոսն է ձեռնարկատեր, իսկ Վրաստանում` 4-ը:

«Ողջունելի է, որ հետազոտված ձեռնարկությունների 50 տոկոսը ներգրավված էր հետազոտություններում և մշակումներում, քանի որ բանկը ստանձնել է աշխատատեղերի ստեղծմանը միտված ՀՀ Կառավարության հավակնոտ ծրագրին աջակցելու գործընթացը,» նշեց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին: «Ուսումնասիրությունը շեշտադրում է աճի ներուժը: Այն նաև վերահաստատում է նախորդիվ հմտությունների անհամապատասխանության շուրջ ընթացած քննարկումները, հնարավորություն տալով ձեռնարկություններին գործառնել սահմանային կատարողականության պայմաններում, ինչպես նաև գոյացնել այնպիսի միջավայր, որտեղ լավ գաղափարներով ձեռներեց մարդիկ կարող են հեշտությամբ նոր կազմակերպություն հիմնել»:

Չնայած զեկույցում մատնացույց արված ձեռնարկատիրական գործունեության բարձր մակարդակին, գործարարները դեռևս շոշափելի խոչընդոտներ են հաղթահարում, որոնք պահանջում են որոշակի մտածված միջամտություններ. «Մտահոգիչ է, որ կազմակերպություն հիմնելիս կամ գործարկելիս, գործարարների համար խնդիր է դառնում բարձրակարգ հմտություններով օժտված աշխատուժի ներգրավումը, շուկայի ռիսկայնությունը և միջոցների հայթհայթման դժվարությունը,» նշեց Համաշխարհային բանկի ֆինանսական և մասնավոր հատվածի ոլորտային ղեկավար Ավրորա Ֆերարին: «Ավելին, պարբերաբար փոփոխելով հարկային կանոնակարգերը և պետական ծառայողների կողմից ցուցաբերվող խտրական վերաբերմունքը լավ կապեր ունեցողների նկատմամբ լուրջ հակախթանիչներ են, որոնք խոսում են երկրում կառավարչական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Հաշվի առնելով հայ գործարարների շրջանում ձեռնարկատիրական գործունեության ակտիվության մակարդակը, հիմնական խոչընդոտների հաղթահարումը կարագացնի Հայաստանի գլոբալ մրցունակությունը»:

Վերջապես, սեմինարի ընթացքում քննարկումների ու մտագրոհի միջոցով ուրվագծվեցին զեկույցում տեղ գտած առաջարկություններին հաջորդող քայլերն ու հնարավոր սցենարները, որոնք միտված կլինեն գործադրել համապարփակ բարեփոխումներին համարժեք քաղաքականություն, ինչպես նաև մեծացնել պետական և մասնավոր հատվածների դերը նորարար, գիտելիքահենք աճի խթանման ու աշխատատեղերի ստեղծման գործում:    

Լրատվամիջոցների հետ կապը
Երևանում`
Նվարդ Մանասյան
հեռ. : (374 10) 52 09 92
nmanasian@worldbank.org

Ռեսուրսներ


Մամուլի հաղորդագրության համարը:
2014/ECA/017

Api
Api

Welcome