ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկը տրամադրում է 39 միլիոն ԱՄՆ դոլար` Հայաստանում էլեկտրամատակարարման հուսալիությունն ամրապնդելու նպատակով

մայիս 26, 2011Õ©.



ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26-ը մայիսի, 2011 թ.: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 39 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի համար: Ծրագիրը նախատեսված է երկրում էներգամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար` էլեկտրահաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածի փոխարինման միջոցով բարելավելով էլեկտրահաղորդման ցանցի հիմնական ենթակառուցվածքի հզորությունները:

Հայաստանում էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը հին է և  վատ է պահպանվում: Էլեկտրահաղորդման ակտիվների միջին տարիքը գրեթե 45 տարի է: Վերջին տասնամյակներում հաղորդման գծերի վերականգնման ուղղությամբ որևէ լուրջ ներդրում չի կատարվել: Ըստ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գնահատականի`  երկրում էլեկտրամատակարարման հուսալիությունը բարձրացնելու համար 220 կՎ հաղորդման գծերի (լարեր, սյուներ, բետոնե հիմքեր, մեկուսիչներ և ենթակառուցվածքի այլ հիմնական մասեր) շուրջ 520 կմ-ը կամ 33 տոկոսը  հրատապ վերականգնման կամ փոխարինման կարիք ունեն:

«Ծրագիրը սատարում է մեր` Երկրի գործընկերության ռազմավարության առանցքային նպատակներից մեկին` Հայաստանի մրցունակությանն ուղղված աջակցությանը»,- ասում է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը:«Հաղորդման գծի ընտրված հատվածի վերականգնումը կբարելավի համակարգի արդյունավետությունն ու հուսալիությունը և ուղղակի օգուտներ կբերի Հայաստանում բոլոր էներգասպառողների համար»:

Հաղորդման գծի` ծրագրում ընդգրկված հատվածը կառուցվել է 1956-1958 թթ.-ին: Այն միացնում է երկու հիմնական արտադրող կայաններ և սպասարկում երկրի կենտրոնական-արևելյան մասի  մեծաքանակ էներգասպառողների:

«Ներդրումների միջոցով կփոխարինվի Հրազդանի ջերմաէլեկտրակայանից Որոտան Կասկադի հիդրոէլեկտրակայաններ հասնող հաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածը, որը կազմում է հրատապ վերականգնման կարիք ունեցող 220 կՎ հաղորդման գծերի գրեթե 45 տոկոսը»,- ասում է Ժան-Միշել Հապին` Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը: «Հաղորդման գծի այս հատվածի հզորությունը 250 ՄՎ –ից կավելանա մինչև 310 ՄՎ, ընդ որում ներկա անջատումները կտրուկ կնվազեն»:

«Ծրագրի տեխնիկական աջակցության փոքր բաղադրիչի միջոցով կամրապնդվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ աշխատակիցների` տեխնիկական վերահսկողության, ծրագրավորման, գնումների, ֆինանսական կառավարման և ծրագրի կառավարման կարողությունները, ինչպես նաև կֆինանսավորվի հաղորդման ցանցի համակարգի պլանավորման և վերլուծությունների համար համակարգչային  ծրագրի ձեռքբերումը», - ասում է Անի Բալաբանյանը`  ծրագրի ղեկավարը: «Սա անհրաժեշտ է նոր ներդրումների արդյունավետ կառավարումն ու կայունությունն ապահովելու համար»:

Ծրագիրը հենվում է Համաշխարհային բանկի փորձի վրա` զգալիորեն հիմնվելով Հայաստանի էներգետիկայի ոլորտում նախկին ներգրավվածության, ինչպես նաև այլ երկրներում իրականացված էներգահաղորդման ծրագրերի փորձի վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 52 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 13 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է ՀՀ կառավարությունը: ՎԶՄԲ վարկի մարման ժամկետը 25 տարի է` ներառյալ 10 տարի արտոնյալ ժամկետ:

1992 թ.-ին Համաշխարհային բանկին և 1993 թ.-ին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո, Հայաստանի`  ՄԶԸ-ից և ՎԶՄԲ-ից ստացված ընդհանուր միջոցները կազմում են 1, 488 միլիոն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 520-992
vsargsyan@worldbank.org
---ում Washington
Jonathan Daly
հեռ. : (202) 473-2588
jdaly1@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome