ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի 55 չքավոր լեռնային գյուղերի համար համայնքային գյուղատնտեսության ծրագիր` 16 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ

մարտ 22, 2011Õ©.



ՎԱՇԻՆԳՏՈՆ, 22 մարտի, 2011թ.: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 16 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ` Հայաստանի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» (ՀԳՌԿՄԾ) համար: Ծրագրի նպատակը 55 լեռնային համայնքներում արտադրողականությունն ու արոտավայրերի վրա հիմնված անասնապահական տնտեսությունների կայունությունը բարելավելն է` կաթնատվությունն ավելացնելու, արոտավայրերի կառավարումը բարելավելու և տնտեսությունների կողմից անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով:

Անասնապահական արտադրությունը Հայաստանի լեռնային համայնքներում ապրող մարդկանց համար կանխիկ եկամտի հիմնական աղբյուր է և ապրուստի միջոց: Այս ծրագիրը կօգնի արձագանքել նման գործունեության առջև ծառացած հիմնական, այդ թվում` արոտավայրերի անկայուն կառավարման, թերօգտագործման, հարատևող հիվանդությունների խնդիրներին, ինչպես նաև վերամշակումը և շուկայահանումը սահմանափակող գործոններին:

«Գյուղատնտեսությունը շարունակում է կարևոր ոլորտ լինել Հայաստանի տնտեսության համար և, չնայած վերջին տարիների բազմաթիվ մարտահրավերներին, այն պետք է վերստին աշխուժացնի իր դերն ու նպաստի երկրի տնտեսական աճին և զբաղվածությանը»,- ասում է Ասադ Ալամը` Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրենը«Ծրագրի աշխատանքները կենտրոնացած են երկրի առավել չքավոր լեռնային շրջաններում, որտեղ արոտավայրերի դեգրադացիան առավել սուր խնդիր է: Ծրագրից կօգտվեն վեց մարզերի 55 գյուղեր` շուրջ 78,000 ընդհանուր բնակչությամբ»:

Ծրագրի միջոցով կներդրվեն համայնքային արոտավայրերի/կերի վրա հիմնված անասնապահական արտադրության նորարարական գործելակերպեր այն գյուղերում, որոնք կընտրվեն` ելնելով արոտավայրերի ռեսուրսների կայուն օգտագործման միջոցով իրենց անասնապահական արտադրությունը բարելավելու նրանց շահագրգռվածությունից: Ծրագիրը կօգնի բարելավել արոտավայրերի կառավարումը` ենթակառուցվածքներում, համայնքային գյուղատնտեսական ձեռնարկություններում և հարակից օժանդակ ծառայություններում կատարվելիք ներդրումների միջոցով: Ավելի կարևոր է այն, որ ներդրումները կուղղվեն արոտավայրեր օգտագործող ընկերակցությունների` համայնքային արոտավայրերի ռեսուրսների կառավարման համար ստեղծված համընդհանուր կոոպերատիվների միջոցով:

«Արոտավայրերի առավել ռացիոնալ օգտագործման և կենդանիների` ավելի լավ կերակրման շնորհիվ կբարձրանա արտադրողականությունը և ընդհանուր արդյունավետությունը, և ըստ այդմ էլ հայկական մթերքները շատ ավելի շահեկան վիճակում կլինեն տեղական շուկան մատակարարելու և տարածաշրջանում մրցունակ լինելու առումով»,- ասում է Դոյնա Պետրեսկուն` Համաշխարհային բանկի ծրագիրը նախագծող թիմի ղեկավարը: «Ծրագիրը կօժանդակի այս փոփոխություններին, և եկամուտներ գոյացնող մի շարք միջոցառումների միջոցով կաճեն զուտ եկամուտները»:

«Ես կկարևորեի երկարաժամկետ բնապահպանական օգուտները»,- ասում է Ժան Միշել Հապին` Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենը«Ծրագիրը բնապահպանական օգուտներ կապահովի արոտավայրերի կայուն կառավարման, անասնապահական տնտեսությունների և համայնքային անասնաբույժների  կողմից թափոնների կառավարումը բարելավելու, ինչպես նաև գյուղական համայնքների շրջանում ֆերմերների հաջողված փորձը տարածելու միջոցով: Ակնկալվում է, որ արոտավայրերի կառավարման պլանները կներառեն թիրախային արոտավայրերի դեգրադացիայի խնդիրները, վերջ կդնեն արտադրողականության կորուստներին և կամրապնդեն կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի ալպիական գոտում»:
 
ՀԳՌԿՄ ծրագիրը հիմնվում է Հայաստանում և այլ անցումային տնտեսություններում գյուղատնտեսության, գյուղական զարգացման, արոտավայրերի և անասնապահական կառավարման և համայնքների մասնակցային զարգացման ոլորտներում Համաշխարհային բանկի փորձի և հաջողությունների վրա:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 21.33 միլիոն ԱՄՆ դոլար է, որից 5.33 միլիոն ԱՄՆ դոլարը ֆինանսավորելու է Հայաստանի կառավարությունը: ՄԶԸ վարկն ունի 20 տարվա մարման, այդ թվում` 10 տարվա արտոնյալ ժամկետ:

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո` Հայաստանին տրամադրված ընդհանուր միջոցները կազմում են մոտավորապես 1,449 միլիոն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 520-992
vsargsyan@worldbank.org
---ում Washington
Jonathan Daly
հեռ. : (202) 473-2588
jdaly1@worldbank.org

Մամուլի հաղորդագրության համարը:
2011//ECA

Api
Api

Welcome