ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի նոր ղեկավարի նշանակման մասին

սեպտեմբեր 9, 2010Õ©.



ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի, 2010թ. – Պարոն Ժան Միշել Հափին նշանակվել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար: 

Պրն. Հափին Կամերունի քաղաքացի է: Համաշխարհային բանկում աշխատանքի է անցել 1993 թվականին: 

Նա ունի բազմաբնույթ փորձառություն զարգացման ոլորտում: Աշխատել է մրցակցային քաղաքականության, մասնավորեցման, կառավարման ու հակակոռուպցիոն հարցերի, ենթակառուցվածքների զարգացման ու կոմունալ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Ներգրավված է եղել նաև ցածր եկամուտ ունեցող երկրների համար բարենպաստ պայմաններով միջոցների հայթայթման` բանկի գործադրած ջանքերում և բանկ-վարկառու երկիր գործընկերային ռազմավարությունների մշակման գործընթացներում: Աշխատել է Հարավային Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:   

Մինչ Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը, պարոն Հափին Միացյալ Ազգերի Կազմակերպության առևտրի ու զարգացման համաժողովի Ժնևի գրասենյակում աշխատել է որպես տնտեսագետ: Նա ավարտել է Վիճակագրության և տնտեսական կառավարման ազգային դպրոցը (Ecole Nationale de Statistique et de l’Administration Economique, Ֆրանսիա) և ունի հետմագիստրոսական աստիճան` Փարիզ-6 համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետից:

Պարոն Հափին կստանձնի Երևանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը 2010 թվականի հոկտեմբերի 15-ին:

Մամուլի հաղորդագրության համարը:
ECA

Api
Api

Welcome