col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-12
col-lg-12
videoType
embed-code
videoDmUrl
/content/dam/videos/eca/2025/dec/Armenia%20Ashnak%20-%20Albert%20Arustamyan.mp4
imageMimeType
image/jpeg
embedCode
<iframe src="https://worldbank.scene7.com/s7viewers/html5/VideoViewer.html?asset=worldbankprod/Armenia_Albert-Ashnak-AVS&config=worldbankprod/WBG-Standard-Player&serverUrl=https://worldbank.scene7.com/is/image/&contenturl=https://worldbank.scene7.com/is/content/&posterimage=worldbankprod/Armenia_Albert-Ashnak-AVS&videoserverurl=https://worldbank.scene7.com/is/content" width="100%" height="500" frameborder="0" allowfullscreen></iframe>
title
Armenia Ashnak - Albert Arustamyan
keyFrameImage
showTimestampAndTranscript
no
scene7File
/content/dam/videos/eca/2025/dec/Armenia%20Ashnak%20-%20Albert%20Arustamyan.mp4
scene7Domain
https://worldbank.scene7.com/
scene7FileAvs
/content/dam/videos/eca/2025/dec/Armenia%20Ashnak%20-%20Albert%20Arustamyan.mp4
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • font-medium
  • bg_blue_05

Պատմության առանցքային թեմաները

  • 1990-ականներին ատոմակայանի կանգնելու, հաղորդման գծերի մաշվածության և հիդրոէներգիայից գերկախվածության պատճառով հետխորհրդային Հայաստանը բախվեց էլեկտրաէներգիայի պակասին, ինչը հանգեցրեց հոսանքի անջատումների և կաթվածահար արեց տնտեսությունը։
  • Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանն արդիականացրել է իր ենթակայանների գրեթե 75 տոկոսը՝ բարձրացնելով հաղորդման ցանցի հուսալիությունը և անվտանգությունը։
  • Անելիքները դեռ շատ են, Հայաստանը քայլեր է ձեռնարկում ավելի նպաստավոր բիզնես միջավայրի ստեղծման և մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ։
col-xs-12
col-sm-12
col-md-2
col-lg-2
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • lp-body-content
  • first-letter
1990-ականների սկզբին Հայաստանն ընկղմվեց էներգետիկ խորը ճգնաժամի մեջ։ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած քաղաքական լարվածությունը խաթարեց Հայաստան կատարվող էներգակիրների մատակարարումները և արգելափակեց ջերմային էլեկտրակայանները։ Մեծամորի ատոմակայանը՝ երկրի միակ ատոմային էլեկտրակայանը, Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1989 թ.-ին, կանգնեցվեց՝ Հայաստանը գրեթե ամբողջությամբ կախվածության մեջ դնելով հիդրոէներգիայից։ Անջատումները դարձան համատարած՝ կաթվածահար անելով արդյունաբերությունը, ձմեռվա ընթացքում տնային տնտեսություններին մատնելով ցրտի և առօրյա կյանքը վերածելով գոյատևման ռեժիմի։
col-xs-12
col-sm-12
col-md-2
col-lg-2
  • lp-body-content
  • first-letter
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10
expert-quote
1990-ականներին մենք օրական ընդամենը մեկ կամ երկու ժամ էինք կարողանում էլեկտրաէներգիա մատակարարել։ Մինչև 2017 թ.-ը ենթակայանում հին սարքավորումներ էին օգտագործվում, որոնք շարունակ խափանվում էին. փոխանջատումն ու հողակցումը ստիպված ձեռքով էր արվում՝ անվտանգության լուրջ ռիսկեր առաջացնելով.
Մխիթար
Armenia-Feature-Story-Mkhitar
«Աշնակ» ենթակայանի աշխատակից 1990 թ.-ից
false
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • lp-body-content
Armenia-Feature-Story-25-11-2025-2

Չնայած անմիջական ճգնաժամն անցավ, և ատոմակայանը 1996 թ.-ին վերագործարկվեց, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությունը մնաց ցածր։ Հաղորդման համակարգում տասնամյակների ընթացքում ներդրումների պակասի հետևանքով հիմնական ենթակառուցվածքը խոցելի էր մնացել, իսկ ենթակայանների հնացող սարքավորումները և հաղորդման գծերը՝ դարձել մատակարարման մեծաթիվ խափանումների պատճառ։

Վերակառուցելով էներգետիկայի ողնաշարը

Հաղորդման գծերը Հայաստանի էներգետիկ համակարգի ողնաշարն են, որոնք էլեկտրաէներգիան կայաններից տեղափոխում են արդյունաբերական ճյուղեր, տնտեսվարողներին և տնային տնտեսություններին։ Առանց հուսալի ցանցի գործարաններն աշխատել չեն կարող, վերականգնվող էներգիան չի կարող մատակարարվել ցանց, իսկ տնտեսությունը կմնա խոցելի անջատումների և ցնցումների առումով։ Տասնամյակներ շարունակ այս ողնաշարը թույլ է եղել. ցանցի զգալի մասն ավելի քան 40 տարվա վաղեմություն ուներ, թերի էր սպասարկվում և ի վիճակի չէր բավարարելու ժամանակի պահանջները։

2010 թ. սկզբին Հայաստանի հաղորդման ցանցի արդիականացումը հրատապ դարձավ։ Ենթակառուցվածքի վատթարացումը հասել էր մի կետի, երբ ցանցի կրիտիկական հատվածներն այլևս չէին կարողանում ապահովել հուսալի շահագործում։ Այդ անջատումների հետևանքով ընդհատվում էր արտադրությունը, հետաձգվում էին ներդրումները և խաթարվում էր մրցունակությունը։ Առանց հուսալի էներգահաղորդման՝ բիզնեսները չէին կարողանում աշխատել կամ աճել, իսկ ցանցը պատրաստ չէր միացնելու նոր՝ արևային և հողմային աղբյուրներ։

2011 թ.-ին Հայաստանի կառավարությունը, հաղորդման համակարգի ազգային օպերատոր «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը (ԲԷՑ)՝Համաշխարհային բանկի հետ գործընկերությամբ, տասնամյակների ընթացքում էներգահաղորդմանն ուղղված առաջին խոշոր ներդրման՝ «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիությանը ծրագրի» (Electricity Supply Reliability Project) մեկնարկը տվեցին։ Ծրագրով վերակառուցվեցին 230 կմ բարձրավոլտ հաղորդման գիծ և երեք հիմնական ենթակայան։ 2015 թ. հաջորդ ծրագրով արդիականացման աշխատանքներն ընդլայնվեցին դեպի բնակելի շենքեր և արդյունաբերական սպառողների սպասարկող լրացուցիչ ենթակայանների ուղղությամբ։

Ավելի հուսալի ցանց` բիզնեսի և արդյունաբերության համար

Համաշխարհային բանկի և այլ գործընկերների օժանդակությամբ՝ ԲԷՑ-ը շարունակեց ենթակայանների վերակառուցման և արդիականացման աշխատանքները։ Հայաստանի բարձրավոլտ ենթակայանների գրեթե 75 տոկոսն այժմ նորացված է՝ բարձրացնելով ցանցի հուսալիությունը, անվտանգությունը և շահագործման ադյունավետությունը։

https://delivery-p136806-e1377785.adobeaemcloud.com/adobe/assets/urn:aaid:aem:cf8af012-3e38-4035-94de-cc58f4f0f605/as/Armenia-Feature-Story-25-11-2025-1.png
Armenia-Feature-Story-25-11-2025-1
videoType
embed-code
videoDmUrl
https://delivery-p136806-e1377785.adobeaemcloud.com/adobe/assets/urn:aaid:aem:aab114be-5108-4183-a221-eb3f42e8b8a0/play?assetname=Armenia%20Shtigen%20-%20Hayk%20Shekyan.mp4
embedCode
<iframe src="https://worldbank.scene7.com/s7viewers/html5/VideoViewer.html?asset=worldbankprod/Armenia Shtigen - Hayk Shekyan-AVS&config=/conf/global/settings/dam/dm/presets/viewer/WB-Player-with-Social-Sharing&serverUrl=https://worldbank.scene7.com/is/image/&contenturl=https://worldbank.scene7.com/is/content/&posterimage=worldbankprod/Armenia Shtigen - Hayk Shekyan-AVS&videoserverurl=https://worldbank.scene7.com/is/content" width="100%" height="500" frameborder="0" allowfullscreen></iframe>
title
Armenia Shtigen - Hayk Shekyan
keyFrameImage
https://worldbank.scene7.com/is/image/worldbank/Armenia Shtigen - Hayk Shekyan-AVS
showTimestampAndTranscript
no
duration
118.631
scene7File
worldbankprod/Armenia Shtigen - Hayk Shekyan
scene7Domain
https://worldbank.scene7.com/
scene7FileAvs
worldbankprod/Armenia Shtigen - Hayk Shekyan-AVS
col-xs-12
col-sm-12
col-md-2
col-lg-2
  • lp-body-content
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10
expert-quote
Բարձրավոլտ էլեկտրացանցերը էներգետիկ ոլորտի ողնաշարն են։ Առանց մատչելի, հուսալի էլեկտրաէներգիայի մենք մրցունակ արտադրություն ունենալ չենք կարող։ Այսօր անխափան էներգամատակարարումն անհրաժեշտություն է մեծ և փոքր բիզնեսի, տնային տնտեսությունների՝ հասարակության յուրաքանչյուր միավորի համար։
Հայկ Շեկյան
Armenia-Feature-Story-Hayk-Shekyan
«Շտիգեն ՍՊԸ ՝ արևային էներգիայի լուծումներ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն
false
col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-3
col-lg-3
col-xs-12
col-sm-12
col-md-7
col-lg-7
  • lp-body-content

Թեև համակարգի ողնաշարը էականորեն ամրացվել է, տարածաշրջանում միջհամակարգային կապերի ուղղությամբ և բաշխման ցանցերում լրացուցիչ փոխլրացնող ներդրումներ անհրաժեշտ կլինեն՝ ապահովելու, որ հաղորդման օղակում արդյունավետության բարձրացումից լիարժեք շահեն բոլոր վերջնական սպառողները։ Այս ներդրումների կարևորությունն ավելի կմեծանա էլեկտրաէներգետիկայի շուկայի ազատականացման ուղղությամբ Հայաստանի ընթացքին զուգահեռ, որի դեպքում հուսալի սպասարկումը և արդար մրցակցությունը կախված են ամբողջ էներգաշղթայի բարձր արդյունավետությունից։

Հետագա քայլեր

Հաղորդման համակարգի դերն է՛լ ավելի է կարևորվում, հաշվի առնելով այն, որ Հայաստանը պատրաստվում է ավելի շատ արևային և հողմային էներգիա ինտեգրել համակարգի մեջ։ 2024 թ.-ին Համաշխարհային բանկը, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման» նախաձեռնության (Renewable Energy Scale-up initiative) շրջանակում, հաստատեց «Հայաստանի էներգետիկ անցման խթանման»ծրագիրը (Armenia Enabling the Energy Transition Program)։ Հնգամյա այս ծրագիրը ԲԷՑ-ին կօգնի ավարտել իր հին ենթակայանների վերակառուցումն ու ցանցի ավտոմատացման ընդլայնումը։

Նոր ներդրումների արդյունքում օպերատորները կկարողանան իրական ժամանակում ցանցը մոնիթորինգի ենթարկել և վերահսկել թվային հարթակի շնորհիվ, որը կաշխատի ինքնաշխատ պաշտպանության և խելացի հաշվառման մեխանիզմով։ Միասին այս տեխնոլոգիաները կնվազեցնեն կորուստները, կկրճատեն անջատումները և ավելի մեծ ծավալով վերականգնվող էներգիայի հուսալի հոսքի հնարավորություն կտան։ Սա նշանակում է էլեկտրաէներգիայի ավելի կայուն մատակարարում բնակելի տների և բիզնեսների համար և ավելի սահուն անցում էներգիայի ավելի մաքուր աղբյուրների։ Էներգամատակարարման հուսալիության բարձրացումը կբարելավի մասնավոր հատվածի աճի միջավայրը՝ բիզնեսներին տալով ընդլայնման և ավելի շատ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն։

Ենթակառուցվածքից զատ, Համաշխարհային բանկը Հայաստանին աջակցում է էներգետիկ համակարգում առանցքային բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի կարգավորման շրջանակի արդիականացումը, էլեկտրաէներգիայի շուկայի հետագա ազատականացումը և ԲԷՑ-ի կառավարման և ֆինանսական կատարողականի արդյունավետության բարելավումը: Այս քայլերը կօգնեն Հայաստանին անցում կատարել ավելի բարձր առևտրային կենսունակությամբ էներգետիկ համակարգի, և կնվազեցնեն կախվածությունը պետական երաշխիքներից։

https://delivery-p136806-e1377785.adobeaemcloud.com/adobe/assets/urn:aaid:aem:c807f85a-dd6a-431c-8dae-a17adb03e6a3/as/Armenia-Feature-Story-25-11-2025-3.png
Armenia-Feature-Story-25-11-2025-3

Առնչվող նյութեր

lp-heading-top-medium
lp-heading-bottom-medium
col-xs-12
col-sm-12
col-md-2
col-lg-2
  • lp-body-content