Հայաստան

false
lp-heading-top-none
lp-heading-bottom-xlarge
Armenia Enargy
ԳԼԽԱՎՈՐ
Ավելի հզոր էներգացանց՝ հանուն Հայաստանի էներգետիկ անվտանգության և աճի
https://www.worldbank.org/hy/news/feature/2025/11/25/a-stronger-power-grid-for-armenia-energy-security-and-growth
Կարդացեք պատմությունն այստեղ։
Երևան
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը
https://www.worldbank.org/hy/news/press-release/2026/03/30/world-bank-to-help-armenia-attract-investment-and-boost-competitiveness
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՈՒԼԻՍ, 2026 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
https://thedocs.worldbank.org/en/doc/6e4b9c3efa6c8d803a21dc5ae51e280d-0080012026/original/ARM-MEU-JULY-2026-Arm.pdf
ARM

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԹՎԵՐՈՎ

ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏՎՅԱԼՆԵՐ
https://data360.worldbank.org/en/int/economy/ARM
Armenia
Source
Dataset
Go to Data 360
Compare with benchmark region data
WB_WDI_SP_DYN_LE00_IN
Կյանքի սպասվող տևողությունը 2023 թ․
Տարիներ
line
WB_WDI_SL_TLF_CACT_FE_ZS
Աշխատուժի մասնակցության մակարդակը (կանայք)
% 15 տարեկանից բարձր կանանց բնակչության տոկոսը
line
WB_WDI_SE_LPV_PRIM
Ուսումնառության աղքատություն. Տարրական դպրոցի ավարտական տարիքում ընթերցանության նվազագույն մակարդակից ցածր երեխաների մասնաբաժինը, ճշգրտված դպրոցից դուրս մնացած երեխաների թվով (%) 2019
Դպրոցական երեխաների տոկոսը
line
WB_WDI_NY_GDP_MKTP_KD_ZG
ՀՆԱ (տարեկան % աճ)
Տարեկան տոկոսային փոփոխություն
line
WB_WDI_SI_POV_DDAY
Աղքատության մակարդակը կազմում է օրական 3 ԱՄՆ դոլար
Բնակչության տոկոսը
line

Հայաստան․ ընդհանուր տեղեկություններ

false
lp-heading-bottom-default
ՄԵՐ ՄԱՍԻՆ
մեր մասին
մեր մասին
horizontal
ՄԵՐ ՄԱՍԻՆ
col-xs-12
col-sm-12
col-md-5
col-lg-5

Armenia

col-xs-12
col-sm-12
col-md-1
col-lg-1
col-xs-12
col-sm-12
col-md-6
col-lg-6

Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է, որը տեղակայված է Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Թեև երկիրը չունի ելք դեպի ծով և առերեսվում է տարածաշրջանային կապի մարտահրավերներին, այն զգալի առաջընթաց է գրանցել թվային նորարարության, կրթության, ենթակառուցվածքների, ինչպես նաև ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

Վերջին տարիներին Հայաստանը զգալի սոցիալ-քաղաքական և տնտեսական ցնցումներ է ապրել, այդ թվում՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը,

ՔՈՎԻԴ-19 համավարակը, 2020 թվականին Ադրբեջանի հետ ռազմական հակամարտությունը և փախստականների ճգնաժամը 2023 թվականի վերջին։

Պետության առջև դրվել են նոր պահանջներ՝ կապված փախստականների հանկարծակի հոսքի հետ, ինչպիսիք են օրինակ բնակարանային պայմանների և աշխատատեղերի ապահովումը, սոցիալական ծառայությունների և հոգեբանական աջակցության ընդլայնումը։ Չնայած ստեղծված պայմաններին, տնտեսությունը ցուցաբերել է զգալի դիմադրողականություն, որին նպաստել են խելամիտ մակրոտնտեսական կառավարումը, մասնավորապես՝ գնաճի նպատակադրումը, հարկաբյուջետային պատասխանատվությունը և ֆինանսական հատվածի կայուն վերահսկողությունը:

Հատկանշական նվաճում է այն, որ Հայաստանը դարձավ Միջազգային զարգացման ընկերակցության դոնոր 2023 թվականի մարտին՝ այդ նույն ընկերակցության աջակցությունստացող երկիր դադարելուց ընդամենը ինը տարի անց և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Այսօր Հայաստանը գտնվում է խաղաղության կառուցման, ներքին բարեփոխումների և արտաքին քաղաքականության վերակարգավորման և փոխակերպման փուլում։ Կառավարությունը կենտրոնանում է մարդկային կապիտալիզարգացման վրա՝ կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումների միջոցով, զուգահեռաբար հասցեագրելով կապի և արտահանման բազմազանության հետ կապված խնդիրները՝ ներառական աճ ապահովելու համար։ Անվտանգության հետ կապված շարունակական մտահոգությունների պայմաններում, երկիրն աշխատում է տարածաշրջանումհարաբերությունների կարգավորման և կապակցվածության բարելավման վրա:

Կարդալ ավելին։
Թաքցնել։
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
տնտեսություն
տնտեսություն
horizontal
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Վերջին տնտեսական զարգացումները

2022–2023 թվականներին գրանցված հետցնցումային բացառիկ բարձր աճից հետո (միջինը՝ տարեկան 10.2%), Հայաստանի իրական ՀՆԱ-ն 2024 թվականին աճել է շուրջ 6%-ով, և նույն տեմպը պահպանվել է նաև 2025 թվականի առաջին ինը ամիսներին։ Այս ժամանակահատվածում տնտեսական աճը հիմնականում խթանվել է մասնավոր սպառման և ներդրումների աճով (համապատասխանաբար՝ 10.2% և 19.6%)։ Առաջարկի կողմից աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների ոլորտի հաշվին՝ հատկապես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու ֆինանսական ծառայությունների, ինչպես նաև շինարարության ոլորտների կողմից։

Կանխատեսվում է, որ 2025 թվականին աճի տեմպը կդանդաղի, սակայն կմնա 5%-ից բարձր, իսկ միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կմոտենա իր պոտենցիալ մակարդակին՝ շուրջ 4.5%, քանի որ սպառման և ներդրումների աճը կնվազի իր բարձր բազային մակարդակից։ Գործազրկության մակարդակը 2025 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է՝ հասնելով 12.3%-ի՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի 13.9%-ի փոխարեն։

2025 թվականի առաջին տաս ամիսների ընթացքում գրանցվել է գնաճ՝ հոկտեմբերին կազմելով 3.3%։

Չնայած համաշխարհային շուկաներում տատանումներին՝ 2025 թվականին դրամը համեմատաբար կայուն է եղել։ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամը տարեսկզբից մինչև հոկտեմբեր արժևորվել է 3.6%-ով, սակայն արժեզրկվել է եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ՝ համապատասխանաբար 8.5% և 33.5%։

2025 թվականին ընթացիկ հաշվի պակասուրդը կանխատեսվում է, որ կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի շուրջ 5%-ին, քանի որ ապրանքների արտահանումը նվազում է ավելի արագ, քան ներմուծումը։ Առևտրային պակասուրդի վատթարացումը մասամբ կփոխհատուցվի ծառայությունների և եկամուտների հաշվեկշիռների բարելավմամբ։

Բյուջետային պակասուրդը 2025 թվականին սպասվում է, որ կխորանա՝ պայմանավորված պաշտպանության, սոցիալական ապահովության և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով, իսկ ապա հարկաբյուջետային համախմբման արդյունքում աստիճանաբար կնվազի՝ 2027 թվականին հասնելով 3.7%-ի։

Կանխատեսման հիմնական ռիսկերը ներառում են աշխարհաքաղաքական լարվածությունը, գործընկեր երկրների տնտեսական աճի թուլացումը և ընտրական գործընթացների հետ կապված անորոշությունները, որոնք կարող են բացասաբար ազդել արտահանման, կապիտալի ներհոսքի և գործարար միջավայրի վրա։ Դրական սցենարի դեպքում խաղաղության հաստատման ուղղությամբ առաջընթացն ու տարածաշրջանային հարաբերությունների կարգավորումը, ԵՄ-ի հետ կապերի խորացումը, ինչպես նաև ներդրումները և մրցակցությունը խթանող ու առևտուրն ու կապակցվածությունը հեշտացնող կարգավորիչ բարեփոխումները կարող են բարձրացնել երկարաժամկետ տնտեսական աճը։

Կարդալ ավելին։
Թաքցնել։
ԶԱՐԳԱՑՈՒՄ
զարգացում
զարգացում
horizontal
ԶԱՐԳԱՑՈՒՄ
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10
33 տարի շարունակ Համաշխարհային բանկի խումբը եղել է Հայաստանի հիմնական գործընկերը, ներդրումներ կատարելով տարբեր ոլորտներում: 2025-2029 թվականների նոր Երկրի գործընկերության շրջանակը հաստատվել է 2025 թվականի հունվարին: Ներկայիս պորտֆելը ներառում է ծրագրեր առողջապահության, կրթության, էներգետիկայի, ֆինանսական շուկաների և ծառայությունների ոլորտներում։

• 2024 թ․ապրիլին հաստատված  երկրորդ զարգացման քաղաքականության գործառնությունը՝ 100 միլիոն դոլարի վարկի բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը, կօգնի Հայաստանին կլիմայական դիմակայունության ստեղծման և ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հարցում։ Այն միտված է  ամրապնդելու շրջակա միջավայրի պահպանման կանոնակարգերը, բարելավելու արդարությունն ու մարդկային կապիտալը, ինչպես նաև նպաստելու կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։

• 2024 թվականի մայիսին հաստատված 40 միլիոն դոլարի վարկային ծրագիրը, ուղղված Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը, հնարավորություններ կստեղծիվերականգնվող էներգիայի ավելի լայն ինտեգրմանը էլեկտրաէներգետիկ ցանցում, ինչպես նաևամրապնդելու էլեկտրահաղորդող ծառայությունը մատուցող ընկերության ֆինանսական կայունությունը։

• 2024 թվականի հունիսին հաստատված 109.4 միլիոն դոլարի վարկն ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման» նպատակ ունի բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահության հասանելիության ֆինանսական խոչընդոտները։

• 2025 թվականի ապրիլին հաստատված 100 միլիոն դոլարի Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների վարկային ծրագիրը կբարելավի դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և կամրապնդի զբոսաշրջության ոլորտում ներդրումները յոթ զբոսաշրջային գոտիներում։

• 2025 թվականի հունիսին հաստատված Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրին տրամադրված 80 միլիոն դոլարի վարկը նախատեսում է 10-ամյա գործողություն՝ ուղղված գյուղական վայրերում ոռոգման և խմելու ջրի հասանելիությունը ընդլայնմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ջրաապահովության բարելավմանն ու ծայրահեղ եղանակային պայմաններին դիմակայունության ուժեղացմանը։ Ծրագիրը կներգրավի ընդհանուր առմամբ 435 միլիոն դոլար, որից 330 միլիոն դոլարը՝ Վերակառուցման և զարգացման բանկի, Ֆրանսիայի, ԵՄ-ի և Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ:

Կարդալ ավելին։
Թաքցնել։
ԵՐԿՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
երկրի հետ գործընկերություն
երկրի հետ գործընկերություն
horizontal
ԵՐԿՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
col-xs-12
col-sm-12
col-md-10
col-lg-10

Հայաստանի հետ գործընկերության շրջանակը (ՀԳՇ)  2025-29 թվականների համար հաստատվել է Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2025 թվականի հունվարի 21-ին: Ծրագիրը համապատասխանում է 2021–26 թվականների ՀՀ Կառավարության ծրագրին: Հաստատված ՀԳՇ-ն կօգնի Հայաստանին երեք հիմնական ուղղություններով՝

1. Ավելի շատ և ավելի լավ աշխատատեղերի ստեղծում՝ ապահովելով մասնավոր հատվածի աճի համար ավելի լավ պայմաններ և լրացնելով աշխատուժի հմտությունների բացերը։

2. Ավելի ուժեղ մարդկային կապիտալի ապահովում՝ բարելավելով որակյալ առողջապահության հասանելիությունը և սոցիալական պաշտպանությունը։

3. Ավելի դիմակայուն տնտեսություն՝ զարգացնելով կլիմային հարմարվող տնտեսական գործունեությունը և ամրապնդելով կառավարական ու կազմակերպական համակարգերը, ներառյալ հանրային ֆինանսների կառավարումը, ռազմավարական պլանավորումը և պետական կառավարման բարեփոխումները։

Համաշխարհային բանկի խումբը նաև պատրաստկենտրոնացած է երկրի գիտելիքների և գործառնական փորձի փոխանակման վրա՝ այլ զարգացման գործընկերների ռեսուրսներն արդյունավետ պետական ներդրումների համար օգտագործելու համար։
Կարդալ ավելին։
Թաքցնել։
ՎԵՐՋԻՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Կարդացեք Հայաստանի տնտեսության վերաբերյալ վերջին բլոգային գրառումները, նորությունները և վերլուծությունները։

Դիտել բոլոր բլոգային գրառումները

Դիտել բոլոր նորությունները

Դիտել բոլոր հիմնական հոդվածները

Դիտել բոլոր հետազոտություններն ու հրապարակումները

Դիտել ՄՖԿ-ի բոլոր թարմացումները

Ծրագրեր և արդյունքներ

Իմացեք ավելին տարածաշրջանի ապագան կերտող ծրագրերի մասին, ինչպես նաև այն կարևոր արդյունքների մասին, որոնք վկայում են մեր՝ կայուն զարգացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

false
lp-heading-bottom-xxlarge
Ավելի շատ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
https://openknowledge.worldbank.org/search?query=armenia
single-card-view
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հետ գործընկերության շրջանակը 2025-2029 թվականների համար
Հայաստանի հետ գործընկերության շրջանակը 2025-2029 թվականների համար
Համաշխարհային բանկի խմբի ռազմավարությունը նպատակ ունի կրճատել աղքատությունը և խթանել համընդհանուր բարգավաճումը ամբողջ երկրում՝ ստեղծելով ավելի լավ աշխատատեղեր, բարելավելով մարդկային կապիտալի արդյունքները և բարձրացնելով դիմակայունությունը։
https://openknowledge.worldbank.org/entities/publication/1bff85ef-bf05-4708-9059-17fe1e16fd5e
Կարդացեք ամբողջական զեկույցը
https://openknowledge.worldbank.org/entities/publication/1bff85ef-bf05-4708-9059-17fe1e16fd5e
Հայաստանի երկրի կլիմայի և զարգացման զեկույց
https://openknowledge.worldbank.org/entities/publication/afb4fe3c-4d8c-4567-88b7-ad9257885815
default alt
ԶԵԿՈՒՅՑ
mini-card, small-h-img
Հայաստանի ընկերությունների կողմից թվային տեխնոլոգիաների կիրառումը
https://openknowledge.worldbank.org/entities/publication/ff590e28-c0ba-4bbb-8918-05f8b185ff90
Default alt 2
ԶԵԿՈՒՅՑ
mini-card, small-h-img
«Սահմաններից անդին․ներուժի բացահայտում հանուն կայուն ապագայի»
https://openknowledge.worldbank.org/entities/publication/a2031020-5bd5-4d50-9c63-f6dc3bbdab94
Երկրի համակարգված երկրորդ գնահատում
mini-card, small-h-img

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Facebook
lp-fb
https://www.facebook.com/WorldBankArmenia

Հայաստանի գրասենյակի ղեկավարություն

Ֆաբրիցիո Ձարկոնե
https://www.worldbank.org/en/about/people/f/fabrizio-zarcone
default alt
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար
mini-card

Համաշխարհային բանկի խմբի գրասենյակը Հայաստանում

Գ. Լուսավորիչ փողոց 9

Երևան 0015, Հայաստան

Հեռախոս՝ (+374-10) 59 42 21

Էլ. փոստ՝ yerevan@worldbank.org