ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն աջակցում է ներդրումների ու արտահանման խթանման ծառայությունների կատարելագործմանը Հայաստանում

հուլիս 2, 2014Õ©.


ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 հուլիսի, 2014թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:  Այս ծրագրի նպատակն է ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում: 

Հայաստանն ունի համեմատաբար փոքր արտահանման բազա, որի կազմում գերիշխում են  սակավաթիվ ոչ մեծարժեք ապրանքներ, իսկ արտահանման ոլորտները չեն վերաճում առաջատար ոլորտների: Երկիրը նաև մասնավոր ներդրումներին, մասնավորապես՝ ուղղակի օտարերկրյա ներդրումներին զարկ տալու խնդիր ունի: Անփոփոխ մնալու պարագայում երկրի արտահանման ներկայիս զամբյուղը որևէ կերպ չի նպաստի գլոբալ մրցակցության պայմաններում երկրի խոցելիությունների մեղմմանը և կհանգեցնի աճի հետագծի իջեցմանը: Բացի այդ, որակի ազգային ենթակառուցվածքը Հայաստանում թույլ կողմեր շատ ունի, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիական վերազինման հարցում և բացասաբար են անդրադառնում երկրի արտահանումների մրցունակության վրա: 

«Դեպի բարձր եկամուտներ անցում կատարելու համար հիմնական շարժիչ ուժը առևտուրն է: Այս ծրագիրը կնպաստի այնպիսի քաղաքականությունների ու ծրագրերի իրագործմանը, որոնց միջոցով կարդիականացվեն Հայաստանի ֆիզիկական, մարդկային և ինստիտուցիոնալ ակտիվները, որոնք խիստ անհրաժեշտ են արտահանման մրցունակությունը տևականորեն ապահովելու համար, - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին, -  երկարաժամկետ տնտեսական աճի համար անհրաժեշտ է, որ կառավարությունը կարգավորի այն կառուցակարգային սահմանափակումները, որ կան ներդրումների ու արտահանման ճանապարհին»:

Ծրագրի ներքո աջակցություն կցուցաբերվի հետևյալ հարցերում. (1) առևտրի խթանման արդյունավետության և որակի համակարգի բարելավում Հայաստանում. (2) ներդրումների ու արտահանման խթանում՝ տեղական արտահանողների արտաքին շուկաներում մրցակցելու կարողությունների բարելավմանը ուղղված ծառայություններ մատուցելու, քլաստերների զարգացմանը նպաստելու և օգտակար գործողության բարձր գործակիցներ ապահովող ուղղակի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու միջոցով. և (3) արդիականացնել որակի ազգային ենթակառուցվածքը՝ մատուցելով ոլորտին հարիր որակի կառավարման ծառայություններ չափագիտական, հավատարմագրման ու ստանդարտացման ծառայությունների վերազինման  միջոցով:

«Արտահանումն ու ուղղակի օտարերկրյա ներդրումները շեղակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը, - ծրագիրը կապահովի  խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:

Ծրագիրը միջազգային լավագույն փորձի հիման վրա գործող ժամանակակից ծառայություններ մատուցող կառույցների կվերածի այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են ներդրումներով, արտահանման խթանմամբ և որակի ենթակառուցվածքով: Առաջարկվող աշխատանքները կնպաստեն համապատասխան գերատեսչությունների կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին և կապահովեն հավելյալ ներդրումներ արտահանումների ու ներդրումների հիմնական շուկաներում ներկայացուցչություններ ձևավորելու, չափագիտության  կառույցի շենքի ու լաբորատորիաների նորոգման համար: Արդյունքում, ակնկալվում է մեծացնել արտահանման շուկաներում ընկերությունների մրցակցելու կարողությունները, նպաստել հանրային-մասնավոր գործընկերությունների ձևավորմանը և աջակցել Չափագիտության ազգային ինստիտուտին և Հավատարմագրման ազգային խորհրդին բազմակողմ համաձայնագրեր ստորագրել միջազգային կառույցների հետ:

Ծրագրի ուղղակի շահառուներ կլինեն թե՛ ներկայիս, թե՛ապագա կամ հնարավոր արտահանողները, որոնց համար կապահովվեն որակյալ ծառայություններ և կգործեն առևտրի խթանման և որակի առավել արդյունավետ համակարգեր: Կշահեն նաև այն օտարերկրյա ընկերությունները, որոնք պատրաստվում են ներդրում կատարել Հայաստանում, ինչպես նաև տեղական ընկերությունները, որոնց համար զգալի կլինեն ուղղակի օտարերկրյա ներդրումների անուղղակի դրական ազդեցությունները: Բացի այդ, ոլորտի ու կրթական համակարգի համագործակցությունը խթանելու արդյունքում այս աշխատանքները մեծապես կնպաստեն նաև բուհերի, հետազոտական կառույցների ու ձեռնարկությունների գործունեությանը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք,  10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:



Լրատվամիջոցների հետ կապը
---ում Yerevan
Vigen Sargsyan
հեռ. : (374 10) 52 09 92
vsargsyan@worldbank.org
---ում Washington
Elena Karaban
հեռ. : (202) 473-9277
ekaraban@worldbank.org
For Broadcast Requests
Mehreen Sheikh
հեռ. : (202) 458-7336
msheikh1@worldbankgroup.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2015/006/ECA

Api
Api

Welcome