ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համաշխարհային բանկն օժանդակում է հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը Հայաստանում

մարտ 27, 2013Õ©.



ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 մարտի, 2013թ. – Այսօր Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատեց 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը  Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև Հայաստանի  առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:     

Չնայած կազմակերպական ու կառուցվածքային փոփոխություններին առողջապահական համակարգը շարունակում է պայքարել, որպեսզի հետ չմնա հիվանդացության ու մահացության օրինաչափությունների մասով գրանցվող համաճարակաբանական փոփոխություններից: Հիվանդությունների մասով ամենամեծ բեռը Հայաստանում, ինչպես և եվրոպական երկրների գերակշիռ մասում, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնք ներառում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեբուժական խնդիրները, շաքարախտը, քրոնիկ շնչառական խնդիրները և հենաշարժիչ ու մկանային համակարգի խնդիրները: Ըստ վիճակագրական տեղեկությունների գրանցված մահվան դեպքերի մոտ հիսուն տոկոսը սրտանոթային խնդիրների պատճառով է, իսկ յոթանասունչորս տոկոսի պատճառը մի շարք առողջական խնդիրների համադրությունն է (սրտանոթային խնդիրներ, նորագոյացություններ և շաքարախտ):  Ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված  մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարբեր օղակներում, մասնավորապես` կանխարգելում, վարքագծային փոփոխություններ, վաղ բացահայտում և բուժման ոչ ծախսատար եղանակների որդեգրում:

Ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի ազգաբնակչությունն է, քանի որ ծրագրի արդյունքում կապահովվեն բարելավված առողջապահական ծառայություններ մոր և մանկան առողջության ասպարեզում, կբարելավվեն առանձին ոչ վարակիչ հիվանդությունների (օրինակ` շաքարախտ, հիպերտենզիա, արգանդի վզիկի քաղցկեղ) ռիսկի գործոնների և հիվանդության կանխարգելման հետազոտությունների ու վարման աշխատանքները, ինչպես նաև հիվանդանոցային բուժծառայությունները: Բուժծառայություններ մատուցողների համար կապահովվեն կատարողական գործունեության վրա հիմնված խթաններ: Ծրագիրը դրական ներգործություն կունենա կանանց, տղամադկանց, նորածինների, երեխաների, աշխատանքային տարիքի չափահասների, տարեցների առողջական հարցերում:

Ֆինանսավորումը կատարողականով պայմանավորելու մոտեցումը կնպաստի ոչ վարակիչ հիվանդությունների մասով առաջնային օղակում ծառայությունների մատուցմանը և թույլ կտա նվազեցնել ոչ պաշտոնական վճարումները` բուժաշխատողներին ապահովելով կատարողականի վրա հիմնված վճարների ավելացում և միաժամանակ մեծացնելով նրանց հաշվետվողականությունը արդյունքների համար: Այսպիսով ծառայությունները կդառնան առավել մատչելի թե´ ֆինանսական, թե´ ֆիզիկական հասանելիության մասով:

«Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահական բարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկի ամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով առավել կարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկական ծախսերը, - ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին, - այս ծրագիրը կբարելավի ծառայությունների թիրախավորումը միտված կարիքավորների ներառմանը` առողջության առաջնային պահպանության ծառայությունները շաղկապելով բուժաշխատողների կատարողական հիման վրա տրվող վճարների հետ: Համոզված ենք, որ սա թույլ կտա երկրում արձանագրել առավել լավ առողջապահական արդյունքներ»:

Ծրագրի ներքո ակնկալվող հիմնական արդյունքներն են.

Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագիր: Այդ պլանները հաջողությամբ ավարտին հասցնելու համար այս նոր ծրագրի ներքո կֆինանսավորվեն մարզային հիվանդանոցների ցանցի վերազինման ու կահավորման աշխատանքները Լոռու մարզում, որը կսպասարկի մարզի 281.000-ից ավել ազգաբնակչությանը: Ֆինանսավորումը կուղղվի շինարարական աշխատանքներին, բժշկական ու թափոնների վերամշակման սարքավորումների ձեռք բերմանը և Վանաձորի բժշկական կենտրոնի կառավարման բարելավմանը, ինպես նաև բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ուսուցումներին: Բացի այդ, առաջարկվում է նաև անոթային ռենտգենապատկերման սարքեր տրամադրել Գյումրու նորաբաց հիվանդանոցին և Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված կենտրոնին, որտեղ անցկացվում են երեխաների ու մեծահասակների սրտաբանական վիրահատություններ:   

«Առողջության պահպանման առաջնային օղակում ծառայությունների ծավալները մեծացնելու միջոցով ծրագիրը թույլ կտա կանխել ոչ վարակիչ հիվանդությունների ավելացման միտումները, - ասում է Համաշխարհային բանկի առողջապահական հարցերով առաջատար մասնագետ ու ծրագրային թիմի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը, - ծրագիրը դրական ազդեցություն կունենա աղքատ ազգաբնակչության համար, քանզի բժշկական հետազոտությունները կդառնան ֆինանսապես առավել մատչելիԾրագիրն ակտիվորեն կխրախուսի զանգվածային բուժզննումները, կկրճատի այդ զննումներն անցնելու համար պահանջվող ժամանակն ու ճանապարհը»:

Ծրագրի ներքո կֆինանսավորվեն Երևանում արյունաբանության կենտրոնի վերակառուցման և այդ կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու հետ կապված նախագծային աշխատանքները: Կօժանդակվեն նաև վերանորոգման/վերակառուցման, սարքավորումների, բժշկական կահույքի ու պարագաների տրամադրման, ինչպես նաև կառավարման ու կլինիկական ուսուցման աշխատանքները: Կապահովվեն արյունաբանական հիվանդությունների բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող ստանդարտներ:

Ծրագիրը նաև կօժանակի Հայաստանում նոր ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը, որը կապահովի համալիր ուռուցքաբանական ծառայություններ ազգաբնակչությանը, ինչը ներկայումս չի ապահովում: Ճառագայթային համարժեք բուժում չի ապահովվում, քանզի սարքավորումները հնացած են: Ծրագիրը կօժանդակի  մեկ շենքում բոլոր ծառայությունները ներառելու կառավարության պլաններին` հատկացնելով ֆինանսավորում ճառագայթային թերապիայի բաժանմունքի կառուցման, ախտորոշիչ ու բուժական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բուժման ստանդարտների ու կլինիկական արձանագրությունների մշակման համար: Կառավարությունը  նոր ուռուցքաբանական կենտրոնի ձևավորման հետ կապված դիտարկում է պետական-մասնավոր գործընկերության տարբերակը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հիմնադրամը ներդնելու է 1.8 միլիոն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն ԱՄՆ դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով:

Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման գործակալությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.704.6 մլն ԱՄՆ դոլար:

Լրատվամիջոցների հետ կապը
---ում Երևանում`
Նվարդ Մանասյանին
հեռ. : (374) 10 52 09 92
nmanasian@worldbank.org
---ում Վաշինգտոնում`
Քրիստին Շրադեր-Քինգին
հեռ. : (202) 458-2736
kschrader@worldbank.org
---ում Վաշինգտոնում` (Հեռարձակման խնդրանքներով`)
Նատալյա Սիսլիքին
հեռ. : (202) 458-9369
ncieslik@worldbank.org


Մամուլի հաղորդագրության համարը:
2013/298/ECA

Api
Api

Welcome